Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք Իրանի ու Պակիստանի տնտեսական հարաբերություններին, տնտեսական բազմակողմ գործընթացներում Իրանի տարածաշրջանային դերակատարությանը, ինչպես նաև ԱՄՆ-ի հրահրումներին և ՀԳՀԾ-ի կապակցությամբ ԵՄ-ի վերաբերմունքին:
ԻԻՀ ԱԳ նախարարն այս շաբաթ Պակիստան կատարած եռօրյա այցի շրջանակներում բանակցեց քաղաքական ու տնտեսական երկկողմ հարաբերությունների շուրջ:
Պակիստան կատարած ուղևորության ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարարին ընկերակցում էր առևտրական ու տնտեսական 30-հոգանոց մի պատվիրակություն, ինչը վկայում է տնտեսական նպատակների, մասնավորապես էներգետիկայի բնագավառին ցուցաբերված հատուկ ուշադրության մասին:
Զարիֆն այս այցի ընթացքում մասնակցելով Իրանի ու Պակիստանի միջև հարաբերությունների հաստատման 70-ամյակի հանդիսությանն ու Իսլամաբադում գումարված երկու երկրի առևտրական համաժողովին Պակիստանի էներգետիկ կարիքների ապահովման համար հայտնեց Թեհրանի լիարժեք պատրաստակամությունը: Այս այցի կարևորությունը կայանում է Խաղաղության խողովակագիծ կոչվող գազատար խողովակագծի շուրջ բանակցություններում: Այս այցի ընթացքում Զարիֆի վարած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի երկու երկրի նավթի նախարարությունները հետապնդեն այդ կապակցությամբ տեխնիկական հարցերը:
ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադառնալով Պակիստան գազ փոխադրվող խողովակագծի կառուցման ուղղությամբ Իրանի կատարած քայլերին, ասաց. «Թեհրանը կատարելով Իրանից Պակիստան գազ արտահանելու պայմանագրի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունը մինչ այսօր ավելի քան 2 միլիարդ դոլար հատկացում է կատարել գազատարի կառուցմանը և սպասում է իր պակիստանցի բարեկամներին, որպեսզի նրանք ևս կատարեն այդ խողովակագծին վերաբերող պայմանագրով ստանձնած իրենց պարտավորությունները:
Իրանն ու Պակիստանը 2013 թվականի մարտ ամսին պայմանավորվեցին, որպեսզի մինչև 2014 թվականի դեկտեմբեր ամիսը լրացվի խողովակագծի պակիստանյան բաժինը, որից հետո պիտի սկսվեր Իրանից գազի արտահանումը: Չնայած նրան, որ Իրանից մինչև Պակիստանի սահման 900կմ երկարությամբ խողովակագիծը պատրաստ է, սակայն այդ երկիրն այս նախագծի պակիստանյան բաժնի իրագործման ուղղությամբ որևէ քայլ չի վերցրել:
------------------------
Իրանի առևտրական ու տարանցիկային տարբեր ճանապարհների օգտագործումը Թեհրանի հետ առևտրական ու տնտեսական հարաբերություններում կարևոր հարցերից է համարվում: Իրանը ռազմավարական դիրք զբաղեցնելով էներգիայի ապահովումից բացի կարող է հեշտացնել բեռնափոխադրումը:
Այս շրջագծում ԵԱՏՄ-ի ղեկավարները 2016 թվականի դեկտեմբերին տեղեկացրեցին Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին բանակցություններ սկսվելու մասին:
Դա դեպի Հնդկաստան, Պակիստան և Իրաք տարանցման միջանցքների ստեղծման և հյուսիս-հարավ տրանսպորտային միջավայրի ստեղծման ուղղությամբ լավ հնարավորություններ է առաջացնելու: ԵԱՏՄ-ի անդամ երկրներն Իրան են արտահանում գյուղմթերք և արդյունաբերական արտադրանքներ, այդ թվում պողպատ, բեռնավտոներ, փայտ, թուղթ, արհեստական մանրաթելեր ու նաև էլեկտրաէներգիա, իսկ Իրանն այդ երկրներ է արտահանում սննդային ու գյուղատնտեսական արտադրանքներ, միրգ, շինանյութ և նավթամթերք:
---------------------
Թեև Թրամփն Իրանի դեմ խիստ դիրքորոշումներով տարի թողեց թիկունքում, սակայն այս անգամ էլ պարտավորվեց հաստատել ՀԳՀԾ-ն ու երկարացնել Իրանի դեմ միջուկային շրջափակումների առկախման ժամկետը, սակայն իր հաղորդագրության մեջ ներկայացրեց որոշ նախապայմաններ և ընդգծեց, որ եթե դրանք չիրագործվեն այլևս ժամկետի երկարացում չի լինի: Նա փորձում է եվրոպացիներին զգայուն դարձնել Իրանի հրթիռային հարցի կապակցությամբ և նրանց հրաժարեցնել Իրանին հովանավորություն ցուցաբերելուց: Հարց է ծագում, որ արդյոք Թրամփի դրած պայմանները որևէ արժեք ներկայացնում են, և արդյոք դրանց օգնությամբ կարող է եվրոպացիներին հեռացնել Իրանից:
