Ելք դեպի լույս 244
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 83-86-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։
Նախ կլսենք Արաֆ սուրայի 83-84-րդ այանները.
فانجيناه و اهله الا امراته كانت من الغابرين / وامطرنا عليهم مطرا
فانظر كيف كان عاقبه المجرمين
«Մենք փրկեցինք Ղովտին ու իր ընտանիքին, սակայն նրա կինը պատժվեց: Վրեժխնդիր անձրև իջեցրինք նրանց վրա և հանցավորները պատժվեցին: Տես թե ինչ է լինում ապիրատների վախճանը »:
Այս այաներում ասվում է. Քանի որ Ղովտի ցեղի մեծ մասը համասեռականներ էին, ուստի Աստծո չարչարանքները իջան նրանց վրա: Փրկվեցին միայն Ղովտը և մի քանի ուրիշներ: Զարմանալին այն է, որ Ղովտի կինը պատժվեց, քանի որ պաշտպանեց այդ մարդկանց:
Այս այաներից սովորում ենք.
1. Աստվածային պատիժը հավասար է բոլորի համար, եթե նույնիսկ այդ մարդիկ մարգարեի բարեկամը լինեն:
2. Կինը, ինչպես և տղամարդը, ազատ է իր ընտրության մեջ: Ղովտի կինն ընտրեց անհավատների ճանապարհը: Իսկ օրինակ փարավոնի կինը ընտրեց Մովսեսի ճանապարհը:
3. Աստծո պատիժը միայն հանդերձյալ կյանքի համար չէ: Այն կարող է լինել նաև այս կյանքում:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 85-րդ այան.
والي مدين اخاهم شعيبا قال يا قوم اعبدوا الله مالكم من اله غيره
قد جاء تكم بينه من ربكم فاوفوا الكيل و الميزان و لا تبخسواالناس اشياء هم
و لاتفسدوا في الارض بعد اصلاحها ذلكم خير لكم ان كنتم مومنين
«Մենք Մադին ցեղի համար ուղարկեցինք Հոթոր մարգարեին: Մարգարեն ասաց մարդկանց. Ով իմ ժողովուրդ, պաշտեցեք տիեզերքի միակ Աստծուն (ինչու պաշտել ուրիշներին) : Աստված իր զորության նշանները ձեզ ցույց տվեց: Կշռելու և չափելու մեջ արդար եղեք: Ինչ պարտք որ ունեք, ամբողջությամբ հատուցեք: Մի պղծեք երկիրը այն մաքրագործելուց հետո: Ձեր արածների պտուղները պիտի քաղեք, եթե հավատք ունենաք»:
Այս այան ասում է, որ Աստված, որը գտնվում էր Լևանտի բնակլիմայական լավ պայմաններում ապրող Մադին ցեղին ուղարկեց Հոթոր մարգարեին: Եվ քանի որ այս ցեղի մարդիկ ապրանք վաճառելիս միշտ պակաս էին կշռում և խաբեբայության էին դիմում, մարգարեն ասում է, որ դա սխալ է և հակասում է հավատքին:
Այս այայից սովորում ենք.
1. Անհավատ մարդը մշտապես կարող է մոլորվել:
2. Կրոնները և աստվածային մարգարեները ոչ միայն մարդկանց խրախուսում են պաշտել միակ Աստծուն, այլ նաև հասարակությանն օգնում են լուծել իր խնդիրները:
4. Հավատք ունենալու համար պետք է լինել արդարամիտ:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 86-րդ այան.
ولا تقعدوا بكل صراط توعدون و تصدون عن سبيل الله من امن به و تبغونها
عوجا واذكروا اذ كنتم قليلا فكثركم وانظروا كيف كان عاقبه المفسدين
«Ճամբարների վրա սոսկում մի սփռեք: Հավատացյաներին իրենց ճանապարհից մի շեղեք, նրանց սխալ մեկնաբանություններ մի տվեք: Հիշեցեք, որ դուք մի փոքրիկ ժողովուրդ էիք և Աստված ձեզ բազմացրեց: Նայեք աշխարհին և տեսեք, թե ինչ պատահեց անհավատներին»:
Հոթորի ցեղը տարբեր ձևերով խանգարում էր հավատացյաներին: Իսկ Հոթորը Մադինի ժողովրդին հորդորում էր հարգել հասարակական քաղաքավարությունը և թույլ չտալ այնպիսի արարքներ, ինչպես` խաբեբայություն, հանցանք, մարդասպանություն: Մադինի ժողովուրդը խեղաթյուրում էր աստվածային պատվիրանները, ինչն անընդունելի էր Հոթորի կողմից: Նա ասում էր. Հիշեք աստվածային բարիքներն ու հրաժարվեք մեղքից: Դուք շատ քիչ էիք, սակայն Աստված ձեզ թույլ տվեց բազմանալ: Ուրեմն փառաբանեք Աստծուն և սխալ քայլեր մի արեք: Դաս քաղեք անցածների փորձից:
Այս այայից սովորում ենք.
1. Աստծո թշնամիները մշտապես պատրաստ են խանգարել հավատացյալներին:
2. Մարդիկ միշտ պետք է հիշեն աստվածային բարքները և դաս քաղեն նախորդ սերունդների դասերից:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 244-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
Parstoday.com/hy