Փետրվար 12, 2018 05:31 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 72-76-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։

Նախ  կլսենք Արաֆ սուրայի 72-րդ այան.

فانجيناه والذين معه برحمه منا و قطعنا دابرالذين كذبوا باياتنا و ما

كانوا مومنين

 «Մեր գթությամբ, Եբերին և  բոլոր նրանց, ովքեր հնազանդվեցին նրան, ազատեցինք, իսկ անհավատներին մինչև վերջին մարդը բնաջնջեցինք, որովհետև մեր կրոնը սուտ էին համարում»:

 Այս այայում ասվում է, որ Աստված Ադ ցեղին շատ ցավալի տանջանքների ենթարկեց և յոթ օր ու գիշեր նրանց բնակավայրում այնպիսի փոթորիկ եղավ, որ բոլորին ոչնչացրեց: Իսկ Եբեր մարգարեն և նրանք, ովքեր հավատացել էին նրան, փրկվեցին ու արժանացան Աստծո շնորհներին:

Այս այայից սովորում ենք.

1. Աստված արդար է և արհավիրքների ժամանակ, իսկական հավատացյաները փրկվում են:

2. Պատմությունից դաս առնենք և չընդդիմանանք Աստծո մարգարեներին, քանզի արդյունքը ոչնչացումն է:

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 73-րդ այան.

و الي ثمود اخاهم صالحا قال يا قوم اعبدوا الله مالكم من اله غيره قد

جاء تكم بينه من ربكم هذه ناقه الله لكم آيه فذروها تاكل في ارض الله و

لا تمسوها بسوء فياخذكم عذاب اليم

 «Սամուդներին իրենց միջից մի մարգարե ուղարկեցինք` Սելովն անունով: Մարգարեն ասաց նրանց. Ով իմ ժողովուրդ, պաշտեցեք Աստծուն, քանզի նրանից զատ չկա ուրիշ Աստված: Ինչու՞ պիտի պաշտեք այլ չաստվածների: Այս էգ ուղտը նրա զորության ապացույցն է: Թողեք, որ Տիրոջ դաշտերում արածի: Նրա կյանքին մի սպառնացեք: Հետո չարաչար կպատժվեք»:

 Այս այան խոսում է Սամուդ ցեղի մասին, և Սելովն մարգարեի, ում Աստված ուղարկեց, որպեսզի սամուդները հրաժարվեն կռապաշտությունից և պաշտեն միակ Աստծուն: Մարդիկ մարգարեից հրաշք խնդրեցին և Աստծո հրամանով, սարի միջից դուրս եկավ մի էգ ուղտ, որը հղի էր: Ուղտը ծնեց և զարմանալին այն է, որ այդ ուղտը հոգում էր ցեղի կարիքները: Սելովնը մարդկանց կոչ արեց, որ ուղտին պահպանեն ու չվնասեն: Հակառակ դեպքում կարժանանան Աստծո զայրույթին:

Այս  այայից սովորում ենք.

1.  Մագարեների հարաբերությունը մարդկանց հետ, եղբայրական է ու հավասար:

2. Այն, ինչ վերագրվում է  Աստծուն, եթե նույնիսկ ուղտ լինի, պիտի դրան վերաբերվել սրբորեն:

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 74-րդ այան.

واذكروا اذجعلكم خلفاء من بعد عاد و بواكم في الارض تتخذون من سهولها

قصورا و تنحتون الجبال بيوتا فاذكروا آلاء الله و لاتعثوا في الارض مفسدين

«Հիշեցեք, որ Ադ ցեղի փոխարեն ձեզ հաստատեց երկրի վրա: Ձեզ տվեց դաշտեր, որպեսզի պալատներ կառուցեք, և ժայռեր, որպեսզի դրանց մեջ կառուցեք բնակարաններ: Հիշեցեք երկնքի բարիքների մասին և երկրի վրա ապականություն մի տարածեք»:

Սելովն մարգարեն Սամուդ ցեղին զգուշացրեց, որ դաս քաղեն Ադ ցեղից, որպեսզի չոչնչանան և չգնան նրանց ճանապարհով: Դրա համար նրանք պետք է երախտագետ լինեն Աստծուն և պիղծ արարքներ չկատարեն:Այս այայից սովորում ենք.

1. Պատմությունը լուսավորում է գալիք սերնդի ճանապարհը:

2. Նրանք, ովքեր ապրում են բարվոք կյանքով, պետք է ավելի  զգույշ լինեն, որպեսզի անբարո քայլեր չկատարեն:

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 75 և 76-րդ այաները.

قال الملا الذين استكبروا من قومه للذين استضعفوا لمن امن منهم

اتعلمون ان صالحا مرسل من ربه قالوا انا بما ارسل به مومنون / قال الذين

استكبروا انا بالذي انتم به كافرون

 «Սամուդների գոռոզ իշխաններն ասացին ժողովրդին, որը ավելի  խոնարհ էր ու հավատում էր մարգարեին. Դուք հավատո՞ւմ եք, որ Սելովնը Աստծո առաքյալն է: Ժողովուրդը պատասխանեց. Մենք հավատում ենք նրա առաքելությանը: Իշխանները իրենց գոռոզամտությամբ պատասխանեցին. Մենք ձեզ պես չենք հավատում»:

 Նրանով հանդերձ, որ Սելովն մարգարեն բազմիցս զգուշացրել էր ցեղի մեծահարուստներին ու իշխաններին, նրանք չենթարկվեցին մարգարեին ու սկսեցին կասկած տածել մարգարեների նկատմամբ: Նրանք ասացին. Մենք որտեղի՞ց իմանանք, որ Սելովնը իսկապես Աստծո մարգարեն է: Այդ խոսքերը չազդեցին ժողովրդի վրա ու մարդիկ շարունակեցին հավատալ մարգարեին, ասելով. Մենք հավատում ենք Սելովնին և չենք կասկածում նրան, հատկապես, որ տեսանք հրաշքը: Անհավատները սակայն չենթարկվեցին

Այս այաներից սովորում ենք.

1. Պատմության ընթացքում, մեծահարուստները և իշխանավորները դեմ են եղել մարգարեներին: Կարևորը հավատքն է և առաքինությունը:

2.  Ո'չ աղքատությունն է արժեք և ո'չ էլ հարստությունը, կարեւորը մարդու հավատքն է:

3. Անհավատության արմատը գոռոզամտությունն է:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 242-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

Parstoday.com/hy