Հուլիս 24, 2018 19:59 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք անցած շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձություններին:

Տնտեսական բնագավառում եվրոպական երկրներն Իրանի հետ բազմաթիվ ընդհանուր շահեր ունեն:

Սակայն ԱՄՆ-ի վարչակազմը ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելու առաջին օրերից սկսեց Եվրոպայի ու այլ երկրների համար Իրանի տնտեսական շահերի նվազեցմանն ուղղված ջանքերը:

Թրամփը մայիսի 8-ին հայտարարելով ՀԳՀԾ-ն լքելու մասին ստորագրեց 90-օրյա և 180-օրյա երկու ժամկետներում Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման հրամանագիրը:

ԱՄՆ-ն նպատակ ունի զրոյացնել Իրանի նավթային արտահանումները և անձանց ու ընկերություններին զրկել Իրանի հետ ազատ առևտրի հնարավորությունից: Դա նշանակում է հարված հասցնել երկրների շահերին:

Մեր հաղորդման առաջին բաժնում կանդրադառնանք այս թեմային:

Անցած շաբաթ Իրանում Ավստրիայի դեսպան Ստեֆան Շուլցը տեղեկացրեց Իրան կատարվող արտահանումների կրճատման պատճառով եվրոպական ընկերությունների կրած վնասի մասին:

Ավստրիայի դեսպանն այս մասին ասաց. «Իրանի շուկաներ կատարվող արտահանումները կրճատվելու պատճառով ԵՄ-ն մինչ այսօր շուրջ 10 միլիարդ դոլար՝ (8,5 միլիարդ եվրո) վնասվել է»:

«ԵՄ-ն ցանկանում է ընդլայնել Իրանի հետ հարաբերություններն ու շարունակել Իրանից նավթի գնումը»,-հավելեց Թեհրանում Ավստրիայի դեսպանը:

Թեհրանում Բրիտանիայի դեսպանատան առևտրական հարցերով գերատեսուչ Քեյթ Վելինգզն ԻՌՆԱ-ի հետ զրույցում ԱՄՆ-ի հեռանալուց հետո ՀԳՀԾ-ի շրջանակներում Թեհրանի հետ համագործակցությունները շարունակելու համար Լոնդոնի քաղաքականությանն, ասաց. «Բրիտանիան որոնում է Իրանի հետ համագործակցության ընդլայնման լավագույն ուղիները»:

Թեհրանում Բրիտանիայի դեսպանատան այս պաշտոնյան երկու երկրի կառուցողական համագործակցության շարունակվելը երկու երկրի օգտին համարեց ու ասաց. «Համագործակցությունը շարունակելու ճամփին գլխավոր մարտահրավերը բանկային խնդիրներն են, որի կապակցությամբ ինչ-որ նախաձեռնության պիտի դիմել»:

 ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ այդ միության անդամները ակտիվացրել են պատժամիջոցների արգելակման օրենքը, որի շրջանակներում հատուցվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով եվրոպական ընկերությունների կրած վնասը և չեղարկվում է այդ կապակցությամբ նրանց դեմ հրապարակված դատական ցանկացած վճիռ:

Եվրոպայի այս քայլերը սակայն դեռ Իրանի ակնկալիքները չեն բավարարում: Նավթի վաճառքի շարունակվելը, բանկային հարաբերությունների պահպանումը, բեռնափոխադրումը, առևտրական համագործակցությունները և փոքր ու միջակ բիզնեսների ներդրումների պաշտպանությունն այն հարցերից են, որոնց ճակատագիրը պիտի հստակեցվի:

Եվրոպական երկրների առաջարկների փաթեթում նկատի են առնված Իրանի պահանջների որոշ բաղադրիչներ, այդ թվում ֆինանսական փոխանակումները, բեռնափոխադրումն ու նավթի վաճառքը, ինչն առավել քննարկում է պահանջում:

 

