Փետրվար 12, 2018 05:42 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 77-82-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։

Նախ  կլսենք Արաֆ սուրայի 77-78-րդ այանները.

فعقروا الناقه و عتوا عن امر ربهم و قالوا يا صالح ائتنا بما تعدنا

ان كنت من المرسلين / فاخذتهم الرجفه فاصبحوا في دارهم جاثمين

 «Նրանք սպանեցին ուղտին, այդպիսով դեմ գնալով Աստծո պատվերին  և ասացին. Սելովնին, Իրականացրու սպառնալիքներդ, տեսնենք, դու իրո՞ք Աստծո առաքյալն ես: Նույն պահին երկիրը նրանց ոտքերի տակ շարժվեց  և հաջորդ առավոտյան նրանք իրենց տներում մեռած գտնվեցին»:

Ինչպես ասացինք Սելովն մարգարեի հրաշքներից ուղտն էր, որը սարի միջից դուրս եկավ եւ Աստված հրամայեց, որ այդ կենդանուն վնաս չհասնի, սակայն ցեղի մեծամեծները վտանգավոր համարելով Սելովնի հեղինակությունը դավադիր քայլի դիմեցին ու սպանեցին ուղտին, մտածելով որ հրաշքը ոչնչանալով կոչնչանա նաեւ մարգարեի հեղինակությունը:

Չնայած, որ սպանությունը կատարել էր մեկ կամ երկու հոգի, սակայն մարդկանց լռությունն այդ ոճիրի դեմ պատճառ դարձավ, որ չարչարանքը բոլորին բաժին հասնի, ինչի հետևանքով նրանք ոչնչացան:

Այս այաներից սովորում ենք․

1. Գոռոզամտությունը Աստծուն անհնազանդ դառնալու նշանն է:

2.Լռությունը հանցանքի նկատմամբ նշանակում է մեղսակից դառնալ նրան:

3. Շատ արհավիրքներ հենց մարդու մեղքի պատճառով է տեղի ունեցել:

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 79-րդ այան․

فتولي عنهم و قال يا قوم لقد ابلغتكم رساله ربي و نصحت لكم و لكن

لاتحبون الناصحين

 «Մարգարեն ասաց նրանց. Ձեզ հաղորդեցի Աստծո պատվերները, իմաստուն խորհուրդներ տվեցի: Սակայն դուք չեք սիրում նրանց, ովքեր ձեզ խորհուրդ են տալիս»:

Սելովնի այս խոսքը թերեւս կարելի է համարել վերջնագիր անհնազանդ ցեղին եւ կամ վերջին հրաժեշտ նրան, երբ ասում է ես կատարեցի իմ պարտքը սակայն դուք ապացուցեցիք, որ ձեզ անկարելի է խրատով ճիշտ ուղու վրա դնել:

Այս այայից սովորում ենք․

1. Մարգարեները ոչ միայն Աստծո խոսքն էին փոխանցում մարդկանց այլ այդ ուղղությամբ խրատում նրանց:

 2. Ընդունենք ճիշտ խրատը եւ լսենք նրանց ով մեր բարին են կամենում: 

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 80 և  81այաները․

و لوطا اذ قال لقومه اتاتون الفاحشه ما سبقكم بها من احد من

العالمين / انكم لتاتون الرجال شهوه من دون النساء بل انتم قوم مسرفون

 «Մենք Ղովտին ուղարկեցնք ժողովրդի մոտ: Ղովտն ասաց Սոդոմի բնակիչներին. Դուք պիտի մի ոճիր գործեք , որը ձեզանից առաջ ոչ մի ժողովուրդ չի գործել:Ձեր վավաշոտ փափագները գոհացնելու համար ինչո՞ւ եք մերձենում տղամարդկանց, փոխարեն կանանց մոտենալու: Բնության օրենքները խախտում ե՞ք դուք»:

Սալովն մարգարեից ու Սամուդ ցեղից հետո այս այաները վերաբերում են Ղովտ մարգարեին ու նրա ցեղին, որի տղամարդիկ անբարո էին դարձել եւ կանաց հետ ամուսնանալու փոխարեն միմյանց հետ էին սեռական կապ ստեղծում, ինչը դարձել էր սովորական երեւույթ:

Ղովտը ապրում էր Աբրահամի ժամանակ եւ նրա կողմից առաքելություն էր ստացել մարդկանց ճիշտ ճանապարհը ցույց տալ եւ հեռացնել նրանց այդ չար արարքից, որը իսլամի Մարգարեի ասելով անիծյալ է եւ պետք է այդ քայլի դիմողներին մահապատժի ենթարկել:

Այս այաներից սովորում ենք.

1.Համասեռամոլությունը անընդունելի արարք է , որը համարվում է դուրս գալ հասարակության կողմից ընդունված օրենքներից եւ նաեւ չափավորությունից:

2.Անհատի Սխալ արաքը չարիք է հանդիսանում ողջ հասարակության համար։

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 82- րդ այան․

و ماكان جواب قومه الا ان قالوا اخرجوهم من قريتكم انهم اناس يتطهرون

 «Ղովտի ցեղի պատասխանը հետեւյալն էր.Նրան վտարեք ձեր միջից, քանզի նա անաղարտություն է ցանկանում ու մեզ հետ չէ»:

Նրանով հանդերձ, որ Ղովտի խոսքը տրամաբանական էր ու պարզ,  սակայն իր ցեղը նրան լսելու փոխարեն ասաց , եթե դու չես ցանկանում արատավորվես ուրեմն դուրս արի մեր միջից:

Այս այայից սովորում ենք.

1.Մեղք գործելը ոչ մի արդարացում չունի:

2.Եթե թույլ տանք, որպեսզի հասրակության մեջ տարածվի անբարոյականություն, ուրեմն անարատ մարդիկ պետք է վտարվեն հասարակությունից եւ արատավորները իշխեն հասարակության վրա:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 243-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

Parstoday.com/hy