Իրանի կոշտ պատասխանը Ադրբեջանում Իսրայելի դեսպանի պնդումներին | Զգուշացում միջազգային հանրությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i235162-Իրանի_կոշտ_պատասխանը_Ադրբեջանում_Իսրայելի_դեսպանի_պնդումներին_Զգուշացում_միջազգային_հանրությանը
Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մամուլի քարտուղարը, ի պատասխան Սիոնիստական օկուպանտ և ապարտեիդ ռեժիմի դեսպանի անհեթեթ հայտարարություններին, ասել է. «Իրանի և Ադրբեջանի  ժողովուրդների միջև բարեկամական կապերը այնքան խորն են, որ  երբեք չեն խարխլվելու ցեղասպան և ռասիստական ռեժիմի ներկայացուցիչների չարագործությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2025 13:02 Asia/Tehran
  • Իրանի կոշտ պատասխանը Ադրբեջանում Իսրայելի դեսպանի պնդումներին | Զգուշացում միջազգային հանրությանը

Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մամուլի քարտուղարը, ի պատասխան Սիոնիստական օկուպանտ և ապարտեիդ ռեժիմի դեսպանի անհեթեթ հայտարարություններին, ասել է. «Իրանի և Ադրբեջանի  ժողովուրդների միջև բարեկամական կապերը այնքան խորն են, որ  երբեք չեն խարխլվելու ցեղասպան և ռասիստական ռեժիմի ներկայացուցիչների չարագործությամբ։

ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մամուլի քարտուղար Բեհնամ Մալեքփուրը Բաքվում օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսում դատապարտել է Սիոնիստական օկուպանտ  և ապարտեիդ  ռեժիմի դեսպանի անհեթեթ և ատելի հայտարարությունները։

Բաքվում Իրանի դեսպանատան մամուլի քարտուղարը նշել է. «Բնական է, որ մի ռեժիմ, որը հիմնադրվել է Պաղեստինի պատմական հողերի բռնազավթման, նրա բնիկ բնակիչների սպանության և վտարման վրա և իր 80-ամյա չարաբաստիկ գոյության ընթացքում անընդհատ զբաղվել է ահաբեկչությամբ և պատերազմով հարևան երկրների դեմ, այնքան անամոթ լինի, որ փորձի պառակտում մտցնել մուսուլմանական և հարևան երկրների միջև։ Անտեսելով այն փաստը, որ Իրանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև բարեկամական կապերը այնքան խորն ու ամուր են, որ երբեք չեն խարխլվելու ցեղասպան և ռասիստական ռեժիմի ներկայացուցիչների չարագործությամբ։

Անդրադառնալով Գազայի հատվածի անմարդկային պաշարմանը և անմեղ ժողովրդին սննդից ու ջրից զրկելու պատճառով ստեղծված ճգնաժամային իրավիճակին՝ Բեհնամ Մալեքփուրը միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել ցեղասպանությունը դադարեցնելու և Սիոնիստ հանցագործներին հետապնդելու և պատասխանատվության ենթարկելու համար։

Անդրադառնալով այս ռեժիմի կողմից Լիբանանի, Սիրիայի, Իրանի և տարածաշրջանի այլ երկրների դեմ կատարված ագրեսիվ գործողություններին՝ Մալեքփուրն ասել է,-«Այս ռեժիմը  համաշխարհային խաղաղության և կայունության դեմ ուղղված ամենամեծ սպառնալիքն է»։

Նա զգուշացրել է, որ եթե միջազգային հանրությունը լուրջ քայլեր չձեռնարկի այս սանձարձակ գոյացությանը  զսպելու համար անապահովություն կտարածվի  ամբողջ աշխարհում։

Ըստ IRNA-ի, Ադրբեջանի Հանրապետությունում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ թշնամական հայտարարություններ անելով պնդել է, որ «Այսօր, թուլացած Իրանի պայմաններում, աշխարհը, այդ թվում՝ Մերձավոր Արևելքն ու Հարավային Կովկասը, դարձել է ավելի անվտանգ»։