Փետրվար 19, 2018 09:06 Asia/Yerevan

Արաֆ սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 117-123-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։

Նախ  կլսենք Արաֆ սուրայի 117և 118-րդ այաները.

و اوحينا الي موسي ان الق عصاك فاذا هي تلقف ما يافكون / فوقع الحق

و بطل ما كانوا يعملون

 «Այդ ժամանակ մենք Մովսեսին հրամայեցինք, որ  գավազանը գետին նետի: Եվ հանկարծ նրա գավազանը օձի վերածվեց ու կուլ տվեց մյուսներին, որոնք  նույնպես օձի էին վերածվել»:

Նախորդ այայում ասացինք, որ Փարավոնը փորձեց Մովսեսին խայտառակել և հավաքեց երկրի կախարդներին, որոնք պետք է մրցեին նրա հետ: Սակայն երբ Մովսեսն իր ցուպը խփեց գետնին, այն վերածվեց վիշապի և կլանեց բոլոր կախարդների գավազանները: Այսպիսով, արդարությունը հաղթեց:

Այս այաներից սովորում ենք.

1. Մի ճշմարտությունը կարող է չեզոքացնել հազար ու մի սուտ ու սադրանք:

2. Ի վերջո հաղթում է ճշմարտությունը և պարտվում սուտը:

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 119 և 120-րդ այաները.

فغلبوا هنالك و انقلبوا صاغرين / و القي السحره ساجدين

 «Ճշմարտությունն իր ողջ փայլով երևաց ու կախարդների հեղինակությունը կորավ: Նրանք պարտված ետ քաշվեցին: Աստծուն պաշտելու համար գետնին խոնարհվեցին»:

Երբ Փարավոնը նկատեց, որ նույնիսկ կախարդները հավատացին Մովսեսին ու խոնարհվեցին  նրա առջև, նրա համար դա մեծ հարված եղավ:

Այս այաներից սովորում ենք.

1. Եթե մարդը տրամաբանող լինի, ճշմարտությունը տեսնելով, կենթարկվի դրան:

2. Խոնարհումը ճշմարտությանը ենթարկվելու ամենացայտուն նշաններից է:

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 121, 122 և 123-րդ այաները.

قالوا آمنا برب العالمين / رب موسي و هارون / قال فرعون آمنتم به

قبل ان اذن لكم ان هذا لمكر مكرتموه في المدينه لتخرجوا منها اهلها فسوف

تعلمون

 «Եվ ասացին. Մենք հավատում ենք տիեզերքի Աստծուն:Այդ ժամանակ  Փարավոնն ասաց նրանց. Ինչպե՞ս կարող եք հավատալ, քանի դեռ ես ձեզ չեմ հրամայել: Դուք այս խաբեությունը նախապես ծրագրել էիք, որպեսզի բնակիչներին վտարեք այստեղից: Բայց շուտով կտեսնեք թե ում հետ գործ ունեք»:

Երբ կախարդները ոտքի ելան, Փարավոնի և ժողովրդի մոտ հայտարարեցին, որ Մովսեսը մարգարե է և իրենք հավատում են նրա Աստծուն: Ի պատասխան, փարավոնն ասաց. Դուք Մովսեսի մեղսակիցներն եք և այդ ամենը նախապես ծրագրված է եղել, որպեսզի զրկեք ինձ իշխանությունից ու վտարեք երկրից: Սակայն ես դա ձեզ թույլ չեմ տա և կպատժեմ բոլորիդ:

Այս այաներից սովորում ենք.

1. Մարդն ազատ է և ոչ ոք չի կարող նրան պարտադրել որևէ հավատք կամ կարծիք:

2. Բռնատերերին թվում է, որ նույնիսկ  կրոն ընտրելու համար մարդիկ պետք է ստանան իրենց թույլտվությունը:

3. Մեղադրելը բռնատերերի միջոցներից է իրենց իշխանությունն ամրապնդելու համար:

4. Սարսափ տարածելը անօրինական իշխանության ձևերից է:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 251-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝ Parstoday.com/hy