Հուլիս 03, 2018 19:51 Asia/Yerevan
  • Զբոսաշրջություն` պատուհան դեպի իմաստնության աշխարհ(13)

Գրական զբոսաշրջությունը մշակութային տուրիզմի ճյուղերից է, երբ զբոսաշրջիկը հետաքրքրված է որևէ երկրի գրականությամբ և այցելում է վայրեր, որտեղ կարող է ծանոթանալ տվյալ երկրի գրականությանը:

 

 

 

Այն ժամանակ, երբ որևէ երկրի գրականությունն ազդում է  ընթերցողի աշխարհայացքի ու ընկալման վրա, կարող է դառնալ նաև շարժառիթ` տվյալ երկիր ճամփորդելու համար: Այսօր տուրիզմի ոլորտում առաջացել է նոր ճյուղ, որն անվանում են գրական տուրիզմ և որն օրեցոր ավելի լայն տարածում է գտնում: Սակայն զբոսաշրջության այս տեսակը նորություն չէ: Հին ժամանակներում կային զբոսաշրջիկներ, ովքեր հիմնվելով իրենց մշակութային իմացության վրա և ունենալով ֆինանսական միջոցներ, ճամփորդում էին այն ճանապարհներով, որոնցով անցել էին իրենց դարաշարջանի գրողները որոնք վերջիններիս  նկարագրել էին իրենց ստեղծագործորւթյուններում: Սակայն վերջին տարիներին զբոսաշրջության այս տեսակն ավելի շատ է տարածվել: Գրական զբոսաշրջության հիմքում ընկած է գրականության վերաբերյալ տեսարժան վայրեր այցելելու ցանկությունը:

 

Զբոսաշրջության այս ճյուղը կարևորում է գրականությունը և հատկապես դասական գրականությունը, ինչը գեղագիտական հաճույք է պատճառում զբոսաշրջիկներին:  Գրական զբոսաշրջության ժամանակ զբոսաշրջիկներն այցելում են վայրեր, որոնք կապված են գրականության ու մշակույթի ոլորտում մեծ դերակատարություն  ունեցած ու հայտնի անձանց հետ: Սովորաբար գրական զբոսաշրջիկները հայտնի բանաստեղծների ու գրողների ստեղծագործությունները սիրող անձինք են և ցանկանում են այցելել այն վայրերը, որոնցից ներշնչվել են իրենց սիրելի գրողներն ու բանաստեղծները: Նույնիսկ այն վայրերը, որոնց մասին խոսվել է որևէ ստեղծագործության մեջ, գրավիչ են գրական զբոսաշրջիկների համար: Այս ոլորտում հատկապես կարևորվում են գրական իրադարձությունները, փառատոնները: Բազմաթիվ զբոսաշրջիկներ ցանկանում են մոտիկից տեսնել Բրիտանիայում Շեքսպիրի տուն թանգարանը, Գյոթեի թանգարանը Ֆրանկֆուրտում, Դոստոևսկու տուն- թանգարանը Ռուսաստանում և իրանցի բանաստեղծ Շահրիարի թանգարանը:   

Հաֆեզի դամբարանը Շիրազ քաղաքում

 

