Փետրվար 12, 2018 04:35 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 63-66-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։

Նախ  կլսենք Արաֆ սուրայի 63-րդ այան.

اوعجبتم ان جاء كم ذكر من ربكم علي رجل منكم لينذركم و لتتقوا ولعلكم

ترحمون

 «Դուք զարմանում ե՞ք, որ Աստծո խոստումներն ու սպառնալիքները ձեզ փոխանցվում են ձեր միջից ընտրված մարդու միջոցով, որպեսզի արժանի լինեք իր շնորհներին»:      

Այս այայում, պատասխանելով իր ընդդիմադիրներին Նոյն  ասում է. «Արդյոք եթե Աստված իր խոսքերը մարդկանց հասցնելու համար դրանք ներշնչում է ինձ, անհասկանալի երևույթ է»: Դիմելով իր ցեղի մեծամեծներին, նա ասում է. «Եթե ցանկանում եք արժանանալ Աստծո բարեգթությանը, հետևեք ինձ և հեռու մնացեք չարից»:Այս այայից սովորում ենք․

1. Վարդապետության նպատակը եղել է տարբեր ձևերով մարդուն դաստիարակելը:

2. Մարգարեները մարդկանց միջից են և նրանցից մեկն են:

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 64-րդ այան․

فكذبوه فانجيناه والذين معه في الفلك و اغرقنا الذين كذبوا باياتنا

انهم كانوا قوما عمين

 «Մարդիկ Նոյին խաբեբա համարեցին և մենք ազատեցինք նրան ու իր հետ տապան մտնողներին: Իսկ այն կույրերը, որ ուրացան մեր հավատը, խեղդվեցին ջրերի մեջ»:

Թեև Աստծո հիմնական պատիժն ու վարձատրությունը  տրվում են հանդերձյալ կյանքում, սակայն Աստված երբեմն իր չարչարանքները ուղարկում է հենց աշխարհիկ կյանքում: Ինչպես ասվում է այս այայում, Նոյի ցեղի թշնամությունը անտեղ հասավ, որ Աստծո հրամանով, այս մեծ մարգարեն պարտավորություն ստացավ կառուցել մի մեծ նավ, որպեսզի հավատացյալները չխեղդվեն մեծ ջրհեղեղի պատճառով: Այայի վերջում ասվում է . «Նրանք, ովքեր կույր էին ճշմարտությունը տեսնելու համար և չցանկացան  այն տեսնել, այնպիսի չարչարանքի արժանացան, որ նրանց սերունդը դադարեց գոյություն ունենալ»:

Այս այայից սովորում ենք․

1. Հավատքը նպաստում է  փրկությանը, իսկ ժխտումը` ոչնչացմանը:

2. Բնական աղետները, ինչպես` փոթորիկը և ջրհեղեղը, ուղարկված են Աստծո կողմից և նրա զայրույթն են արտահայտում:

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 65-րդ այան․

 و الي عاد اخاهم هودا قال يا قوم اعبدوالله ما لكم من اله غيره افلا

تتقون

«Մենք Եբերին դրեցինք իր արյունակից եղբայրներին: Եբերը նրանց ասաց.  Ով իմ ժողովուրդ, պաշտեցեք Տիրոջը, նրանից զատ  ուրիշ Աստված չկա: Չե՞ք վախենում Աստծուց»:

Այս այան Նոյի դեպքից հետո անդրադառնում է Եբեր մարգարեի պատմությանը և Ադ ցեղին, որը ապրում էր Արաբիայի հարավում գտնվող Եմեն տարածքում: Դրանք շատ  ուժեղ մարդիկ էին, սակայն կռապաշտ էին ու անբարո: Եվ Աստված նրանց ուղարկեց Եբեր մարգարեին, որպեսզի փրկի նրանց կուռքերի գերությունից: Եբերը խոսեց այն  մասին, որ կա միայն մեկ Աստված և պետք է պաշտել միայն նրան: Եվ եթե մարդիկ  ցանկանում են փրկվել, պետք  է հեռու մնան կռապաշտությունից:

Այս այայից սովորում ենք․

1. Մարգարեի վերաբերմունքը մարդկանց հետ եղել է եղբայրական և սրտացավ:

2. Բոլոր մարգարեները մարդկանց հրավիրել են միաստվածության:

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 66-րդ այան․

قال الملا الذين كفروا من قومه انا لنريك في سفاهه و انا لنظنك من

الكاذبين

 «Ժողովրդի մեծամեծները , որոնք անհավատ էին, պատասխանեցին. Դու  խելագար ես և   խաբեբա»:

Ինչպես որ մարդիկ Նոյի խոսքերը լսելուց հետո նրան վիրավորեցին, Ադ ցեղը նույնպես Եբերին համարեց տգետ մարդ: Նրանք ասացին, որ Եբերի  խոսքերն անհիմն են: Այս այան ասում է, որ անհավատներն ու կռապաշտները պատմության ընթացքում մարգարեներին դիմել են միայն վիրավորական ձևով, նրանց անվանելով տգետ և հիմար:

Այս այայից սովորում ենք․

1. Մարգարեները դժվար պայմաններում հայտնվել են, սակայն երբեք չեն հուսահատվել:

2. Տգետները ամենագիտուն մարդկանց տգետ ու ստախոս են համարում:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 240-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

Parstoday.com/hy

Մնացեք խաղաղությամբ։