Մինչև երբ ԱՄՆ-ն կշարունակի հավատարիմ մնալ միջազգային համագործակցությանը
https://parstoday.ir/hy/news/world-i235166-Մինչև_երբ_ԱՄՆ_ն_կշարունակի_հավատարիմ_մնալ_միջազգային_համագործակցությանը
Այն դեպքում, երբ Գազայում սովից մահացածների թիվը ամեն օր նոր ռեկորդներ է սահմանում, աշխարհը շարունակում է հրաժարվել պաշտոնապես հայտարարել տարածաշրջանում տիրող «սովի» մասին և շարունակում է ներքաշված մնալ քաղաքական նկատառումների մեջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2025 14:23 Asia/Tehran
  • Մինչև երբ ԱՄՆ-ն կշարունակի հավատարիմ մնալ միջազգային համագործակցությանը

Այն դեպքում, երբ Գազայում սովից մահացածների թիվը ամեն օր նոր ռեկորդներ է սահմանում, աշխարհը շարունակում է հրաժարվել պաշտոնապես հայտարարել տարածաշրջանում տիրող «սովի» մասին և շարունակում է ներքաշված մնալ քաղաքական նկատառումների մեջ։

Միջազգային հարաբերությունների փորձագետ Մոնսեֆ Խանին «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության  կայքում անգլերենով հրապարակած գրառման մեջ, անդրադառնալով Գազայի ցավալի պայմաններին, գրել է. «Աշխարհում, որտեղ ամեն օր նոր առաջընթաց է գրանցվում սննդի անվտանգության ոլորտում, պաղեստինցի մոր՝ Ալաա ալ-Նաջարի պատկերը, որը լաց է լինում իր երեք ամսական երեխայի՝ Յահյայի անկենդան մարմնի վրա, մարտահրավեր է նետում աշխարհի խղճին»։

Ըստ «Փարս Թուդեյ»-ի, Ալաա ալ-Նաջարը պաշարված Գազայի հարյուրավոր մայրերից միայն մեկն է։ Մայրեր, որոնք սգում են նպատակային սով առաջացնելու քաղաքականությանը զոհ դարձած երեխաների կորուստը։  

«Սովի» սահմանումը և այն հայտարարելու չափանիշները

2024 թվականի հուլիսի 9-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կից առնվազն տասնմեկ փորձագետ զգուշացրել է Գազայում տիրող սովի մասին։ Համատեղ հայտարարության մեջ փորձագետները նշել են. «Իսրայելի կողմից պաղեստինցիներին սովամահ անելու միտումնավոր և նպատակային արշավը ցեղասպանության հստակ ձև է, որն ամբողջ Գազայում հանգեցրել է  համատարած սովի: Միջազգային հանրությունը պետք է ապահովի մարդասիրական օգնության մատակարարումը ցամաքային ճանապարհներով, դադարեցնի Գազայի շրջափակումը և բոլոր հնարավոր միջոցներով հաստատի հրադադար»:

Այս փորձագետների թվում են ՄԱԿ-ի սննդի իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Մայքլ Ֆախրին, ՄԱԿ-ի առողջապահության և մաքուր խմելու ջրի հարցերով զեկուցող Պեդրո-Արուխո Ագուդոն և ՄԱԿ-ի պաղեստինցիների մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանզեն:

2004 թվականին FAO-ի կողմից սահմանված Սննդամթերքի անվտանգության ինտեգրված փուլային դասակարգման (IPC) համաձայն, «սովի» պաշտոնական հայտարարման համար պահանջվում է երեք ցուցանիշ,որոնք են՝ ընտանիքների ավելի քան 20 տոկոսի խիստ սննդային անապահովության մեջ լինելը, երեխաների ավելի քան 30 տոկոսի ծայրահեղ թերսնվածությունը , և օրական յուրաքանչյուր 10 հազար մարդուց ավելի քանի երկուսի մահացությունը։

Քաղաքական նկատառումները գերակշռում են մասնագիտական պարտականությունները

Չնայած բազմաթիվ ապացույցներին, ՄԱԿ-ը մինչև հուլիս ամիս ձեռնպահ է մնացել սով հայտարարելուց: Վերլուծաբանները կարծում են, որ այս հետաձգման հիմնական պատճառը Միացյալ Նահանգների քաղաքական ազդեցությունն է միջազգային կառույցներում: Վաշինգտոնի ուղղակի հարձակումները այնպիսի գործիչների վրա, ինչպիսիք են Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ահմեդ Խանը և Ֆրանչեսկա Ալբանեզեն, ցույց են տալիս, որ համաշխարհային տերություններին դիմակայելու գինը բարձր է:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նույնպես դժվարին վիճակում է. մի կողմից՝ խոշոր տերությունների կողմից հնչող բյուջեի կրճատման սպառնալիքը, մյուս կողմից՝ միջազգային ճնշումը՝Գազայի  հումանիտար ճգնաժամին վճռականորեն արձագանքելու համար:

Գազայի պաշարումը և պատերազմական հանցագործությունները

Միջազգային քրեական դատարանի կանոնադրության համաձայն՝ պատերազմի ժամանակ քաղաքացիական անձանց քաղցած պահելը պատերազմական հանցագործություն է: Մարտի 2-ից ի վեր Գազայի լիակատար պաշարումը և մարդասիրական օգնության նպատակային արգելափակումը այս հանցագործության հստակ օրինակներ են:

Համաշխարհային պարենային ծրագրի տվյալներով՝ ավելի քան 90,000 պաղեստինցի կանայք և երեխաներ թերսնման հետևանքով հիվանդանալու պատճառով անհապաղ բուժման կարիք ունեն: Միայն հուլիսի 20-ին սովից մահացել է 19 մարդ, և այս գործընթացը շարունավում է։ 

Վիճակագրությունից այն կողմ

Յուրաքանչյուր թվի հետևում թաքնված է մարդկային կյանք. ինչպես Յահյան՝ երեք ամսական երեխան, որը երբեք հնարավորություն չունեցավ ապրելու նորմալ կյանքով։ Միջազգային հանրությունն այժմ պետք է ընտրություն կատարի լռությունը շարունակելու և արդյունավետ արձագանքելու միջև։ Ժամանակն այլևս անգործության օգտին չէ։