Փետրվար 12, 2018 06:12 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 87-89-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։

Նախ  կլսենք Արաֆ սուրայի 87-րդ այան.

و ان كان طائفه منكم آمنوا بالذي ارسلت به و طائفه لم يومنوا

فاصبروا حتي يحكم الله بيننا و هو خير الحاكمين

 «Եթե ձեզնից ոմանք հավատան իմ առաքելությանը, մինչդեռ մյուս մասը մերժեն այն, սպասեցեք, որ Աստված արձակի ձեր անհնազանդության վճիռը: Դատավորներից ամենաարդարն է նա»:

Այս այան, անդրադառնալով Հոթոր մարգարեի ու նրա ցեղի պատմությանը, դիմելով հավատացյալներին ու անհավատներին, ասում է. Աստված չի շտապում իր արարածներին տանջանքներ ուղարկել:  Նա սպասում է, որ մարդիկ զղջան իրենց արարքների համար  և  չի պատժում մեղք գործելուց անմիջապես հետո:

Այս այայից սովորում ենք.

1. Աստված բարեգութ է, սակայն անհավատները չպետք է դրա համար գոռոզանան և մտածեն, որ կարող են անել այն, ինչ ցանկանում են և այնպես, ինչպես ցանկանում են: Քանի  որ ամեն դեպքում, եթե նրանք չզղջան իրենց արարքների համար, պատժվելու են:

2. Հավատացյալներին ու անհավատներին դատելը թողնենք Ասծուն: Միայն նա է, որ գիտի, թե ինչ է անցնում մարդկանց ներսում:

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 88-րդ այան.

قال الملاء الذين استكبروا من قومه لنخرجنك يا شعيب والذين آمنوا معك

من قريتنا او لتعودن في ملتنا قال او لو كنا كارهين

 «Մադենի ժողովրդի գոռոզամիտ մեծամեծներն ասացին Հոթորին. Քեզ և քեզ հետևողներին պիտի վռնդենք քաղաքից, եթե չընդունեք մեր հավատքը: Հոթորը պատասխանեց. Թեկո՞ւզ ես նման ցանկություն չունենամ»:

Աքսորն այն  ձևերից էր, որ բռնապետերը օգտագործում էին մարգարեների ու նրանց հետևորդների նկատմամբ: Այդպես նրանք Ղովտին ասացին, որ եթե չի ուզում հետևել իրենց, պետք է հեռանա քաղաքից: Այս այայում նույնպես, Հոթորի ցեղը չուզեց լսել նրա խոսքերը: Մարդիկ  նրան առաջարկեցին կա'մ ընդունել իրենց օրենքները, կա'մ հեռանալ քաղաքից: Մարգարեն պատասխանեց. Ես ցանկություն չունեմ հետևել ձեր ուսմունքներին:

Այս այայից սովորում ենք.

1. Բռնապետերը մշտապես եղել են մարգարեների թշնամիները:

2. Մարգարների ձևը տրամաբանությունն է ու խրատը, իսկ բռնապետերինը` սպառնալիքները:

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 89-րդ այան.

قد افترينا علي الله كذبا ان عدنا في ملتكم بعد اذ نجانا الله منها

و ما يكون لنا ان نعود فيها الا ان يشاء الله ربنا وسع ربنا كل شي علما

علي الله توكلنا ربنا افتح بيننا و بين قومنا بالحق و انت خير الفاتحين

 «Եթե մենք ընդունեինք ձեր հավատքը, ապա սուտ կխոսեինք Աստծո առջև: Քանի որ Աստված մի անգամ փրկել է մեզ , միայն նա կարող է մեզ հրամայել, որ այդ կրոնը կրկին ընդունենք: Նրա գիտությունն ընդգրկում է ողջ տիեզերքը և մենք վստահում ենք նրան:  Տե'ր դատող եղիր մեր և մեր ժողովրդի միջև, որովհետև դու դատավորներից ամենաարդարն ես»:

Մարգարեն սպառնալիքներին պատասխանում է բարեկիրթ ձևով, ասելով. Դուք ինձանից պահանջում եք, որ ես հետևեմ ձեր օրենքներին: Իսկ Աստված դա համարում է  սխալ և սնոտիապաշտություն: Նա ձեզ հրավիրում է ընտրել ճիշտ ուղի: Եթե ես հետևեմ ձեզ, կնշանակի, որ սուտ եմ համարում իմ Աստծուն: Ուրեմն, չեմ կարող նման քայլի դիմել: Խնդիրը նրանում է, որ մենք չենք կարող ասել, թե հավատացյալ ենք, սակայն գործնականում ուրիշ քայլեր կատարել: Աստված տեսնում է  և գիտի ամեն ինչ:

Այս այայից սովորում ենք.

1. Հրաժարվել կրոնական արժեքներից, նշանակում է հրաժարվել  Աստծուց:

2. Ինչքան էլ որ ճնշումներն ու սպառնալիքները շատ լինեն, մենք պետք է կատարենք մեր պարտավորությունները` ապավինելով Աստծուն:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 245-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

Parstoday.com/hy