Չնայած գրական զբոսաշրջությունը կազմում է մշակութային տուրիզմի մի բաժինը, սակայն այն անկախ ճյուղ է: Այս ոլորտի զբոսաշրջիկները ոչ միայն գեղագիտական հաճույք են ապրում, այլ նրանց գիտելիքներն ավելանում են: Եթե ընդունենք, որ բանաստեղծությունը  գյուտարարի հայացքն է, որը կարող է ձեռք բերել նոր ընկալումներ, ուրեմն կարող ենք հասկանալ, թե ինչու են մեծ պոետները, ինչպես` Մոլավին, Աթթարը, Ֆիրդուսին, Խայամը, ձեռք բերելով ազգային ու տարածաշրջանային համբավ, ճանաչվել նաև համաշխարհային մակարդակով: Պարզվում է, որ երբ բանաստեղծի խոսքը մտնում է  մարդկանց սրտերի մեջ ու կարողանում է գրավել ընթերցողին, ուրեմն նա կարող է գտնել նրանց, աշխարհի որ մասում էլ որ լինեն: Այսօր իրանցի բանստեղծների դամբարանները գրավում են իրանցի ու ոչ  իրանցի զբոսաշրջիկներին: Գրողներ ու պոտեներ, ովքեր հատուկ վերաբերմունք ունեին ուղևորության նկատմամբ: Կարդալով պարսից գրականության մեծամեծներին, կարելի է  հասկանալ, որ ճամփորդությունը շատ մեծ դեր է կատարել նրանց կայանալու գործում: Իրանցի բանաստեղծի տեսակետից, երկրագնդի վրա ճամփորդությունն ու շարժումն օգնում են մարդկային կատարելագործման և անհատական առանձնահատկության հաստատմանը: Սա պարսից գրականության մեջ դրսևորվում է  տարբեր ձևերով: Որպես օրինակ, 12-րդ դարի բանաստեղծ Անվարին կարծում է, որ ճամփորդությունը մարդուն դաստիարակում է: Անկասկած, ինչքան էլ որ մի գրողի անունը որոշակի աշխարհագրական սահմաններում տարածվի, ավելի շատ մարդիկ ցանկություն կունենան այցելել նման վայրեր: Օրինակ գիտենք, որ գերմանացի բանաստեղծ Գյոթեն Հաֆեզին եզակի էր համարում և Ռալֆ Վալդարմեյսոնն ասում էր, որ Հաֆեզը միակ մարդն է, ում կցանկանար տեսնել: Անշուշտ, Շիրազ այցելելն ու Հաֆեզի դամբարանը տեսնելը զբոսաշրջային գրավչություններից մեկն է: Հաֆեզի դամբարանն ամեն տարի ընդունում է բազմաթիվ զբոսաշրջիկների: Սակայն միայն Հաֆեզը չէ, որ գրավում է նրանց, ովքեր սիրում են պարսից գրականությունը, պոեզիան ու Շիրազ քաղաքը: Իրանցի  բանաստեղծ Սաադիի դամբարանը նույնպես հազարավոր զբոսաշրջիկների ու այցելուների սիրելի վայրերից է: Ասում են, որ Շիրազի Սաադիի հողից բուրմունք է սփռվում: Շիրազի ամենագեղեցիկ վայրերից է Սաադիե համալիրը, որտեղ գտնվում է  այս մեծ բանաստեղծի դամբարանը: Ամեն տարի, Իրանցի ու արտասահմանցի բազմաթիվ զբոսաշրջիկներ այցելում են այս դամբարանը: Սաադին 14-15-րդ դարերի մեծ բանաստեղծներից էր, որի ողջ կյանքն  անցավ ճամփորդելով: Եվ հենց այդ ճամփորդությունների ընթացքում նա գրեց իր բանաստեղծությունները: Մոտ 30 տարի նա ճամփորդեց արևելքում ու արևմուտքում: Նրա կարծիքով, այն մարդը, որ չի ճամփորդում, անփորձ է: Նա համոզված է , որ նման անձն անկարող է հասնել կատարելության:

Սաադիեի համալիրը

 

Թուրքիայի Կոնիա քաղաքում է  գտնվում մեկ այլ իրանցի բանատեղծի` Մոլավիի դամբարանը: Այստեղ այցելում են պարսից լեզվի ու պոեզիայի բազմաթիվ սիրահարներ: Մոլավիի բնաստեղծություններն անգլերենի թարգմանած ամերիկացի Կելման Բաքսը նշում է , որ իր թարգմանության ու գրքի  վաճառքին նպաստեցին Մոլավիի հրաշալի մտքերը: Մոլավին նույնպես շատ է ճամփորդել, սակայն ոչ թե քաղաքից քաղաք, այլ իր ներսում:

Մոլավիի դամբարանը Կոնիայում 

 

 

Մոլավիի ստեղծագործություններում մարդն արարչագործության ամենակարևոր էակն է, որի մեջ չարն ու բարին ապրում են զուգահեռ: Նրանցից մեկը ձգտում է  հասնել  կատարելագործության, մյուսն ապրել նյութապաշտ կյանքով: Այս երկուսը մշտապես կռվի մեջ են և շատ մարդկանց մեջ հաղթում է նյութապաշտ կողմը: Իսկ դա թույլ չի տալիս, որ մարդիկ ձեռք բերեն կատարելագործման գաղտնիքը: Կան նաև մարդիկ, ովքեր ընթանում են ճշմարտության ուղով և գիտեն, որ իրենց հոգին կաթիլ է` արարչագործության հոգու ծովում: Եվ պետք է ուշ թե շուտ հրաժարվեն այս կյանքից ու միանան արարչագործության ծովին: