Ելք դեպի լույս 241
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 67-71-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։
Նախ կլսենք Արաֆ սուրայի 67-րդ այան.
قال يا قوم ليس بي سفاهه ولكني رسول من رب العالمين
«Եբերը պատասխանեց. ես բնավ հիմարացած չեմ, այլ տիեզերքի վեհապետի առաքյալն եմ»:
Եբերը իր ցեղի հանդգնութանն ի պատասխան, ասաց. «Ես թեթևամիտ չեմ և ուղարկվել եմ արարչի կողմից»: Այս այան խոսում է այն մասին, թե ինչպես Եբերը, երբ իրեն վիրավորում էին, ամենայն հանգստությամբ և սառնասրտությամբ պատասխանում է, թե ինքն ինչ առաքելություն ունի:
Այս այայից սովորում ենք․
1. Մարգարեները Աստծո նկատմամբ հավատքը տարածել են ամենածանր պայմաններում:
2. Նույնիսկ վիրավորանքի ժամանակ սխալ է նույն կերպ վերաբերվել դիմացինին:
3. Համբերությունը նպաստում է, որպեսզի մարդիկ դեպի ճշմարտություն գնան:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 68 -րդ այան․
ابلغكم رسالات ربي و انا لكم ناصح امين
«Ես իրականացնում եմ ինձ հանձնարարված առաքելությունը և եկել եմ ձեզ տալու անկեղծ ու փրկարար խորհուրդներ»:
Այս այան ասում է որ Եբերը ոչ միայն սխալ ու կոպիտ չվերաբերվեց մարդկանց հետ, այլ իրեն ներկայացրեց որպես բարերար, որի նպատակն է Աստծո պատգամները հասցնել նրանց և ով մարդկանցից ոչ մի սպասելիք չունի: Սակայն որոշ անհատներ, չընդունելով ճշմատությունը, փորձում են տարբեր միջոցներով, այդ թվում` մարգարեին ծաղրելով ու վիրավորելով, նրա կողմից ներկայացված ճշմարտությունները սուտ համարել:
Այս այայից սովորում ենք․
1. Մարգարեները ոչ մի ջանք չեն խնայել` Աստծո խոսքը մարդկանց հասցնելու համար:
2.Սրտցավությունը և հավատարմությունը քարոզիչների երկու կարևոր առանձնահատկություններն են:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 69-րդ այան
اوعجبتم ان جاء كم ذكر من ربكم علي رجل منكم لينذركم واذكروا اذ
جعلكم خلفاء من بعد قوم نوح و زادكم في الخلق بصطه فاذكروا آلاء الله
لعلكم تفلحون
«Ձեզ համար զարմանալի՞ է, որ Բարձրյալը Ձեր միջից մեկին ընտրեց իր պատվերները Ձեզ փոխանցելու համար։ Հիշեցեք, որ Նոյի սերնդի տեղը ձեզ հաստատեց երկրի վրա, ձեզ բազմապատկեց, զորացրեց և ձեր զորությունը ավելացրեց: Հիշեք Աստծո բարիքները, եթե ցանկանում եք երջանիկ լինել»:
Ինչպես այս և այլ այաներում է ասվում, Եբերի ցեղը շատ ուժեղ և հաղթանդամ մարդիկ էին: Ինչպես ասում է Ղուրանը, երբ ընկնում էին, այդ մարդիկ նմանվում էին արմավենու հաստ բունի: Այան ասում է. Եբերը ձեզանից մեկն է և ոչ ուրիշ ցեղից: Պետք չէ, որ նրա նկատմամբ կոպիտ վերաբերվեք: Նա ձեզ սրտցավորեն զգուշացնում է: Մենք ենք նրան ուղարկել, որպեսզի դուք չհեռանաք Ասծուց և նրա գթությունից: Դուք կփրկվեք միայն այն ժամանակ, երբ հետևեք այն Աստծուն, որն արարել է ձեզ: Հակառակ դեպքում, դուք կգնաք այն ճանապարհով, որով գնացողները ոչնչացան անհնազանդության պատճառով:
Այս այայից սովորում ենք․
1. Մարգարեները մարդկանց միջից են և իրենց նրանցից վեր չեն դասում:
2. Ֆիզիկական կարողությունները սատվածային շնորհն են, որը պետք է ճիշտ օգտագործել:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 70-րդ այան․
قالوا اجئتنا لنعبد الله وحده و نذر ماكان يعبد آباونا فاء تنا بما
تعدناان كنت من الصادقين
«Ադ ժողովուրդը ասացին նրան. դու եկել ես միակ Աստծո կրոնը մեզ քարոզելո՞ւ և ուզում ես, որ մեր հայրերի պաշտած կուռքերին լքե՞նք: Եթե սպառնալիքներդ լուրջ են, դրանք գործադրիր, տեսնենք»:
Այս այան ցույց է տալիս, թե անհավատները որքանով են կարծրամիտ և առանց որևէ պատճառի, մերժում են մարգարեի խոսքը, միայն ելնելով նրանից, որ իրենց պապերը չեն պաշտել միակ Աստծուն:
Այս այայից սովորում ենք․
1. Չպետք է կուրորեն հետևել ավանդույթներին ու նախորդների հավատալիքներին:
2. Կարծրամտությունը կուրացնում է մարդու աչքերը:
3. Մարգարեները դեմ կանգնեցին սնոտիապաշտությանը և հիմարություններին:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 71-րդ այան․
قال قد وقع عليكم من ربكم رجس و غضب اتجادلونني في اسماء سميتموها
انتم و آباوكم ما نزل الله بها من سلطان فانتظروا اني معكم من المنتظرين
«Մարգարեն հավելեց. Աստծո վրեժխնդրոթյունը և զայրույթը քիչ անց կթափվեն ձեզ վրա: Ինձ հետ վիճելո՞ւ եք այն անունների մասին, որ դուք և ձեր նախնիները տվել եք ձեր կուռքերին: Աստված նրանց ոչ մի կարողություն չի շնորհել: Սպասեցեք, ես պիտի ձեր քանդվելու ականատեսը լինեմ»:
Ինչքան էլ որ Եբերը Ադ ցեղին աստվածապաշտության հրավիրելու գործում համբերատարություն ցուցաբերեց, սակայն այդ ցեղը չկարողացավ ընդունել ճշմարտությունն, ասելով, որ եթե հանդերձյալ կյանքն ու Աստծո տանջանքը իրականություն են, ուրեմն թող հենց այս աշխարհում դրանք երևան։ Եբերը, դիմելով նրանց, ասում է. Ձեր ցանկությամբ, դու շուտով սեփական աչքերով կտեսնեք սեփական չարչարանք, որովհետև դուք փայտերին ու քարերին Աստծո անուն եք տվել ու պաշտում եք նրանց: Սակայն պատրաստ չեք հավատալ Աստծուն: Ձեր կուռքերը անիրական են և ոչ մի նշույլ չունեն Աստծուց` ոչ ուժ, ոչ իմաստություն, ոչ բարեգթություն:
Այս այայից սովորում ենք․
1. Պետք չէ միայն անունների հետևից գնալ: Պետք է հետևել ճշմարտությանը:
2.Մարդկանց հավատալիքները պետք է հիմնված լինեն տրամաբանության վրա:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 241-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
Parstoday.com/hy