ԻԻՀ նախագահը Շվեյցարիա ու Վիեննա կատարած վերջին ուղևորության ընթացքում ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ Եվրոպայի առաջարկները հիասթափեցնող բնութագրեց և ասաց. «Իրանը հստակ և ժամանակացույց պարունակող օպերատիվ ծրագիր է ակնկալում Բրյուսելից»:

Չնայած միջազգային հակառակության ու քննադատություններին ԱՄՆ-ն ցանկանում է շարունակել իր խափանարարությունները:

Գերմանիայի ՆԳ նախարար Նիլս Անենն անցած շաբաթ CNN-News18 հեռուստակայանին տված հարցազրույցում ասաց. «Այս հարցում Գերմանիան շարժվելու է համաձայն իր շահերի և հուսով է, որ Հնդկաստանն էլ նույնպես կվարվի»:

«ԱՄՆ-ի պատժամիջոցներին հաղթահարելու համար անհրաժեշտ է ֆինանսական մեխանիզմների ստեղծման ուղղությամբ քայլ վերցնել»:

----------------------

Իրանը մեծ պոտենցիալներ ունի և այդ պոտենցիալներից օգտվելով կարող է ընդլայնել իր տարածաշրջանային ու միջազգային տնտեսական հարաբերությունները: Երկաթգծերի օգտագործումն ու բեռնափոխադրումը հարևան երկրների հետ Իրանի առևտրական ու տնտեսական գործակցության մեջ արժեքավոր առիթներից են համարվում:

Այս կապակցությամբ Իրանի Մաքսատան գլխավոր տնօրեն Ֆորուդ Ասկարին և  Ճանապարհային բեռնափոխադրման միջազգային միության գլխավոր քարտուղարն անցած շաբաթ Թեհրանում քննարկեցին բեռների տարանցումը հեշտացնելու նպատակով Իրանի ու Եվրոպայի նոր ծրագրերը:

Ճանապարհային բեռնափոխադրման միջազգային միության գլխավոր քարտուղար Ումբերտո Դփրեթոն ասում է. «Եվրոպան շարունակ ամենալավ արդյունքն է քաղել Իրանի մաքսային ծառայության հետ համատեղ համագործակցությունից, որի հաջող օրինակը տարանցման իրագործումն ու ընդլայնումը և ՄՃՓ գրքույկի (Carnet TIR) կիրառումն է»:

ՄՃՓ գրքույկը (Carnet TIR) մաքսային փաստաթուղթ է, որը ՄՃՓ կոնվենցիայի շրջանակներում բեռների միջազգային տարանցման համար հրապարակվում է մեկնակետ համարվող երկրում և դրա համաձայն բեռները փակ վիճակում և առանց ստուգումների անցնում է տարանցիկ երկրների տարածքներով:

Ադրբեջանի երկաթգիծն Իրանի տարածքով Հնդկաստանին միացվելով և Պակիստանի հետ ՄՃՓ գրքույկի (Carnet TIR) ակտիվացմամբ հարևան երկրները ողջունել են Իրանի մաքսային քաղաքականությունները:

Այս բաժնում աշխատանքների ընդլայնման նպատակով անցած շաբաթ  Իրանի ու Ադրբեջանի մաքսային ծառայությունների միջև նոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին:

Իրանի Մաքսատան գլխավոր տնօրենը և Ադրբեջանի Մաքսային ծառայության տնօրեն Սաֆար Մեհդիովը, նաև Նախիջևանի ինքնավար հանրապետության գերագույն խորհրդի նախագահ Վասեֆ Թալեբովն իրենց բանակցություններում ընդգծեցին մաքսային խնդիրների կարգավորման ընթացքին թափ հաղորդելու անհրաժեշտությունը:

Իրանի ու Ադրբեջանի սահմանին աշխատում են չորս անցակետեր, որոնք են «Շահթախթի-Փոլդաշթ»-ը, «Ջուլֆա»-ն, «Բիլեսուավր»-ը և «Աստարա»-ն, որոնք երկու երկրի միջև տնտեսության ու տուրիզմի ծաղկման բնագավառում կարևոր դերակատարություն ունեն:

Երկաթգծային փոխադրության բնագավառում հարևան երկրների հետ Իրանի երկաթգծերի ցանցի կապերն ընդլայնվում են:

Իրանի ճանապարհի ու քաղաքաշինության փոխնախարար և Իրանի տրանսպորտի  ենթակառուցվածքների ստեղծման ու ընդլայնման ընկերության գործադիր տնօրեն Խեյրոլլահ Խադեմին անցած շաբաթ տեղեկացրեց Իրանի ու Աֆղանստանի միջև Խաֆ-Հարաթ երկաթգիծը մինչև իրանական այս տարվա ավարտը շահագործման հանձնվելու մասին:

Խաֆ-Հարաթ երկաթգծի կառուցմամբ երկաթգծային ճանապարհով և Աֆղանստանի տարածքով Իրանը Չինաստանին միացվելով վերականգնվելու է Մետաքսի ճանապարհը:

Այս երկաթգծի կառուցումը նաև տարածաշրջանում ու Աֆղանստանում զարգացման հող է նախապատրաստելու, լրացնելու և ընդլայնելու է Տնտեսական համագործակցությունների կազմակերպություն՝ ԷԿՕ-ի անդամ երկրների երկաթգծային ցանցերը և մեծացնելու է Իրանի տարածքով դեպի Թուրքիա ու Եվրոպա, ինչպես նաև  դեպի Հնդկական օվկիանոս Կենտրոնական Ասիայից իրականացվող բեռնափոխադրման ծավալները:

Իրանի ու Աֆղանստանի միջև տարանցիկային  կապն ավելի վաղ հաստատվել է Չաբահարի նավահանգստի միջոցով՝ Հնդկաստանի հետ եռակողմ պայմանավորվածության շրջանակներում: Իր ռազմավարական դիրքի ու նաև Կենտրոնական Ասիայի ցամաքով շրջապատված երկրների համար ազատ ջրերին հասանելիություն ստեղծելու  պատճառով Չաբահար նավահանգիստը հատուկ նշանակություն ունի:

-----------------

Հաղորդումների համաձայն տարածաշրջանային տնտեսական կազմակերպությունների ու կառույցների, նաև տարածաշրջանի երկրների ուշադրության կենտրոնում է գտնվում Իրանի գիտական ու տնտեսական պոտենցիալը:

Այս շաբաթվա հաղորդումը կավարտենք այդ  մասին պատմող կարճ լուրով:

«D-8»-ի խմբի գլխավոր քարտուղար Դաթո Քո Ջաաֆար Քո Շաարին անցած շաբաթ  Թեհրան կատարած ուղևորության ընթացքում Իրանի տնտեսական նախագծերին մասնակցության և արտադրական բաժնի հետ համագործակցության ցանկություն հայտնեց:

Թեհրանում «D-8»-ի խմբի գլխավոր քարտուղարը Թեհրան կատարած այցի շրջանակներում Իրանի գիտության, հետազոտության ու տեխնոլոգիայի նախարարի հետ բանակցություններում քննարկվեց Իրանում այդ խմբի միջազգային համալսարանի հիմնադրման հնարավորությունը:    

Ակնկալվում է, որ անդամ երկրների միջև համալսարանական ոլորտում փոխանակումների ընդլայնման նպատակով «D-8»-ի խմբի անդամ երկրների համալսարանը 2018 թվականի սեպտեմբերից 2019 թվականի հունվարի կտրվածքում շահագործման հանձնվի Իրանի արևմուտքում գտնվող Համադան նահանգում:

1997 թվականին հիմնադրված «D-8»-ի խմբին անդամակցում են Իրանը, Թուրքիան, Պակիստանը, Բանգլադեշը, Ինդոնեզիան, Մալայզիան, Եգիպտոսն ու Նիգերիան: