Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիաի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք Կասպից ծովի երկու ափերին ձգվող տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:
-Մինսկի և Դուշանբեի միջև ռազմական համագործակցություններն անցած շաբաթ քննարկվեցին Մինսկում կայացած Բելառուսի պաշտպանության նախարարի և Տաջիկստանի դեսպանի հանդիպման ժամանակ: Մինսկում Տաջիկստանի դեսպան Մոհամմեդշարիֆ Հաղդադը և Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեի Ռավկովն այս հանդիպման ժամանակ զրուցեցին երկու երկրի ռազմական համագործակցություններին վերաբերող հարցերի շուրջ և քննարկեցին երկու երկրի միջև ռազմական ու տեխնիկական համագործակցությունների հեռանկարը: Բացի այդ հանդիսությունների կազմակերպման, իրավական հիմունքների բարելավման, նաև ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի ու տարածաշրջանային այլ կազմակերպությունների շրջանակներում երկու երկրի պաշտպանական կառույցների միջև համագործակցության շուրջ մտքերի փոխանակում կատարվեցին:
-ՀԱՊԿ-ի խոսնակը տեղեկացրեց Մոսկվայում այդ կազմակերպության անդամ երկրների քաղաքական, ապահովական ու պաշտպանական խորհրդակցությունների ծրագրի քննարկման մասին: ՀԱՊԿ-ի խոսնակ Վլադիմիր Զեյնոդինովն այս կապակցությամբ ասաց. «Հիշյալ նիստը գումարվեց ՀԱՊԿ-ի կենտրոնավայրում՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ներկայությամբ և դրա ընթացքում քննարկվեց 2018 թվականին համատեղ ծրագրերի ցուցակը և որոշվեց դա վավերացման համար փոխանցել ՀԱՊԿ-ի անդամ երկրներին: Այս նիստում նաև քննարկման դրվեց 2018 թվականի երկրորդ կիսամյակի և 2019 թվականի առաջին կիսամյակի համար արտաքին քաղաքականության, անվտանգության ու պաշտպանության հարցերի շուրջ ՀԱՊԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչների խորհրդակցության նախագիծը:
-Անցած շաբաթ Տաջիկստանի «Ֆախրաբադ»-ի տարածքում այդ երկրի արագ արձագանքման ուժերի համար կառուցված կենտրոնը շահագործման հանձնվեց: Այս կենտրոնի բացման հանդիսությանը մասնակցեցին Դուշանբեում հավատարմագրված դեսպանատների պատկան պաշտոնատարները, Տաջիկստանի անվտանգության խորհրդի նախագահ Աբդոլռահիմ Ղահարովը, նախագահի խորհրդական Շիրալի Խեյռոլլահը և պաշտպանության նախարար Շիրռալի Միրզան: 200 զինծառայողների տարողությամբ երեք առանձին շենքերից բաղկացած այս կենտրոնի կառուցման համար ծախսվել է 1,3 միլիոն դոլար: Ժամանակակից պատերազմներում արագ արձագանքման ուժերն ու նրանց միջոցով իրականացվող գործողություններն անհրաժեշտություն են համարվում: Այդ ուժերը համապատասխան վարժությունները ստանալով ամենակարճ ժամկետում ճշտված նպատակների իրագործման համար աշխատանքի են անցնում:
-Սահմանների նշանների տեղադրման միջկառավարական հանձնաժողովի նստաշրջանին մասնակցելու համար Տաջիկստանի վարչապետն անցած շաբաթ Ուզբեկստանի «Ֆորղանե»-ի տարածք ուղևորվեց: Տաջիկստանի վարչապետ Ղահեր Ռասուլզադեի գլխավորած պատվիրակությունը, որին մասնակցում էին կառավարության ներկայացուցիչներն ու Տաջիկստանի տնտեսական կառույցների ղեկավարները մասնակցեց սահմանների նշանների տեղադրման համար Տաջիկստանի ու Ուզբեկստանի միջկառավարական հանձնաժողովի նիստին: Անցած շաբաթ Տաջիկստանի և Ուզբեկստանի էներգետիկայի նախարարները Դուշանբեից Տաշկենդ էլեկտրաէներգիայի արտահանման հետ կապված հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերեցին: Այդ պայմանավորվածության համաձայն եռամսյա ժամանակաշրջանի համար Տաջիկստանից Ուզբեկստան 1,5 միլիարդ կվ/ժամ էլեկտրաէներգիայի արտահանումը կսկսվի ընթացիկ տարվա երկրորդ կեսից:
-Ուզբեկստանի արդարադատության նախարարը տեղեկացրեց 2021-ից 2023 թվականների համար ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին անդամակցելու Տաշկենդի թեկնածության մասին: Ուզբեկստանի արդարադատության նախարար Ռոսլանբեյք Դովլաթովը նաև անդրադառնալով մարդու իրավունքների և ազատության պաշտպանության բնագավառում Ուզբեկստանում իրականացվող բարեփոխումներին, ասաց. «Տաշկենդի իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում էլ որոշ քայլեր են ձեռնարկել»:
-Ղազախստանի ԱԳ նախարարությունն անցած շաբաթ տեղեկացրեց այդ երկրի և Կատարի դիվանագիտական կառույցների միջև խորհրդակցության նոր շրջանի կայացման մասին: Այս բանակցությունների ընթացքում քննարկվեցին քաղաքական, տնտեսական, առևտրական, հումանիտարական ու մշակութային ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր: Ղազախստանի ԱԳ փոխնախարար Ասիլ Բեյք Քեմալեդդինի և Կատարի ԱԳ նախարար Ահմեդ Հասան Ալ-Համդիի ներկայությամբ գումարված նիստում հստակեցվեցին երկու երկրի երկկողմ և բազմակողմ համագործակցությունների գերակայությունները և քննարկվեցին միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների շրջագծում համագործակցությունները:
-Ղազախստանի պետական հեռուստատեսությունը վավերագրական մի հաղորդում հեռարձակելով վերջերս Ալմաթիում ձերբակալված Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորին միջազգային հանցագործ խմբի ղեկավար ներկայացրեց: Այս հաղորդման ընթացքում օրեր առաջ Ալմաթիում ձերբակալված Ղրղզստանի խորհրդարանի պատգամավոր Ասլ Բեյք Օլու Դեմիրբաքը ներկայացվեց որպես միջազգային հանցագործ մի խմբի ղեկավար: Ղազախստանի հեռուստատեսությունը հիմք ընդունելով պաշտոնական ու հավաստի տեղեկություններ ցուցադրեց հանցագործ խմբերի հետ Դեմիրբաքի հանդիպման տեսագրությունը, որտեղ ներկա էին նաև Ղրղզստանի ու Ղազախստանի մաքսային ծառայությունների պաշտոնատարներ, սահմանապահ ուժերի հրամանատարներ ու առևտրականներ:
-Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 2017 թվականի հոկտեմբերին Աշխաբադ կատարած ուղևորության ընթացքում ստորագրված թմրադեղերի ու հոգեմետ դեղերի դեմ պայքարի շուրջ Ռուսաստանի ու Թուրքմենստանի միջպետական համագործակցության մասին համաձայնագիրն անցած շաբաթ պաշտոնապես գործադրման հանձնվեց: Համագործակցության այս համաձայնագրի գործադրման ժամկետը հինգ տարի է: Թմրադեղերի հետ կապված հանցագործությունների կանխման ու հետապնդման համատեղ աշխատանքները, պատասխանատու վարչությունների միջև փորձի փոխանակումը և այդ բնագավառում մասնագիտական վարժությունների փոխանցումը Աշխաբադի ու Մոսկվայի միջև համագործակցության առանցքներից են:
-----------------------
Իսկ այժմ բարեկամներ, առավել մանրամասն կանդրադառնանք մի քանի իրադարձությունների:
Մարտի 2-ին Հայաստանի Ազգային ժողովում կազմակերպված քվեարկության արդյունքում ՀՀ 4-րդ նախագահ ընտրվեց Արմեն Սարգսյանը: Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը միակ թեկնածուն էր, որին առաջադրել էր իշխող կոալիցիան՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն:
ՀՀ նախագահն ընտրված է. իշխանություններն անցնում են գործադիր մարմնի կազմի ձևավորմանը։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Վահրամ Բաղդասարյանը։
----------------------------------
ՀԱՊԿ-ի խոսնակը տեղեկացրեց Մոսկվայում այդ կազմակերպության անդամ երկրների քաղաքական, ապահովական ու պաշտպանական խորհրդակցությունների ծրագրի քննարկման մասին: ՀԱՊԿ-ի խոսնակ Վլադիմիր Զեյնոդինովն այս կապակցությամբ ասաց. «Հիշյալ նիստը գումարվեց ՀԱՊԿ-ի կենտրոնավայրում՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ներկայությամբ և դրա ընթացքում քննարկվեց 2018 թվականին համատեղ ծրագրերի ցուցակը և որոշվեց դա վավերացման համար փոխանցել ՀԱՊԿ-ի անդամ երկրներին: Այս նիստում նաև քննարկման դրվեց 2018 թվականի երկրորդ կիսամյակի և 2019 թվականի առաջին կիսամյակի համար արտաքին քաղաքականության, անվտանգության ու պաշտպանության հարցերի շուրջ ՀԱՊԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչների խորհրդակցության նախագիծը: ՀԱՊԿ-ը հիմնադրվեց 1992 թվականին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ: Հիշյալ երկրները 2002 թվականին որոշում ընդունեցին կազմակերպությունը վերածել ռազմական դաշինքի: Հետագային կազմակերպության անդամակցությունից հրաժարվեցին Ադրբեջանը, Վրաստանն ու Ուզբեկստանը: 2004 թվականին ՀԱՊԿ-ը ՄԱԿ-ի ԳԱ-ի դիտորդ անդամ ընտրվեց: Կազմակերպության հիմնական նպատակն է սահմանափակել հարևան երկրներում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ներազդեցության տարածումը և ԽՍՀՄ-ի փլուզումից և Ռուսաստանի Դաշնության քաղաքական, ռազմական ու տնտեսական թուլացումից հետո հիմնադրվեց անդամներին իրար շուրջ միավորված պահելու և նրանց ռազմական ու քաղաքական հնարավորություններն ընդլայնելու նպատակով:
Այս նիստը գումարվեց այն պայմաններում, երբ ավելի վաղ առաջ էր քաշվել ՀԱՊԿ-ում ռազմական մասնավոր ընկերությունների ստեղծման հավանականությունը և Ռուսաստանի անվտանգության ու կայուն զարգացման ինստիտուտը ՀԱՊԿ-ին առաջարկել էր անդամ երկրներում ռազմական մասնավոր ընկերությունների ստեղծման ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Առաջարկված օրինագծի համաձայն արտասահմանյան երկրների կառույցները երկկողմ կամ միջազգային համաձայնագրերի հիման վրա հնարավորություն կստանան իրենց անվտանգության ապահովման համար օգտվել ռազմական մասնավոր ընկերությունների ծառայություններից:
----------------------
Սահմանների նշանների տեղադրման միջկառավարական հանձնաժողովի նստաշրջանին մասնակցելու համար Տաջիկստանի վարչապետն անցած շաբաթ Ուզբեկստանի «Ֆորղանե»-ի տարածք ուղևորվեց: Տաջիկստանի վարչապետ Ղահեր Ռասուլզադեի գլխավորած պատվիրակությունը, որին մասնակցում էին կառավարության ներկայացուցիչներն ու Տաջիկստանի տնտեսական կառույցների ղեկավարները մասնակցեց սահմանների նշանների տեղադրման համար Տաջիկստանի ու Ուզբեկստանի միջկառավարական հանձնաժողովի նիստին: Տաջիկական պատվիրակությունը սահմանային նշանների տեղադրումից բացի կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին սահմանային մի շարք վիճահարույց հարցերի, այդ թվում «Ֆորղանե»-ի ՀԷԿ-ի շուրջ: Կողմերին նաև հաջողվեց համաձայնության գալ Դուշանբեից Տաշկենդ էլեկտրաէներգիայի արտահանման հետ կապված հարցերի շուրջ: Այդ պայմանավորվածության համաձայն եռամսյա ժամանակաշրջանի համար Տաջիկստանից Ուզբեկստան 1,5 միլիարդ կվ/ժամ էլեկտրաէներգիայի արտահանումը կսկսվի ընթացիկ տարվա երկրորդ կեսից: Տաջիկստանի պատասխանատու կառույցները չեն հայտարարել Տաջիկստանից հարևան երկիր արտահանվող էլեկտրաէներգիայի գինը: Տաջիկստանի էլեկտրաէներգիայի ընկերության հաղորդման համաձայն այս տարի նաև նախատեսվել է մեծացնել Աֆղանստան արտահանվող էլեկտևրաէներգիայի ծավալները: