Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: ԻԻՀ-ն թևակոխեց իր գոյության 40-րդ տարին: ԻԻՀ-ի ամենազարգացած սկզբունքներից մեկը տարածաշրջանային ու միջազգային մասշտաբով համակողմանի հարաբերությունների աճն ու զարգացումը և տնտեսական ցուցանիշների հանդեպ ուշադրությունն է: Այս հիման վրա ԻԻՀ-ն երկկողմ ու բազմակողմ տնտեսական համագործակցություններ է հաստատել: Տնտեսական հանդես հաղորդաշարի առաջին զրույցը հատկացված է այս թեմային:
Իրանի էկոնոմիկայի ու ֆինանսների փոխնախարար Մոհամմեդ Խազային անցած շաբաթ Կենտրոնական բանկի և էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարության փորձագետների մի պատվիրակություն գլխավորելով Իրանի առանցքայնությամբ «Յուրոմանի»-ի երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ ուղևորվեց:
Համաժողովին մասնակցում էին ավելի քան 250 բանկերի, վարկանիշային հաստատությունների և Եվրոպայի ֆինանսական խոշոր հաստատությունների տնօրեններ, փորձագետներ ու ներկայացուցիչներ:
«Յուրոմանի» հեղինակավոր հաստատությունը միջազգային կառույց է, որ ներքին, տարածաշրջանային ու համաշխարհային մասշտաբով քննարկում է բանկերի ֆինանսական անցած տարվա գործունեությունն ու նրանց միջև համեմատական եզրեր է անցկացնում:
«Յուրոմանի»-ի համաժողովն Իրանում մասնավորապես նավթի, գազի, զբոսաշրջության, տրանսպորտի և ապահովագրության ոլորտներում ներդրման առիթները ծանոթացնելու և համաշխարհային տնտեսությանն Իրանի ինտեգրմանը վերաբերող հարցերի քննարկման առիթ ստեղծեց: Այս համաժողովը միևնույն ժամանակ հնարավորություն ստեղծեց կրկին հիշեցնելու ՀԳՀԾ-ի հարցով ԱՄՆ-ի անհավատարմությունը:
Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Վալիոլլահ Սեյֆը «Յուրոմանի»-ի համաժողովին ուղղված ուղերձում, գրեց. «ՀԳՀԾ-ի գործադրումից հետո Իրանը փորձել է համաշխարհային շուկաներ վերադառնալու ուղղությամբ ազդեցիկ քայլեր մշակել ու գործադրել և այս տարիների ընթացքում շարունակ հավատարիմ է մնացել ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած պարտավորություններին»:
Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրենն ընդգծելով, որ Եվրոպան ՀԳՀԾ-ի հարցով իր դիրքորոշումները պաշտպանելու համար կարող է լավագույն ուղին ընտրել, հայտարարեց. «ՀԳՀԾ-ն հաղթանակ-հաղթանակ սցենարի արդյունքն է և այն դեպքում կարող է շարունակվել, երբ Իրանն իր նպատակների իրագործման ականատես լինի: Դա ի տես այն բանի, որ Իրանը մինչ այսօր լիարժեք կերպով չի վայելել ՀԳՀԾ-ի շրջանակում խոստացված շահերը»:
---------------------
Իրանը գտնվում է աշխարհի առևտրական ու տնտեսական բևեռների ու ակտիվ կառույցների ուշադրության կենտրոնում:
Անցած շաբաթ հայտարարվեց, որ Թեհրանում բացվել է ցուցահանդեսային արդյունաբերության համաշխարհային միության տարածաշրջանային նախագահության գրասենյակը:
Ցուցահանդեսային արդյունաբերության համաշխարհային միությունը (UFI) միջազգային կառույց է, որը առևտրաշրջանառության, արդյունաբերական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, տուրիզմի զարգացման, արդիական տեխնոլոգիաների փոխադրման և երկրների տնտեսական կարողության ամրապնդման հիման վրա դասակարգում է տարբեր երկրների ցուցահանդեսային արդյունաբերությունը:
Իրանի Ցուցահանդեսների բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Հոսեյն Էսֆահբոդին, ով երեք տարի գլխավորել է Ցուցահանդեսային արդյունաբերության համաշխարհային միության Միջին Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանի նախագահությունը, այս գրասենյակի բացման հանդիսության ժամանակ ասաց. «Այս միությունն աշխարհի չորս տարածաշրջաններում իրեն ենթակա չորս կառույցներ ունի, որոնք են՝ Խաղաղականը, որի կենտրոնը գտնվում է Հոնկ-Կոնգում, Աֆրիկան ու Միջին Արևելքը, որի կենտրոնը գտնվում է Դուբայում, ԱՄՆ-ի մայրցամաքը, որի կենտրոնը գտնվում է Մեխիկոյում և Եվրոպան, որի կենտրոնը Փարիզում է»:
Վերջին օրերին Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության կողմից հրապարակված զեկույցում ԻԻՀ-ի վարկանիշը 6-ից բարձրացվել է 5-ի: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գնահատականների ու չափանիշների համաձայն միայն 35 երկրներում վարկանիշային ռիսկը 5-ից ավելի ցածր է և մնացյալ երկրների վարկանիշը գտնվում է 6-ի և 7-ի միջև: Իրանում ռիսկային վարկանիշի նվազումը արտաքին ներդրումների ներգրավման, ֆինանսական տեսակետից կապիտալի ապահովման և ֆինանսական ու միջազգային շրջանակներում Իրանի վարկանիշի բարելավման տեսակետից չափազանց ազդեցիկ կարող է լինել:
---------------------
ՀՀ ԱԺ փոխխոսնակն ընդգծեց ԻԻՀ-ի հետ երկկողմ համագործակցությունների ընդլայնման նշանակությունը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը բարձր է գնահատել հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը՝ այդ համատեքստում ընդգծելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը: Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Իրանի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում:
«Մենք շահագրգռված ենք Իրանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացմամբ: Թե՛ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը եւ թե ՀՀ-ԵՄ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը երկկողմ հարաբերությունների լրացուցիչ հնարավորություն են»,ընդգծել է Էդուարդ Շարմազանովը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը երկկողմ տնտեսական օրակարգի հարցերը հանգամանալի քննարկելու նպատակով առաջարկել է ոլորտային հանձնաժողովների հանդիպումները դարձնել հաճախակի՝ տարբեր ձեւաչափերով կոնկրետ խնդիրները վեր հանելու նպատակով: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Մեղրիի ազատ տնտեսական գոտու ընձեռած հնարավորություններն արդյունավետ օգտագործելուն, ներդրումների խթանմանն օժանդակող օրենսդրության բարելավմանը եւ այլ հարցերի:
Հանդիպման ժամանակ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանն անդրադառնալով մասնավորապես տնտեսական ու առևտրական բնագավառներում համագործակցությունը հովանավորելու ուղղությամբ երկու երկրի խորհրդարանների դերակատարությանը, ասաց. «ՀՀ ԱԺ-ի հայ-իրանական խորհրդարանական բարեկամության խմբի վերջերս Իրան կատարած այցը թափ հաղորդեց երկու երկրի միջև համագործակցություններին»:
Մշակութային խոր կապերն ու ընդհանրությունները և տնտեսական համագործակցության հնարավորություններին ցուցաբերված ուշադրությունն Իրանի ու Հայաստանի հարաբերությունների երկու գլխավոր յուրահատկություններից են, որից առավելագույնս պիտի օգտվեն Իրանի ու Հայաստանի տնտեսական գործարարները:
Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Վահրամ Բաղդասարյանն ավելի վաղ Թեհրան կատարած այցի ժամանակ անդրադառնալով Ասիական երկրների ֆորումին միանալու Հայաստանի ցանկությանը, այդ կապակցությամբ ԻԻՀ-ի աջակցությունը խնդրեց:
Վերջին տարիներին և հատկապես ԻԻՀ նախագահի 2017 թվականի դեկտեմբերին Հայաստան կատարած ուղևորությունից հետո երկու երկրի միջև նոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին և ներդրման առավել հնարավորություններ ստեղծվեցին: Երկու երկրի սահմանին գտնվող Մեղրի տնտեսական ազատ գոտին և Արասի առևտրական ազատ գոտին առավել քան երբևէ ընդլայնել են համագործակցության հնարավորությունները և ներդրման ու երկու միջև ապրանքաշրջանառության հող են նախապատրաստել:
Ստեղծված հնարավորություններից օգտվելով երկու երկրի առևտրականները երկկողմ առևտրաշրջանառությանը զարկ տալուց բացի նաև կարող են ապահովել ԵԱՏՄ-ի տարածաշրջանի երկրների կարիքներն ու իրենց արտադրանքները Եվրոպա արտահանել:
-------------------------------
Իրանն ու Աֆղանստանը վճռակամ են օգտվելով տնտեսական ու առևտրական հնարավորություններից ընդլայնել իրենց հարաբերությունների մակարդակը: Աֆղանստանում ԻԻՀ տնտեսական կցորդն ասում է. «Իրանի հարավ-արևելյան Չաբահար նավահանգստում առևտրական գործունեություն ծավալելու համար գրանցված 500 ընկերություններից 165-ը պատկանում են աֆղան առևտրականներին ու ներդրողներին»:
«Իրանն աշխատանք է տանում Աֆղանստանից Չաբահար ուղղակի չվերթ հաստատելու կապակցությամբ»,-հավելել է Սեդիղ Ղասեմի Զաքերին:
Աֆղանստանի առևտրի նախարարության առևտրական ու տարանցման հարցերով վարչության տնօրեն Յահյա Ախլաղին նույնպես հայտարարել է, որ այս պահին Իրանում Աֆղանստանի առևտրականների տեսգրի հետ կապված խնդիրները կարգավորված են և փորձ է կատարվում առավել դյուրություններ ստեղծել աֆղան առևտրականների համար:
Չաբահարը լինելով Իրանի միակ օվկիանոսային նավահանգիստը արևելքից միացած է Պակիստանին, իսկ հարավից Օման ծովին: Ռազմավարական դիրքի և Կենտրոնական Ասիայի ցամաքով պատված երկրների համար դեպի ազատ ջրեր դուրս գալու ամենակարճ ճանապարհը լինելու պատճառով մեծ նշանակություն ունի:
Ազատ ջրերի միջոցով իրականացվող առևտուրը մեծ նշանակություն ունի, ինչը կարող է իրականացվել Իրանի ճանապարհների օգնությամբ: Երկաթգծի կառուցման նախագծի շրջագծում Հնդկաստանի ու Աֆղանստանի, նաև Կենտրոնական Ասիայի ու Կովկասի երկրների հետ Իրանի համագործակցությունը այդ ճանապարհի շահագործման հնարավորություն է ստեղծել:
Հնդկաստանն այն երկրներից է, որ ծովային, երկաթգծային ու ցամաքային մուլտիմոդալային ճանապարհով կարող է իր արտադրանքներն Աֆղանստան և Միջին Ասիայի ու Կովկասի երկրներ արտահանել: