Ելք դեպի լույս 249
Արաֆ սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 103-108-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։
Նախ կլսենք Արաֆ սուրայի 103-րդ այան.
ثم بعثنا من بعدهم موسي باياتنا الي فرعون و ملائه فظلموا بها فانظر
كيف كان عاقبه المفسدين
«Մովսեսը, որին ուղարկեցինք մարգարեներից հետո, գնաց Փարավոնի արքունիքը` զինված մեր նշաններով: Բայց նա չկարողացավ հաղթել թագավորին ու ժողովրդի մեծամեծների համառությունը: Դու կտեսնես ինչ է լինում չարերի վախճանը»:
Նախորդ այաներում խոսվեց մի քանի մարգարեների մասին: Իսկ այս այայում ասվում է, որ այս մարգարեներից հետո ուղարկվեց Մովսեսը, որպեսզի առաջին հերթին Փարավոնի և Իսրայելի ժողովրդի ղեկավարներին ներկայացնի ճշմարտությունը: Իսկ դրա համար նա օժտվեց որոշակի հրաշքներով: Սակայն Փարավոնը և նրա հետևորդները չընդունեցին Մովսեսին և հալածեցին նրան: Մովսեսի անունը Ղուրանում հանդիպում է 136 անգամ: Սկսած ծնվելուց, Եգիպտոսից դեպի Մադին փախուստից մինչև մարգարե նշանակվելը և Փարավոնի ու Իսրայելի ժողովրդի հետ ունեցած կոնֆլիկտները:
Այս այայից սովորում ենք․
1. Բռնատերերի դեմ պայքարը եղել է մարգարեների առաջնահերթ ծրագրերից, որովհետև հասարակությունը բարեփոխելու համար, նախ հարկավոր է փոփոխել ղեկավարներին:
2. Բռնատեր իշխանությունների իշխանությունն ու հարստությունն անցողիկ են:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 104 և 105-րդ այաները․
و قال موسي يا فرعون اني رسول من رب العالمين / حقيق علي ان لااقول علي
الله الا الحق قد جئتكم ببينه من ربكم فارسل معي بني اسرائيل
«Մովսեսն ասաց Փարավոնին. Ես տիեզերքի առաքյալն եմ: Աստծո կողմից ինձ տրված հրահանգները ճիշտ են: Ես ձեր առջև հրաշքներ կգործեմ, որոնք կապացուցեն նրա զորությունը: Թույլ տուր, որ Իսրայելի զավակները մեկնեն ինձ հետ»:
Մովսեսը Փարավոնի հետ հանդիպման ժամանակ ասում է, որ ինքը ուղարկվել է Արարչի կողմից, և այն ինչ ասում է, նրա կողմից ու իր հրաշնքերը այդ խոսքերի ապացույցն են: «Դադարեցրու բռնությունդ և փրկիր Իսրայելի ժողովրդին: Թող նրանք հետևեն ինձ ու ընտրեն իրենց ճակատագիրը». ասում է նա Փարավոնին:
Այս այաներից սովորում ենք․
1. Մարգարեները փորձում էին միայն արդարություն հաստատել և այդ ճանապարհին չէին վախենում բռնատերերից:
2. Մարդկանց ազատագրումը մարգարեների ամենաառաջին նպատակներից է:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 106 և 107-րդ այաները․
قال ان كنت جئت بايه فات بها ان كنت من الصادقين / فالقي عصاه فاذا
هي ثعبان مبين
«Փարավոնը պատասխանեց. Եթե դու հրաշքներ գործելու կարողություն ունես, գործիր դրանք, որպեսզի մենք հավատանք քո առաքելությանը: Մովսեը նետեց իր գավազանը գետնին և այն վերածվեց օձի»:
Փարավոնն առաջին հերթին ասաց, որ Մովսեսին քննեն և տեսնեն, թե նրա խոսքերը որքանով են հիմնավորված: Գուցե նա մարդկանց առջև խայտառակվի: Նրանք ասացին Մովսեսին. Եթե ճշմարիտ ես, նեկայացրու քո հրաշագործությունը: Մովսեսն Աստծո հրամանով իր ցուպը գետնին գցեց և այն վերածվեց վիշապի: Իհարկե, նախապես այդ ցուպը փոքրիկ օձի տեսքով հայտնվել էր Մովսեսին : Նա գործեց նաև այլ հրաշքներ: Երաշտի ժամանակ, նա իր ցուպը խփեց քարին ու գետնի տակից բխեցին 12 աղբյուրներ, որոնցից հոսեց սառը ջուր: Իսկ երբ Մովսեսն ուզում էր անցնել Նեղոս գետից, նա իր ցուպը զարկեց ջրին ու գետը բացվեց: Հայտնվեց ճանապարհ, որով Մովսեսն ու իր հետևորդներն անցան :
Այս այաներից սովորում ենք․
1. Հրաշքը մարգարեների նշաններից է :
2. Մարգարեների հրաշքները հիմնված են եղել ժամանակի գիտության վրա :
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 108-րդ այան․
و نزع يده فاذا هي بيضاء للناظرين
«Հետո նա իր ձեռքը հանեց ծոցից և դրա փայլը զարմացրեց ներկաներին»:
Մյուս հրաշքը, որ կատարեց Մովսեսը, եղավ փարավոնի պալատում: Երբ նա իր ձեռքը հանեց, մարդիկ տեսան, որ այն փայլում է արևի նման: Պալատականները զարմացան: Դա իհարկե խորհրդանշում է նաև այն, որ Մովսեսը եկել է , որպեսզի հույս և լույս սփռեր ամենուր:
Այս այայից սովորում ենք․
1. Քարոզիչը ոչ միայն պետք է ունենա տրամաբանություն, այլ նաև օժտված լինի աստվածային շնորհներով:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 249-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
Parstoday.com/hy