Մարտ 19, 2018 19:51 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք անցած շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձություններին: Հաղորդման ընթացքում հայացք կնետենք Իրանի և հարևան երկրների քառակողմ հարաբերություններին, Իրան-Ռուսաստան համագործակցությանն ու նաև Իրանի տարածքով տարանցման ուղղությամբ հարաբերությունների ընդլայնմանը:

Այս շաբաթ Բաքվում գումարվեց Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների քառակողմ նստաշրջանը:

Նստաշրջանին մասնակցում էին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ու Վրաստանի փոխվարչապետ ու ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեն: Նստաշրջանի ավարտին Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի ԱԳ նախարարները հաղորդագրություն հրապարակելով ընդգծեցին հարաբերությունների ու համագործակցության ընդլայնման և փոխադարձ հարգանքի ու վստահության և բարի դրացիության սկզբունքի վրա հիմնված հարաբերությունների խորացման համար չորս երկրների ցանկությունը:

Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի ԱԳ նախարարները նաև ընդգծեցին տրանսպորտային ենթակառուցվածքների ընդլայնման, Իրանի Չաբահար և Բանդար Աբբաս նավահանգիստներից սկսվող և Ռաշտ-Ասթարա երկաթգծի միջոցով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին միացող հարավ-արևմուտք միջանցքի միջոցով չորս երկրների տարանցման տարողությունների մեծացման անհրաժեշտությունը:

Այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն ցանկանում է կանխել տարածաշրջանային զուգամերձությունը և Իրանի ու տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների ընդլայնումը Թեհրանը համարվելով տարածաշրջանային զուգամերձության կենտրոն ընդլայնում ու ամրապնդում է տարածաշրջանային հարաբերությունները, որոնք տնտեսական զուգամերձության և անվտանգության բնագավառում համագործակցության շրջագծում ռազմավարական նշանակություն ունի:

ԻԻՀ ԱԳ նախարարության Ասիայի և Օվկիանիայի հարցերով տեղակալ Մոհամմեդ Էբրահիմ Ռահիմ Փուրն անցած օգոստոսին Իրանի և Եվրասիայի ուսումնասիրությունների հաստատություն՝ ԻՌԱՍ-ի գիտական խորհրդի անդամների ներկայությամբ գումարված նիստում, ասաց. «Այս շփումներն ու նիստերը առավել կայունության ստեղծման և տնտեսական զարգացման ուղղությամբ կարևոր ազդեցություն կարող են ունենալ»:

Տնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, տուրիզմի ու մշակույթի բնագավառում համագործակցություններն այն թեմաներից էին որոնց շուրջ քառակողմ նստաշրջանի ընթացքում մտքեր փոխանակվեցին: Կովկասի հարցերի փորձագետ Աֆշար Սոլեյմանին ասում է. «Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը գեոպոլետիկական ու գեոէկոնոմիկ համատեղ տարողություններ ունեն և միասնաբար հանդես գալով կարող են լավ հնարավորություններ ստեղծել ու նոր համագործակցությունների ձևավորման պատճառ դառնալ»:

Թեհրանի, Բաքվի, Թուրքիայի ու Վրաստանի միջև նոր համագործակցությունների ստեղծումը միևնույն ժամանակ կարող է բարձրացնել տարածաշրջանի ժողովրդի բարեկեցության մակարդակը:

Բաքվի քառակողմ նիստում քննարկվել են բազմաբնույթ հարցեր, այդ թվում հյուսիսային տարանցիկային միջանցքը, Կասպից ծովի իրավական հարցերը, Սիրիայից մինչև Կովկաս տարածաշրջանային ճգնաժամերն ու նաև ահաբեկչության դեմ պայքարը:

-----------------------

ԻԻՀ ԱԳ նախարարության միջազգային հարաբերությունների ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ և դասախոս Հադի Սոլեյմանփուրը հավատացած է. «Կենտրոնական Ասիայի, Կասպիցի, Պարսից ծոցի և Ասիայի արևմուտքի տարածաշրջանների միջև հայտնված Իրանի քաղաքական աշխարհագրության յուրահատկությունները միշտ է Իրանի արտաքին քաղաքականության մեջ տարածաշրջանային տնտեսական նպատակների հետապնդման ներուժ հնարավորություն են ստեղծել»:

Երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը զուգահեռ համաշխարհային տնտեսության հետ առևտրի ընդլայնման ու կառուցողական համագործակցության համար Իրանի կարևոր այլընտրանքներից մեկը տարածաշրջանային առևտրական դասավորումներին մաս կազմելն ու բազմակողմ հարաբերությունների ընդլայնումն է:

Այս շրջագծում Հյուսիս-Հարավ միջանցքն ավելի քան 7000կմ երկարությամբ տարանցիկային գլխավոր ուղղություններից է համարվում, որը Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջոցով Եվրոպայի հյուսիսն ու Ռուսաստանը միացնում է Հնդկական օվկիանոսի և Ասիայի հարավ-արևելյան տարածաշրջանների երկրներին:

2000 թվականին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգում Իրանի, Հնդկաստանի ու Ռուսաստանի փոխադրության նախարարների միջոցով ստորագրված համաձայնագրով իր գոյությունը հայտարարեց Հյուսիս-Հարավ միջանցքը: Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը շարունակ փորձել են թափ հաղորդել Հյուսիս-Հարավ միջանցքի լրացմանը, որի շահագործմամբ Կասպից ծովի արևմտյան հատվածը Ադրբեջանի տարածքով կմիանա Իրանին:

Միջմայրցամաքային այս միջանցքից սկիզբ առնող հազարավոր կիլոմետր երկարությամբ տարբեր ճյուղերը իրար են միացնում Ասիայում ու Եվրոպայում գտնվող տասնյակ հեռավոր երկրների՝ համարվելով տնտեսապես շահավետ միջազգային ճանապարհներից մեկը:

