Հունվար 27, 2018 16:39 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ:  «Ասիայի  և Կովկասի  իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:Ընկերակցեք մեզ:

Հաղորդման առաջին բաժնում նախ թռուցիկ հայացք կնետենք Հարավային Կովկասի  անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունների խորագրերին:

-Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հին ձեռագրերի ինստիտուտի գիտական հարցերով տեղակալ Փաշա Քարիմովն ասաց. «Պարսկերեն լեզվով շուրջ 3000 ձեռագրեր են պահվում Ադրբեջանի գիտությունների ազգային գրադարանում»:

-Բաքվում Հազրաթ Ֆաթեմե Զահրայի մզկիթին պատկանող հողատարածքներին տիրանալու Ադրբեջանի պետական պաշտոնյաների ջանքերը ձախողեցին: Սա առաջին անգամ չէ, որ Հազրաթ Ֆաթեմե Զահրա մզկիթը հայտնվում է ավերման վտանգի տակ: 2010 թվականին ժողովրդային ծավալուն բողոքների պատճառով այդ մզկիթի ավերման դատական վճիռը չեղարկվեց: Ադրբեջանում մզկիթների ավերման հետ կապված մեկ այլ լուրի համաձայն Շաքիի մզկիթը թանգարանի վերածելու Ադրբեջանի կառավարության ջանքերը հանդիպեցին այդ տարածքի բնակիչների բողոքներին:

-Դատարանի կայացրած վճռով Վրաստանի անվտանգության ծառայության աշխատակիցները բերման ենթարկեցին ահաբեկչական խմբերի հետ համագործակցության մեջ կասկածվող այդ երկրի մեկ քաղաքացու: Նախնական հետաքննությունները պարզել են, որ բերման ենթարկված անձը երկու այլ անհատների ընկերակցությամբ Թուրքիա ուղևորվելուց հետո Վրաստան է փոխադրել ԻԼԻՊ-ի հրամանատարներից Ահմեդ Չեթաևին:

Իսկ այժմ տեղափոխվենք Կենտրոնական Ասիայի տարածաշրջան:

-Թուրքմենստանի ԱԳ նախարարը քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան մի պատվիրակություն գլխավորելով Հնդկաստանի մայրաքաղաք Նոր Դեհլի այցելեց: Նկատի առնելով ԹԱՓԻ-ի գազատար խողովակագծի կառուցման նախագծի գործադրման մեկնարկը Թուրքմենստանի ԱԳ նախարարը հնդկական կողմին առաջարկեց հավանական հարցերի շտապ կարգավորման համար Նոր Դեհլիում «ԹԱՓԻ Փրաջեքթ» կոչվող ներկայացուցչություն հիմնել:

-Թուրքմենստանի ընտրական կենտրոնական հանձնաժողովը տեղեկացրեց, որ միջազգային դիտորդներ վերահսկելու են այդ երկրի խորհրդարանական ընտրությունները: Թուրքմենստանի ընտրական կենտրոնական հանձնաժողովը հայտարարել է, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, այդ թվում ԵԱՀԿ-ի ու ԱՊՀ-ի ներկայացուցիչներից, նաև այլ երկրների խորհրդարանների պատգամավորներից բաղկացած դիտորդական խումբը կվերահսկի այդ երկրում խորհրդարանական ընտրություններին գործընթացին:

-Տաջիկստանի ԱԳ նախարարությունը հայտարարեց, որ Կենտրոնական Ասիայի երկրների ու Ճապոնիայի ավագ պաշտոնատարների 12-րդ նստաշրջանը հունվարի 25-ից-27-ը գումարվեց Դուշանբեում:

-------------------------

Իսկ այժմ բարեկամներ առավել հանգամանորեն կանդրադառնանք տարածաշրջանի մի քանի գլխավոր իրադարձություններին:

Այս շաբաթ ԵԽԽՎ-ում Հայաստանի նախագահի ելույթի ազդակները վերլուծել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Փորձագետն առանձնացրել է Սերժ Սարգսյանի ելույթի կարևոր ուղղությունները:

