Ելք դեպի լույս 247
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 94-96-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։
Նախ կլսենք Արաֆ սուրայի 94-95-րդ այանները.
و ما ارسلنا في قريه من نبي الا اخذنا اهلها بالباساء والضراء لعلهم
يضرعون / ثم بدلنا مكان السيئه الحسنه حتي عفوا و قالوا قد مس آباء نا
الضراء و السراء فاخذناهم بغته و هم لايشعرون
Ամեն անգամ, որ մենք առաքյալներ ենք ուղարկել, ուղակել ենք նաև մեր պատիժները: Մենք ժողովուրդներին պատժում ենք, որպեսզի խոնարհ լինեն :Դժբախտություններ կրելուց հետո, նրանց տվեցինք հաջողություններ: Մինչ նրանք մեր շնորհներից գոռոզացած ասում էին, թե իրենց հայրերի նման իրենք էլ ունեն դժվար ու հաջողակ բախտ(և առհասարակ իրենց երջանկությունն ու դժբախտությունը Աստծո ձեռքում չէ):Նույն վայրկյանին, անակնկալ կերպով բնաջնջեցինք նրանց և չհասկացան:
Այս այաներում խոսվում է աստվածային վարդապետության մասին ու ասվում. Մենք մարգարեներին ուղարկում ենք և մարդկանց հրավիրում դեպի ճշմարտություն: Մենք ստեղծում ենք որոշակի դժվարություններ ու խոչընդոտներ: Մենք ստեղծել ենք հիվանդությունն ու մահը, վնասներն ու կորուստները, որպեսզի մարդիկ հրաժարվեն աշխարհիկ կյանքի նկատմամբ կապվածությունից: Իհարկե, այս դժվարությունների ժամկետը կարճ է և դրանից հետո, մարդկանց հանգիստը վերադառնում է: Սակայն երբ որոշ մարդիկ հասնում են հարստության և մոռանում Աստծուն, արժանանում են աստվածային զայրույթին:
Այս այաներից սովորում ենք․
1. Դժվարություններն ու խոչընդոտներն առաջ են գալիս այն ժամանակ, երբ մոռանում ենք Աստծուն:
2. Որոշ մարդիկ, հարստություն ձեռք բերելուց հետո կորցնում են իրենց մարդկային էությունը և մոռանում Աստծուն:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 96-րդ այան․
ولو ان اهل القري آمنوا و اتقوا لفتحنا عليهم بركات من السماء و
الارض و لكن كذبوا فاخذناهم بما كانوا يكسبون
«Եթե հանցավոր քաղաքների ու գյուղերի բնակիչները հավատացյալ լինեին ու երկնչեին Աստծուց, երկնքի ու երկրի օրհնությունները կթափեինք նրանց վրա: Սակայն նրանք սուտ հռչակեցին մեր նշանները և իրենց ստերի փոխարեն պատուհասվեցին»
Այս այան ասում է, որ Աստված չի ցանկանում դժվարություններ ստեղծել մարդկանց համար: Եթե նրանք հավատացյալ լինեն ու ճիշտ կատարեն իրենց բոլոր պարտականությունները, Աստված նրանց առջև կբացի երկնքի դռներն ու կշնորհի բարիքներ: Սակայն որոշ մարդիկ, ստանալով այդ բարիքները, հրաժարվում են Աստծուց և արժանանում աստվածային պատժի: Թերևս այստեղ հարց ծագի, թե ինչպե՞ս է, որ անհավատներն ապրում են լավ պայմաններում: Ղուրանն այս կապակցությամբ մի շարք այաներում ասում է, որ աստվածային բարիքները միայն նյութական չեն, ինչպես օրինակ` գիտությունը: Եվ հավատացյալները պետք է ձեռք բերեն այդ բարիքները, մինչև այն ժամանակ, երբ հայտնվի վերջին իմամն ու երկրի վրա լինեն բազում բարիքներ: Այդ ժամանակ աշխարհում կվերանա բռնությունը, և արդարությունը կտարածվի ամենուր:
Այս այայից սովորում ենք․
1. Որպեսզի աստվածային բարիքները հաստատվեն հասարակության մեջ, այնտեղ պետք է տարածվեն հավատքն ու առաքինությունը:
2. Շատ կարևոր է ներդրում կատարել հասարկության մշակույթի մեջ, քանի որ այդ դեպքում հասարակությունը կզարգանա և կկանխվի անբարոյականությունը բոլոր ոլորտներում:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 247-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
Parstoday.com/hy