Ելք դեպի լույս 248
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 97-102-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։
Նախ կլսենք Արաֆ սուրայի 97, 98 և 99-րդ այաները.
افامن اهل القري ان ياتيهم باسنا بياتا و هم نائمون / او امن
اهل القري ان ياتيهم باسنا ضحي و هم يلعبون / افامنوا مكرالله فلا
يامن مكرالله الا القوم الخاسرون
«Ո՞վ կարող էր այդ մարդկանց վստահեցնել, թե մեր զայրույթը չէր իջնի իրենց գլխին ցերեկով, երբ իրենք հաճույքի մեջ էին: Կարծում էին, որ խուսափելո՞ւ են Աստծո հսկողությունը: Ո՞վ է կարծում, որ կկարողանա խուսափել, բացառությամբ նրանց, որ դատապարտված են»:
Այս այաները խոսում են այն մասին, որ յուրաքանչյուր մարդու մշտապես սպառնում է աստվածային զայրույթը և ոչ մի մեղավոր չպետք է իրեն ապահովված զգա աստվածային պատժից: Այն վրա է հասնում միանգամից, լինի դա գիշերով կամ ցերեկով: Այս այաներում խոսվում է նաև այն մասին, որ աստվածային պատիժն արգելք է հանդիսանում, որպեսզի անհավատները հասնեն իրենց նպատակին: Իսկ Աստծուն մոռանալով, մարդը մոլորվում է և մեղք գործում: Դրա հետևանքով էլ ստանում է աստվածային պատիժը:
Այս այայներից սովորում ենք.
1. Մեր պարտականությունները պետք է կատարենք լիարժեք կերպով և մտածենք, որ աստվածային պատիժը կարող է ուղղված լինել հենց մեզ վրա:
2. Մարդիկ չպետք է գոռոզամիտ դառնան իրենց ուժի և հնարավորությունների պատճառով, որովհետև Աստված ամենակարողն է:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 100-րդ այան.
اولم يهد للذين يرثون الارض من بعد اهلها ان لو نشاء اصبناهم
بذنوبهم و نطبع علي قلوبهم فهم لايسمعون
«Նրանք, որ իրենց նախորդներից ժառանգել են այս երկիրը, դեռ չե՞ն հասկացել, որ եթե մենք ցանկանանք, կարող ենք պատժել իրենց: Մենք կարող ենք կնքել նրանց սրտերը, որպեսզի ոչինչ չհասկանան»:
Այս այան մարդկանց զգուշացնում է, ասելով. Ինչո՞ւ դաս չեք քաղում ձեր անցած ցեղերից և չեք մտածում ձեր գործի հետևանքների մասին: Մի՞թե չգիտեք, որ նրանք մոլորվեցին իրենց մեղքի պատճառով: Մեղքը նրանց այնպես էր պարուրել, որ չէին կարողանում ոչինչ տեսնել:
Այս այայից սովորում ենք.
1. Մարդը մշտապես զգուշացման կարիք ունի, որպեսզի սխալ քայլ չկատարի:
2. Մեղքը ներթափանցում է մարդու սիրտը և մոլորեցնում նրան, թույլ չտալով, որ տեսնի ճշմարտությունը:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 101-րդ այան.
تلك القري نقص عليك من انبائها و لقد جاء تهم رسلهم بالبينات فما
كانوا ليومنوا بما كذبوا من قبل كذلك يطبع الله علي قلوب الكافرين
«Մենք քեզ կպատմենք թե ինչ դժբախտություններ եկան այն գյուղերի վրա, որտեղ ուղարկեցինք մարգարեներին, ովքեր կարող էին հրաշք գործել: Այդ գյուղերի բնակիչները շարունակ մերժում էին հավատալ վարդապետությանը, որը համարում էին կեղծ: Ահա այս կերպ, Աստված իր կնիքով փակում է անհավատների սիրտը»:
Այս այան, դիմելով մարգարեին, ասում է. այն, ինչ ասել ենք, վերաբերում է այն վայրերին, որտեղ կային մարգարեներ ու նրանք մարդկանց պարզ պատճառներով հրավիրում էին հավատալ ճշմարտությանը: Սակայն մարդկանց մեծ մասը հավատքի չեկան, որովհետև մեղքը նրանց սրտերը այնպես էր պարուրել, որ նրանք ունակ չէին տեսնելու ճշմարտությունը:
Այս այայից սովորում ենք.
1. Մարդկանց մեղքը չպետք է պատճառ դառնա, որ քարոզիչները հիասթափվեն:
2. Մարգարեների խոսքը եղել է տրամաբանական, սակայն անհավատների սրտերը չեն կարողացել դա ընկալել:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 102-րդ այան
و ما وجدنا لاكثرهم من عهد و ان وجدنا اكثرهم لفاسقين
«Այդ գյուղերում մենք շատ քիչ մարդիկ գտանք, որ հավատարիմ լինեին իրենց ուխտին: Նրանց մեծ մասը նենգամիտներ էին»:
Այս այան ասում է, որ նրանցից շատերը հավատարիմ չեղան մարդկային արժեքներին և այդ սկզբունքներից հրաժարվելով, սկսեցին մեղք գործել: Նման մարդիկ պատրաստ չեն ընդունել աստվածային կրոնները, որովհետև դրանք դեմ են մեղք գործելուն:
Այս այայից սովորում ենք.
1.Արդարամիտ լինենք նույնիսկ թշնամիների ու հակառակորդների նկատմամբ:
2. Հավատարիմ մնալով մարդկային արժեքներին, հեռու մնանք մեղք գործելուց:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 248-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
Parstoday.com/hy