Ռաշտ-Ասթարա երկաթգծի շահագործմամբ լրացվելու է Հյուսիս-Հարավ երկաթգծային միջանցքի գլխավոր հատվածը և այդ ճանապարհի օգնությամբ Հնդկաստանն ու Չինաստանը կարող են իրենց արտադրանքները տարանցել Կենտրոնական Ասիայի երկրներ, Ադրբեջան, Ռուսաստան ու Եվրոպա:

Ավելի վաղ՝ 2017 թվականի դեկտեմբերի 6-ին, Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները, իսկ դեկտեմբերի 20-ին՝ Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները եռակողմ նիստեր գումարեցին Բաքվում: Սա առաջին անգամ է, որ Վրաստանն էլ միանում է այդ խմբին: Իրանի արտաքին դիվանագիտության ղեկավարը  տարածաշրջանային բազմակողմ համագործակցությունը թե հզոր տարածաշրջան ունենալու շրջագծում Իրանի վարած քաղաքականության և թե տարածաշրջանի տնտեսական զարգացման ու համագործակցությունների ընդլայնման տեսակետից կարևոր է բնութագրում: «Մենք Վրաստանի հետ էներգետիկայի ու տարանցման բնագավառում կարող են քառակողմ տարբեր համագործակցություններ ունենալ ու դրան զուգահեռ նաև ընդլայնել երկկողմ հարաբերությունները»,-հայտարարել է Զարիֆը:

ԻԻՀ ԱԳ նախարարի մատնանշած տարանցման բազմակողմ ուղին սկիզբ է առնում Իրանի հարավային նավահանգիստներից և հատելով Իրանի հյուսիսային սահմանները մտնում է Հայաստանի ու Ադրբեջանի տարածք ու այնտեղից միանում է Վրաստանի Փոթի և Բաթումի նավահանգիստներին:

Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի մասնակցությամբ եռակողմ ու քառակողմ նիստերի գումարումը վկայում է տարածաշրջանային հարաբերությունների նոր էջ բացելու հիշյալ երկրների ցանկության մասին:

---------------------

Իրանի նավթի ազգային ընկերությունն այս շաբաթ Ռուսաստանի «Զառոբեժնեֆթ» ընկերության հետ ստորագրեց Իրանի հարավ-արևմուտքում գտնվող «Աբան» և «Փայդար-ե Ղարբ» կոչվող նավթային համատեղ ավազանների ընդլայնման պայմանագիրը:

Իրանի հարավ-արևմուտքում գտնվող «Աբան» և «Փայդար-ե Ղարբ» նավթային ավազանները պատկանում են Իրանին ու Իրաքին:

«Աբան» և «Փայդար-ե Ղարբ» նավթային ավազանների ընդլայնման համաձայնագրի համար հիմք է ծառայել  այդ ավազանների շուրջ ուսումնասիրության և դրանց ընդլայնման ծրագրերին թափ հաղորդելու համար 2016 թվականի հուլիսին «Զառոբեժնեֆթ» ընկերության հետ կնքված համաձայնագիրը: Հիշյալ պայմանագիրը մշակվել է համաձայն նավթային պայմանագրերի համար հաստատված նոր ձևաչափի:

Իրանի նավթի ազգային ընկերության և «Զառոբեժնեֆթ» ընկերության միջև պայմանագրի ժամկետը 10 տարի է: Պայմանագրի նպատակն է այդ նավթային ավազանների արտադրաչափը հասցնել օրական առավելագույնը 48 հազար բարելի:

Այս պահին «Աբան» և «Փայդար-ե Ղարբ» նավթային ավազանների արտադրաչափն օրական 36 հազար բարել է:

Տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ երկկողմ ու ռազմավարական համագործակցությանը զուգահեռ նաև ընդլայնվել են Ռուսաստանի հետ Իրանի տնտեսական հարաբերությունները:

Իրանի ու Ռուսաստանի համագործակցությունը տարածվում է բազմաթիվ բնագավառներում ներառելով բրածո էներգակիրների, միջուկային էներգիայի ու էլեկտրակայանների կառուցման, տուրիզմի, տրանսպորտի ու նավարկության բաժինները: Այս ռազմավարական համագործակցությունը խթան է հանդիսանում առավել կայունության ստեղծմանն ու տնտեսական զարգացմանը:

----------------

Իրանը նավահանգստային ու նավարկության լայն հնարավորություններ ունի և Ռուսաստանի ու կասպից ծովի ափամերձ երկրների, այդ թվում Թուրքմենստանի ու Ղազախստանի համագործակցությամբ նաև ծովային ճանապարհներ է ստեղծում: Այս կապակցությամբ ուշագրավ դերակատարություն ունեն Իրանի հյուսիսում գտնվող տրանսպորտային հնարավորություններն, այդ թվում Անզալի նավահանգիստը և հյուսիսային նահանգներում գործող օդանավակայանները:

Վերջին տարիներին տարբեր բաժիններում ձեռք բերված պայմանավորվածություններով նախատեսվում է, որ մոտ ապագայում Իրանի ու Ռուսաստանի միջև տնտեսական ու առևտրական շրջանառության բնագավառում ուշագրավ աճի ականատես լինենք:

Այս շրջագծում արծարծվել են տարբեր գաղափարներ, այդ թվում Իրանի ու Ռուսաստանի միջև առևտրական միության հիմնումը, որի իրագործումը հետապնդվում է Ռուսաստանի առևտրի ու արդյունաբերության պալատի և Իրան-Ռուսաստան առևտրական խորհրդի կողմից: