Փետրվար 19, 2018 08:46 Asia/Yerevan

Արաֆ սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 109-116-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։

Նախ  կլսենք Արաֆ սուրայի 109 և 110-րդ այաները.

قال الملا من قوم فرعون ان هذا لساحر عليم / يريد ان يخرجكم من ارضكم

فماذا تامرون

 «պալատականները Փարավոնին ասացին. Մովսեսը հմուտ և կախարդ է: Նա ցանկանում է, որ մենք հեռանանք մեր երկրից: Ի՞նչ պիտի անենք»։

Որպեսզի մարդիկ չազդվեն Մովսեսի հրաշքներից, Փարավոնի պալատակաները ամենուր տարածեցին, որ նա կախարդ է: Նրանք հայտարարեցին, որ Մովսեսն այդպիսով ցանկանում է ձեռք բերել ուժ և հարստություն, որպեսզի կարողանա իշխել Իսրայելի ժողովրդի վրա: Եվ եթե նա իրականացնի իր ծրագիրը, մարդիկ պետք է հեռանան այդ տարածքից: Հրավիրվեց ժողով, որպեսզի այս կապակցությամբ որոշում կայացվի:

Այս այաներից սովորում ենք․

1. Մարգարեների հակառակորդները տրամաբանության փոխարեն դիմում են կեղծիքի: Նրանք դարերի ընթացքում փորձել են մարդկանց ներշնչել, թե մարգարեները փորձում են ձեռք բերել իշխանություն և սադրիչներ են:

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 111 և 112-րդ այաները․

قالوا ارجه و اخاه و ارسل في المدائن حاشرين / ياتوك بكل ساحر عليم

 «Նրանք պատասխանեցին. Մովսեսին և իր եղբորը կալանավորիր և մարդ ուղարկիր պետությանդ բոլոր քաղաքները: Հրաման տուր, որպեսզի երկրի բոլոր հմուտ կախարդներին բերեն քեզ մոտ»:

Փարավոնի պալատի մեծամեծները ժողովի հրավիրվեցին և դրա ավարտին եզրակացրեցին, որ Մովսեսին սպանել հարկավոր չէ և նրան ճնշելու համար պետք է օգտվել կախարդների օգնությունից: Հրամայվեց բոլոր քաղաքաներից հավաքել կախարդներին, որպեսզի նրանք որոշակի քայլերի դիմեն` ուղղված Մովսեսի դեմ:

Այս այաներից սովորում ենք․

1.Երբեմն արվեստը, գիտությունն ու մասնագիտությունը  գտնվում են մոլորված մարդկանց ձեռքերում, որպեսզի նրանք խեղաթյուրեն ճշմարտությունը:

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 113 և 114-րդ այաները․

و جاء السحره فرعون قالوا ان لنا لاجرا ان كنا نحن الغالبين / قال نعم

و انكم لمن المقربين

 «Մեծ թվով կախարդներ եկան Փարավոնի մոտ և խնդրեցին նրան. Տեր Արքա, եթե հաղթենք նրան, մենք վարձատրվելո՞ւ ենք: Փարավոնը պատասխանեց, Այո, դուք անտարակույս պիտի արժանանաք իմ պարգևներին»:

Կախարդները եկան Փարավոնի մոտ ու ասացին. Սա մեծ գործ է և մենք դրա համար պետք է վարձատրվենք: Փարավոնը պատասխանեց, որ նրանք ոչ միայն գումար կստանան, այլ նաև պաշտոններ:

Այս այայներից սովորում ենք․

1. Կախարդները, ինչպես և այլ մարդիկ, վարձատրվում են իրենց արարքների համար: Իսկ մարգարեները մարդկանց հավատքի հրավիրելու դիմաց  Աստծուց ոչ մի սպասելիք  չունեն:

2. Բռնատերերը ճշմարտությունը  ճնշելու  համար օգտվում են բոլոր հնարքներից:

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 115 և 116-րդ այաները․

قالوا يا موسي اما ان تلقي و اما ان نكون نحن الملقين / قال القوا

فلما القوا سحروا اعين الناس و استرهبوهم و جاوء بسحر عظيم

 «Կախարդներն ասացին Մովսեսին. նետիր քո գավազանը, հակառակ դեպքում մենք կնետենք մերը: Մովսեսն ասաց նրանց. Առաջ դուք նետեք ձեր գավազանները: Եվ երբ նրանք նետեցին իրենց գավազանները, մարդկանց առջև զարմանահրաշ տեսարան բացվեց»:

Երբ կախարդները պատրաստ էին, Փարավոնը կանչեց մարդկանց և հայտնվեցին Մովսեսն ու կախարդները: Մովսեսն ասաց կախարդներին. ներկայացրեք ձեր հմտությունները: Կախարդները սկսեցին ձեռնածություն անել:

Այս այաներից սովորում ենք․

1. Կախարդությունը սնոտիապաշտություն է և իսլամն այն անթույլատրելի է համարում:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 250-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

Parstoday.com/hy