Միջազգային հարցերի փորձագետ Ֆերեյդուն Մաջլեսին այս կապակցությամբ ասում է. «Այս կապակցությամբ պիտի զուգահեռ քննարկել երկու կետեր: Թե Եվրոպայի ու ԱՄՆ-ի տարաձայնությունը և թե ՀԳՀԾ-ի հանդեպ Եվրոպայի ցուցաբերած հովանավորությունն ու նաև դրան զուգահեռ Իսրայելին հովանավորելու հարցում Եվրոպայի ու ԱՄՆ-ի ընկերակցությունը: Սրանց իրար միացած հարցեր են, որոնք յուրահատուկ նրբություններ ու բարդություն են պարունակում:
Նա համոզված է, որ իրավական տեսակետից Թրամփը չի կարող ՀԳՀԾ-ն խանգարել, ու դա հօգուտ իրեն խափանել ու թվում է, որ դա չի էլ կատարելու, միևնույն ժամանակ դրա ամբողջական չեղարկմանը կարիք է զգում: Նրա համոզմամբ սրանք քարոզչություն է, որպեսզի Իրանին արտասահմանցիների դիտանկյունից շարունակ տագնապի ու անկայունության պայմաններում պահի և արգելի Իրանում արտաքին ներդրումները:
Ըստ երևույթին եվրոպացիները Թրամփին ասել են, որ եթե հավատարիմ մնա ՀԳՀԾ-ին, իրենք էլ փոխադարձաբար բալիստիկ հրթիռների ծրագրի և ահաբեկչության աջակցելու մեղադրանքի հետ կապված Իրանի դեմ ճնշումների գործադրման հարցում նրան կօժանդակեն:
Այս կապակցությամբ «Ալ-Մանիթոր»-ը գրել է. «Եվրոպացիները նպատակ ունեն այդ հավատարմության համար Իրանի հաշվին հատկացումներ կատարել»:
Եվրոպացիներն ասում են, որ Թրամփի վարչակազմին ասել են, որ բոլորը պիտի հավատարիմ մնան ՀԳՀԾ-ին, որպեսզի ի վերջո այլ հարցերի համար հնարավոր լինի ինչ-որ լուծում գտնել:
«Ալ-Մանիթոր»-ի ընդգծմամբ այդ եվրոպացիներից մեկի հավակնությամբ միջուկային համաձայնությունը համեմատաբար առավել ընդարձակ մի ռազմավարության բաղադրիչ տարրն է և դրան պիտի առավել մեծ խնդիրների կանխման համար միջոց համարել:
Միջազգային հարցերի փորձագետ դոկտ. Մոռադ Էընադին «Թասնիմ» լրատվական գործակալության հետ զրույցում ՀԳՀԾ-ի շուրջ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի տեսակետներում տարաձայնության կառավարման համար Թրամփի տակտիկաների մասին ասել է. «Այս սցենարները նրա համար են, որ ամերիկացիները փորձում են մթնոլորտն ուղղորդել հրթիռային ու տարածաշրջանային հարցերի կողմը»:
Միջազգային հարցերի այս փորձագետը հավատացած է. «Նրանք փորձում են պահպանել ՀԳՀԾ-ի կեղևը և դրա կողքին ձևավորել ու գործադրման հանձնել մարդու իրավունքների ու ահաբեկչության հետ կապված շրջափակումների հարցը»:
Հարցազրույցի մի այլ բաժնում Էընադին անդրադառնալով Դոնալդ Թրամփի շահամոլական կողմնորոշման, ասել է. «Նա ցանկանում է հետապնդել կարծր ու լուրջ քաղաքականության վրա հիմնված իր ուղին: ՀԳՀԾ-ն մեկն է այդ հարցերից: ԱՄՆ նախագահն այս պարագային ցանկանում է նվազագույնի իջեցնել դրա հետ կապված ծախսը»:
Նկատի առնելով ԻԻՀ-ի դեմ ճնշումների սաստկացման համար Վաշինգտոնի ջանքերին, ասաց. «Թրամփի վարչակազմը ՀԳՀԾ-ն անարժեք դարձնելուն զուգահեռ փորձ է կատարում խստացնել շրջափակումները և իր կողմնակիցներին հղել այն մեսիջը, որ ԱՄՆ-ն հասել է իր նպատակներին»:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն անցած փետրվարին «Սպուտնիկ»-ին տված հարցազրույցում ՀԳՀԾ-ի ներկա վիճակի և ապա տեսլականի մասին ասաց. «Թվում է, որ միջազգային հանրությունը, նաև ամերիկացիների մի բաժինը, բացառությամբ պրն. Թրամփից ու Իսրայելից ու նաև տարածաշրջանի երկու կամ երեք երկրներից համակարծիք են այն հարցում, որ ՀԳՀԾ-ն միջազգային համաձայնություն է և Իրանի ու ԱՄՆ-ի միջև երկկողմ պայմանագիր չի համարվում:
Զարիֆն ընդգծել է, որ միջազգային համակարգում եթե մի երկիր ինչքան էլ որ նա հզոր լինի ու կարողանա նախկին պայմանավորվածությունները ոտնահարել, ապա որևէ համաձայնություն էլ չի գոյանա: Հետևաբար եթե ԱՄՆ-ն փորձի հրաժարվել ՀԳՀԾ-ից աշխարհում կմեկուսացվի:
Նա միևնույն ժամանակ իր գնահատականը տալով եվրոպացիների դիրքորոշման ասել է. «Եվրոպացիները նույնիսկ իրենց բացահայտ ելույթներում ասում են, որ իրենք նախ համաձայն չեն ՀԳՀԾ-ի շուրջ կրկին բանակցությանը և ապա պաշտպանում են իրենց շահերն ու ՀԳՀԾ-ն, սակայն այն որ ի՞նչ քայլ կարող են ձեռնարկել և քաղաքական ի՞նչ կամք կարող է գոյություն ունենալ, դեռ պիտի սպասել եւ տեսնել»: