Փետրվար 12, 2018 05:54 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 83-86-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։

Նախ  կլսենք Արաֆ սուրայի 83-84-րդ այանները.

فانجيناه و اهله الا امراته كانت من الغابرين / وامطرنا عليهم مطرا

فانظر كيف كان عاقبه المجرمين

 «Մենք փրկեցինք Ղովտին  ու իր ընտանիքին, սակայն նրա կինը պատժվեց: Վրեժխնդիր անձրև իջեցրինք նրանց վրա և հանցավորները պատժվեցին: Տես թե ինչ է լինում ապիրատների վախճանը »:

Այս այաներում ասվում է.  Քանի որ Ղովտի ցեղի մեծ մասը համասեռականներ էին, ուստի  Աստծո չարչարանքները իջան նրանց վրա: Փրկվեցին միայն Ղովտը և մի քանի ուրիշներ: Զարմանալին այն է, որ Ղովտի կինը պատժվեց, քանի որ պաշտպանեց այդ մարդկանց:

Այս այաներից սովորում ենք.

1. Աստվածային պատիժը հավասար է բոլորի համար, եթե նույնիսկ  այդ մարդիկ մարգարեի   բարեկամը լինեն:

2. Կինը, ինչպես և տղամարդը, ազատ է իր ընտրության մեջ: Ղովտի կինն ընտրեց անհավատների ճանապարհը: Իսկ օրինակ փարավոնի կինը ընտրեց Մովսեսի ճանապարհը:

3. Աստծո պատիժը միայն հանդերձյալ կյանքի համար չէ: Այն կարող է լինել նաև այս կյանքում:

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 85-րդ այան.

والي مدين اخاهم شعيبا قال يا قوم اعبدوا الله مالكم من اله غيره

قد جاء تكم بينه من ربكم فاوفوا الكيل و الميزان و لا تبخسواالناس اشياء هم

و لاتفسدوا في الارض بعد اصلاحها ذلكم خير لكم ان كنتم مومنين

 «Մենք Մադին ցեղի համար ուղարկեցինք Հոթոր մարգարեին: Մարգարեն ասաց մարդկանց. Ով իմ ժողովուրդ, պաշտեցեք տիեզերքի միակ Աստծուն (ինչու պաշտել ուրիշներին) :  Աստված իր զորության նշանները ձեզ ցույց տվեց: Կշռելու և չափելու մեջ արդար եղեք: Ինչ պարտք  որ ունեք, ամբողջությամբ հատուցեք: Մի պղծեք երկիրը այն մաքրագործելուց հետո: Ձեր արածների պտուղները պիտի քաղեք, եթե հավատք ունենաք»:

Այս այան ասում է, որ Աստված, որը գտնվում էր Լևանտի  բնակլիմայական լավ  պայմաններում ապրող Մադին ցեղին  ուղարկեց Հոթոր մարգարեին: Եվ քանի որ այս ցեղի մարդիկ  ապրանք վաճառելիս միշտ պակաս էին կշռում և խաբեբայության էին դիմում, մարգարեն ասում է, որ դա սխալ է  և հակասում է  հավատքին:

Այս այայից սովորում ենք.

1. Անհավատ մարդը մշտապես կարող է մոլորվել:

2. Կրոնները և աստվածային մարգարեները ոչ միայն մարդկանց խրախուսում են պաշտել միակ Աստծուն, այլ նաև հասարակությանն օգնում են լուծել իր խնդիրները:

4. Հավատք ունենալու համար պետք  է լինել արդարամիտ:

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 86-րդ այան.

ولا تقعدوا بكل صراط توعدون و تصدون عن سبيل الله من امن به و تبغونها

عوجا واذكروا اذ كنتم قليلا فكثركم وانظروا كيف كان عاقبه المفسدين

 «Ճամբարների վրա սոսկում մի սփռեք: Հավատացյաներին իրենց ճանապարհից մի շեղեք, նրանց սխալ մեկնաբանություններ մի տվեք: Հիշեցեք, որ դուք մի փոքրիկ ժողովուրդ էիք և Աստված ձեզ բազմացրեց: Նայեք աշխարհին և տեսեք, թե ինչ պատահեց անհավատներին»:

Հոթորի ցեղը տարբեր ձևերով խանգարում էր հավատացյաներին: Իսկ Հոթորը Մադինի ժողովրդին հորդորում էր հարգել հասարակական քաղաքավարությունը և թույլ չտալ այնպիսի արարքներ, ինչպես` խաբեբայություն, հանցանք, մարդասպանություն: Մադինի ժողովուրդը խեղաթյուրում էր աստվածային պատվիրանները, ինչն անընդունելի էր Հոթորի կողմից: Նա ասում էր. Հիշեք աստվածային բարիքներն ու հրաժարվեք մեղքից: Դուք շատ քիչ էիք, սակայն Աստված ձեզ թույլ տվեց բազմանալ: Ուրեմն փառաբանեք Աստծուն և սխալ քայլեր մի արեք: Դաս քաղեք անցածների փորձից:

Այս այայից սովորում ենք.

1. Աստծո թշնամիները մշտապես պատրաստ են խանգարել հավատացյալներին:

2. Մարդիկ միշտ պետք է հիշեն աստվածային բարքները և դաս քաղեն նախորդ սերունդների դասերից:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 244-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

Parstoday.com/hy