Փետրվար 26, 2018 18:36 Asia/Yerevan

"Զբոսաշրջություն` պատուհան դեպի իմաստնության աշխարհ" հաղորդաշարը նպատակ ունի ներկայացնել ուղևորությունը որպես մարդկանց կյանքում արժեքավոր փոփոխություն: Այս հաղորդաշարի ժամանակ կփորձենք ներկայացնել ուղևորության իմաստնության կողմը: Հաղորդաշարը բաղկացած է 15 մասից:

 

Զբոսաշրջության ոլորտը կարելի է քննարկել տարբեր դիտանկյուններից: Զբոսաշրջության արդյունաբերության ոլորտի ուսումնասիրույթյունների մեծ մասը վերաբերում են դրա տնտեսական կողմին: Զբոսաշրջության արդյունաբերությունն աշխարհի ամենաարդյունավետ ոլորտներից է: ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության UNWTO զեկույցի համաձայն, այս ոլորտի միջազգային բաժինը իրեն է հատկացրել համաշխարհային առևտրի  7 տոկոսը:  Համաշխարհային համախառն ներքին արդյունքի 10 տոկոսը և զբաղվածության ոլորտի 1.11 տոկոսը նույնպես վերաբերում են  միրջազգային զբոսաշրջության ոլորտին:

Վերջին տարիների ընթացքում, չնայած աշխարհում առկա հակամարտություններին ու քաղաքական խնդիրներին, զբոսաշրջության ոլորտը աճ է արձանագրել: Ներկա դրությամբ, զբոսաշրջության արդյունաբերությունն աշխարհի ամենաակտիվ ոլորտներից է: Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, 2012թ. ավելի քան մեկ միլիարդ մարդ ճամփորդել է աշխարհի տարբեր կետեր, ինչի արդյունքում ստացված եկամուտը կազմել է 1300 միլիարդ դոլար: Կազմակերպության կանխատեսումների համաձայն, մինչև 2030թ, 1 միլիարդ 800 միլիոն մարդ կայցելի աշխարհի տարբեր վայրեր: Զբոսաշրջության ծավալի նման աճը հուսադրող է այն երկրների համար, որոնք ունեն տնտեսության այս ճյուղը զարգացնելու ու ակտիվացնելու հնարավորություն:

 

Համաշխարհային տնտեսական ոլորտի փորձագետները առավել կարևորում են զբոսաշրջության արդյունաբերության տնտեսական կողմը: Սակայն զբոսաշրջությունը որպես բարդ արդյունաբերություն, ունի նաև այլ կարևոր կողմ, որն ավելի կարևոր է, քան դրա տնտեսական կողմի նշանակությունը: Որպես օրինակ, հասարակական ու մշակութային շփումները, զբոսաշրջության արդյունաբերության մյուս կողմերն են, որ աշխարհի տարբեր երկրների մարդկանց հնարավորություն են տալիս ավելի մոտիկից շփվել իրար հետ, ծանոթանալ միմյանց արժեքների հետ:

Շատ փորձագետների կարծիքով, ճամփորդությունը մարդկանց լավագույն  ուսուցիչն է: Ճանապարհորդը որևէ միջավայր մտնելիս ու դուրս գալիս, ունենում է  բազմաթիբվ ձեռքբերումներ ու քաղում դասեր: Այդ դասերը տարբեր ճամփորդությունների ժամանակ կարող են տարբեր լինել: Մարդիկ ունեն տարբեր հնարավորություններ ու կարողություններ, և յուրաքանչյուր մարդ, ճամփորդության ընթացքում ինչ որ բան է  սովորում իր կարողությունների համապատասխան:

 

Կյանքը կանգառ է, որպեսզի ուղևորության ժամանակ, մի պահ կանգ առնենք, մաքրենք մեր հոգին ու սիրտը, բարության ջրավազանում, և լցնենք մեր ճամպրուկն Աստծո հիշողությամբ:

Եկեք մի պահ պատկերացնենք, որ բոլորս ճամփորդ ենք  այս աշխարհում և երկիր մոլորակում նստել ենք մի գնացք, որը կյանքի գնացքն է և որից իջնելու ենք աշխարհ կոչվող կանգառում: Ճամփորդության մեճ ճամպրուկը լցնում ենք լավ ու վատ հուշերով ու նորից նստում կյանքի գնացքն ու մեկնում մեկ այլ վայր: Կյանքում պետք է հիշենք այս խոսքերը.  Կյանքն առանց ճամփորդելու,  նման է մի գրքի, որի միայն մի էջն ենք կարդացել:

Կյանքը կանգառ է` ուղևորության ժամանակ

 

 

Որն է ճամփորդության ձեր մեկնաբանությունը: Ճամփորդությունը հազարավոր այլ բառերի նման, կարող է տարբեր մարդկանց համար ունենալ տարբեր ընկալում: Ոմանց կարծիքով, ճամփորդության նպատակը հանգիստն ու ժամանցն է: Մյուսների համար այն հանգստանալու և լիցքաթափվելու հնարավորություն է: Երրորդների համար դա ապրուստի միջոց է: Մեկ այլ խումբ, ճանապարհորդության մեջ փնտրում է  սեփական հետաքրքասիրությունը բավարարելու հնարավորություն: Այն, թե ինչ նպատակով ենք որոշում գնալ ճամփորդության, կարևոր չէ: Այն ինչ կարևոր է այս որոշումների մեջ, ճամփորդության մասին միտքն է, որն ըստ երևույթին ի մի է բերում բոլոր նպատակները: Ճամփորդությունն ինչ նպատակով էլ որ իրականանա, ունի մի կարևոր ուղերձ: Ուղերձ, որը Մուհամմադ մարգարեի լեզվով այսպես է հնչել . "Զբոսնեք երկրում և խորհեք, թե ինչպես ստեղծեց Իր արարածներին" Սարդ սուրահ, 20-րդ այա:

 

Ճամփորդությունը չպետք է  ընկալել որպես պարզապես տեղափոխություն մի վայրից մյուսը: Որովհետև այն ամենն ինչ տեսնում կամ լսում է  ճամփորդը, ազդում է  նրա մտքի ու հոգու վրա: Եվ կամա թե ակամա, նա սկսում է վերլուծել այդ ամենը: Սկսած  էքստրեմալ ուղևորությունից մինչև ծովի ափին քայլելն ու ալիքների ձայնը լսելը, որն ըստ երևույթին աշխարհի ամենագեղեցիկ երաժշտությունն է: Անապատի այցելելը, երբ մարդը հեռանում է  առօրյա հոգսերից, մինչև անապատի երկնքի աստղերի փայլատակումը, որոնցից մի քանիսը ճամփորդը ցանկանում է իրենը դարձնել : Մշակութային ու պատմական կոթողներ այցելությունը, որտեղ մարդը խոնարհվում է  ողջ գեղեցկության առջև, մինչև տարբեր քաղաքներ ու երկրներ այցելելը, որտեղ ներկայացվում են մարդկային վերջին գիտական ձեռքբվերումները: Այս բոլորն ավելի են մեծացնում ճանապարհորդի փորձը, ճանաչողությունն ու իմաստնությունը:

Ուղեկցեք մեզ` "Զբոսաշրջություն` պատուհան դեպի  իմաստնության աշխարհ" հաղորդաշարի ընթացքում:

 

 

 

 

   

 

Պիտակ