Ելք դեպի լույս 246
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 90-93-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։
Նախ կլսենք Արաֆ սուրայի 90-91-րդ այանները.
و قال الملاالذين كفروا من قومه لئن اتبعتم شعيبا انكم اذا لخاسرون
فاخذتهم الرجفه فاصبحوا في دارهم جاثمين
«Այն մեծամեծները, որ մերժել էին հավատալ, ասացին ժողովրդին. Եթե հետևեք Հոթորին, համարեք, որ կորած եք : Երկրաշարժը տապալեց նրանց և առավոտյան բոլորը մեռած գտնվեցին իրենց տներում»:
Այս այաներն ասում են, որ Մադին ցեղի մեծամեծները, ովքեր անհավատ էին դարձել, մարդկանց ստիպում էին, որ չլսեն Հոթոր մարգարեի խոսքերը և ասում էին, որ նրան հետևելը վնաս կպատճառի իրենց: Իհարկե, նրանց նպատակը նյութական վնասն էր, քանի որ Հոթորը մարդկանց հորդորում էր արդար լինել առ ու վաճառքի ժամանակ: Իսկ դա վնասում էր շահամոլ մարդկանց շահերին: Նրանք չլսեցին մարգարեին ու անընդունելի համարեցին նրա կուռ տրամաբանությունը: Դրանից բացի, մարդիկ փորձեցին նեղել նրան: Սակայն աստվածային պատիժն իջավ նրանց վրա :Գիշերվա ժամին տեղի ունեցավ երկրաշարժ ու ավարտվեց նրանց ժամանակը:
Այս այաներից սովորում ենք․
1.Մարգարեներին դեմ են եղել առհասարակ մեծահարուստներն ու պալատականները:
2. Աստվածային պատիժը հաճախ տեղի է ունենում գիշերային ժամերին:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 92-րդ այան․
الذين كذبوا شعيبا كان لم يغنوا فيها الذين كذبوا شعيبا كانوا
هم الخاسرين
Նրանք, որ ժխտել էին Հոթորին(այնպես ոչնչացան ու այնպես ավիրվեց նրանց քաղաքը)ասես, երբեք այնտեղ չեն եղել ու ապրել:Նրանք որ ժխտեցին Հոթորին, վնասրարներից եղան:
Այս այան աստվածային պատիժների մասին ասում է, որ Մադին ցեղի ժողովուրդը մնացին փլատակների տակ և իրենց բնակավայրը մի քանի վայրկյանում վերածվեց անբնակելի տեղանքի: Ղուրանն ասում է. Անհավատները կարծում էին, որ առ ու վաճառքի մեջ արդար լինելը վնաս է պատճառում: Սակայն պարզվեց, որ Աստծո պատվիրաններին չհնազանդվելը նրանց ավելի մեծ վնաս է պատճառելու: Նրանք վնասվեցին և' աշխարհիկ կյանքում, կորցնելով իրենց կյանքն ու հարստությունը, և' հանդերձյալ կյանքում` արժանանալով դխոժքի կրակներին:
Այս այայից սովորում ենք․
1. Դաս քաղենք ահավատների քայլերից:
2. Ապավինենք Աստծուն , հավատալով, որ անհավատների սադրանքները միշտ պարտության են մատնվելու:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 93-րդ այան․
فتولي عنهم و قال يا قوم لقد ابلغتكم رسالات ربي و نصحت لكم فكيف
آسي علي قوم كافرين
Հոթորը Մադենականներից հեռանալուց հետո ասաց. «Ես իրականցրի այն առաքելությունը, որ ինձ տվել էր Աստված: Ձեզ իմաստուն խորհուրդներ տվեցի: Ինչո՞ւ պիտի տխրեմ անհավատների վրա իջած պատժի համար»:
Այս այան խոսում է այն մասին, որ Աստծո մարգարեն ասաց իր անհնազանդ ժողովրդին. Ո'վ իմ ժողովուրդ, մի՞թե ես ձեզ չզգուշացրեցի ու չխրատեցի: Ինչո՞ւ չլսեցիք իմ խոսքերը, որոնց հիմքում ընկած էր սրտցավությունը ձեր նկատմամբ: Դուք գնացիք այն ճանապարհով, որը ձեզ կործանեց:
Այս այայից սովորում ենք.
1. Կրոնի քարոզչությունը պետք է լինի բարի կամքով ու եղբայրական մղումներով:
2. Մենք պետք է կատարենք մեր պարտականություններն ու չմտահոգվենք արդյունքների մասին:
3. Ուրիշներին խրատելն ունի որոշակի չափ և հարկավոր է, որ խրատվողն ունենա լսելու ականջ:
4. Աստված համբերում է մինչև այն ժամանակ, երբ մարդկանց համար պարզվի, թե ո՞րն է ճշմարտությունը: Եվ եթե այդ ժամանակ էլ նրանք չուղղվեն, ուղարկում է իր պատիժը:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 246-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
Parstoday.com/hy