----------

Բաքվում Հազրաթ Ֆաթեմե Զահրայի մզկիթին պատկանող հողատարածքներին տիրանալու Ադրբեջանի պետական պաշտոնյաների ջանքերը ձախողեցին: Սա առաջին անգամ չէ, որ Հազրաթ Ֆաթեմե Զահրա մզկիթը հայտնվում է ավերման վտանգի տակ: 2010 թվականին ժողովրդային ծավալուն բողոքների պատճառով այդ մզկիթի ավերման դատական վճիռը չեղարկվեց: Ադրբեջանում մզկիթների ավերման հետ կապված մեկ այլ լուրի համաձայն Շաքիի մզիթը թանգարանի վերածելու Ադրբեջանի կառավարության ջանքերին հանդիպեցին այդ տարածքի բնակիչների բողոքներին:

Բաքուն այն պայմաններում է նման քայլի դիմում, երբ ավելի վաղ հավատացյալների խավին վերահսկելու իշխանությունների ջանքերը դրսևորվել են տարբեր ձևերով: Օրինակ ավելի վաղ իշխանության օրակարգում ներառվեց մզկիթներում տեսախցիկներ տեղադրելու և մզկիթների շրջափակում մարդկանց ու հատկապես երիտասարդության երթևեկը վերահսկելու հարցը: Այնպես որ Կրոնական կառույցների հարցերով պետական կոմիտեն հայտարարեց. «Ադրբեջանի մզկիթները վերահսկվելու են տեսախցիկների միջոցով»:

Այս կապակցությամբ Ադրբեջանի Կրոնական կառույցների հարցերով պետական կոմիտեի տեղակալ և կրոնների հարցերով փորձագետ Սայադ Սալահին ավելի վաղ ասել է. «Ադրբեջանի մզկիթներում տեսախցիկների տեղադրման հիմնական նպատակն է կանխել մզկիթներում անցանկալի ու անօրինական քայլերը և ապահովել այդ վայրեր երթևեկող քաղաքացիների անվտանգությունը»:

Ժողովրդին մզկիթներից հեռացնելու համար Իլհամ Ալիևի կառավարությունը բազմաթիվ հնարքներ է գործ դրել: Դրանցից կարելի է հիշատակել մզկիթների բարձրախոսներից ազանի հեռարձակման դադարեցումը, որոշ մզկիթների արձակումն ու ավերումն ու նման մի շարք քաղաքականություններ, որոնք վերջին մեկ տասնամյակում իրականացվել են ազերի հավատացյալների դեմ: Միջնակարգ դպրոցներում ու համալսարաններում իսլամական ծածկոցի արգելումը հաջորդ քայլն էր: Թմրանյութեր կրելու, իշխանափոխության և կամ Իրանի համար լրտեսության մեղադրանքով տասնյակ մուսուլմանների ու իսլամականների կալանավորումը և նրանցից որոշներին այդ թվում «Ազադ Խաբար» իսլամամետ պարբերաթերթի խմբագիր Նիջաթ Ալիովին խոշտանգման համար Իսրայելի դեսպանատանը հանձնելը, իսլամատյացության հողի վրա Բաքվի իշխանությունների ձեռնարկած քայլերից են:

Ի հետևումն այս քայլերի ազերի պաշտոնատարները սկսեցին սպառնալ պետական հիմնարկներում ու բանակում ծառայող հավատացյալներին ու նույնիսկ նրանց ովքեր աղոթք են կարդում: Նման վերաբերմունքն ապացուցում է, որ Բաքվի իշխանությունները խիստ դեմ են Ադրբեջանում շիաների քարոզչական աշխատանքին: Ի դիմաց նման սահմանափակությունների ու նեղմիտ մոտեցման Բաքվի իշխանությունները սատանայապաշտների և իսլամական ու քրիստոնեական աղանդների գործունեության հանդեպ նման սահմանափակություններ չեն գործադրում:  Իլհամ Ալիևը միջազգային հանրությանը հաճոյանալու համար նման վերաբերմունքը «Կրոնական հանդուրժողականության» քաղաքականություն է կոչել ու արևմտյան երկրներին կոչ է արել օրինակ ծառայեցնել Ադրբեջանի այդ քաղաքականությունը: Դա ի տես այն բանի, որ Ադրբեջանի բնակչության 98 տոկոսը մուսուլմաններ ու դրանց ճնշիչ մեծամասնությունը շիաներ են:

Ադրբեջանի Կրոնական կառույցների պետական կոմիտեի տեղակալ և այդ կոմիտեի մզկիթների հարցերով փորձագետ Ղոնդուզ Իսմայիլովը բացահայտելով այդ կոմիտեի նախագծերն ավելի վաղ հայտարարեց. «Նախագահության աշխատակազմի «Գիտության հիմնադրամ» նախագծի համաձայն այդ երկրի մզկիթներում գրադարաններ հիմնվելով մզկիթներում դիմողների հասանելի կլինի աշխարհիկ գրականությունը»: Նա պատճառաբանելով Իլհամ Ալիևի իշխանության այդ զավեշտալի նախագիծն ասել է. «Մզկիթներում միշտ է գրքեր եղել են: Սակայն նոր գրադարաններում մեր ձգտումը լինելու է այն, որ մզկիթ դիմողները կրոնական գրքերից բացի նաև ընթերցեն աշխարհիկ գրականություն: Այդպիսով մարդկանց գիտելիքների սահմաններն ավելի կընդլայնվեն»:

---------------------------

Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մոռադովը քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան մի պատվիրակություն գլխավորելով Հնդկաստանի մայրաքաղաք Նոր Դեհլի ուղևորվեց:

Իր հնդիկ պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ Թուրքմենստանի ԱԳ նախարարը ներկայացրեց ԹԱՓԻ գազատար խողովակագծի կառուցման, այդ թվում արտասահմանյան ներդրողների ու կառույցների ներգրավման ուղղությամբ Աշխաբադի իշխանությունների կատարած աշխատանքներն ու ձեռնարկած քայլերը: Ի դեպ, նկատի առնելով ԹԱՓԻ-ի գազատար խովովակագծի կառուցման նախագծի գործադրման մեկնարկը Թուրքմենստանի ԱԳ նախարարը հնդկական կողմին առաջարկեց հավանական հարցերի շտապ կարգավորման համար Նոր Դեհլիում «ԹԱՓԻ Փրաջեքթ» կոչվող ներկայացուցչություն հիմնել:

Թուրքմենստանի կողմից նման առաջարկի ներկայացվելը կարելի է ԹԱՓԻ-ի նախագծի հետ կապված Հնդկաստանի դիրքորոշումներում ինչ-որ դժվարության առաջացման ապացույց համարել: Թուրքմենստանի ներկայացրած նախագծից ու ԹԱՓԻ գազատար խողովակագծի նախագծից Հնդկաստանի հրաժարման կապակցությամբ տարբեր կանխատեսումները հայտնվել են քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում: Նկատի առնելով տարածաշրջանի երկրների միջև գոյություն ունեցող տարաձայնությունները էներգետիկայի ոլորտի շատ փորձագետներ ու նույնիսկ տարածաշրջանի պետությունները Թուրքմենստանի գազը Աֆղանստանի ու Պակիստանի տարածքով Հնդկաստան փոխադրող գազատար խողովակագծի նախագծի լիարժեք իրագործումն անհնարին են համարում: Դա ի տես այն բանի, որ կողմերի դիրքորոշումները չափազանց մոտիկացել են ու այդ նախագծի գործադրումը մոտենում է ավարտին: Հավանաբար հենց այդ պատճառով էլ Թուրքմենստանի ԱԳ նախարարը շտապել է Հնդկաստան:

Չնայած ԹԱՓԻ-ի գազատար խողովակագծի կառուցման ուղղությամբ թուրքմենական կողմից ցուցաբերած մեծ ոգևորության, այդ նախագծին մասնակից մյուս կողմերը կարծես թե այնքան էլ լրջորեն տրամադրված չեն դրա հանդեպ: Օրինակ, Կաբոլի համալսարանի տնտեսության դասախոս Սաիդ Մասըուդը նախօրեին անդրադառնալով Աֆղանստանում անապահովության սրման ու Աֆղանստանի ներքին հարցերին Պակիստանի միջամտությանն, ասել է. «Իսլամաբադը ցանկանում է հակակշռի տակ առնել Աֆղանստանում Հնդկաստանի դերակատարությունը և դա ի տես այն բանի, որ խաղաղությունը միայն խոսքի սահմաններում է գտնվում և հնարավոր է, որ որոշ երկրներ հրաժարվեն ԹԱՓԻ-ի նախագծից»: Նման պայմաններում անհավանական է թվում, որ ԹԱՓԻ-ի նախագիծը կարողանա դրական արդյունքի հանգել: