Հուլիս 31, 2018 19:47 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձություններին:

Անցած տարվա վերջին  ու նաև ընթացիկ տարվա անցած մի քանի ամիսների ընթացքում բոլոր շուկաները տագնապալի պայմաններ ապրեցին, այնպես որ ոսկու և արտարժույթի միավորի գինն ընթացիկ ամռանն հանգող մեկ տարվա ընթացքում ավելի քան 80, բնակարանի գինը շուրջ 45, իսկ արտարժույթի շուկայի ցուցանիշը 40 տոկոս աճ է արձանագրել: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս թողարկման առաջին հատվածում կանդրադառնանք այս թեմային:

ԻԻՀ կառավարության կազմն անցած չորեքշաբթի օրը գումարած նիստում Կենտրոնական բանկի գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակեց Աբդոլնասեր Հեմաթիին, ով այդ պաշտոնում փոխարինեց Վալիոլլահ Սեյֆին:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին այս նիստում բանկային համակարգում և ֆինանսական ու արժութային քաղաքականության մեջ բարեփոխում մտցնելը, աշխարհի հետ բանկային հարաբերությունների բարելավումը և երկկողմ արժութային պայմանագրերի ընդլայնումը, ինչպես նաև արտարժութային պահուստների վերահսկումն ու պահպանումն Իրանի Կենտրոնական բանկի նոր գլխավոր տնօրենի աշխատանքային գերակայությունները համարեց:

Իրանի իսլամական խորհրդարանի ուսումնասիրությունների կենտրոնն էլ անցած շաբաթ մի զեկույցում քննարկելով տարբեր շուկաներում տատանումների և արտարժույթի գների բարձրացման պատճառները, արժույթի ու վարկի խորհրդի տեսակետին համապատասխան, քաղաքականություն մշակողներին հորդորեց արտարժույթի հետ կապված իրողությունները մերժելու փոխարեն համաձայնեցված գնով արտարժույթի առքուվաճառքի և արտարժույթի երկրորդ շուկայի խորացման համար ենթահող պատրաստելով կանխել տնտեսության կառավարման առավել բարդացումը:

Թվում է, որ արտարժութային երկրորդ շուկայի ընդլայնման անհրաժեշտության շուրջ երկրի տարբեր կառույցների միջև մի տեսակ համախոհություն է ձևավորվում:

Իսլամական խորհրդարանի ուսումնասիրությունների արդյունքները պարզում են այն ազդակները, որոնք Իրանի տնտեսությանը հետզհետե ընդունակ են դարձնում արտարժութային ցնցումների համար: Այդ ազդակներից են՝ կանխիկ գումարի աճը, բանկային համակարգի բարդությունները և բանկային բարձր տոկոսադրույքները, հանրային պարտքերի կտրուկ աճը, նավթից կախվածությունը, միջնորդային ու կապիտալային ներկրումներից արտադրության կախվածությունը, միջազգային տնտեսական հարաբերությունների և երկրի արտաքին քաղաքականության անհամապատասխանությունը, կոռուպցիան, օրենքի իշխանության թուլությունը և հասարակական կապիտալի նվազումը: Հետևաբար հուզական պայմաններում այս ազդակները հանգեցնում են արտարժույթի գների կտրուկ տատանումների:

Իսլամական խորհրդարանի ուսումնասիրությունների կենտրոնը քաղաքականություն մշակողներին հորդորել է առավել խորացնելով արտարժույթի երկրորդ շուկան այդ շուկայում համաձայնեցված գներով արտարժույթի առքուվաճառքի հող նախապատրաստել: Սա այն լուծումն է, որի կիրառման անհրաժեշտության շուրջ կարծես թե համաձայնություն գոյություն ունի նաև արժույթի ու վարկի խորհրդում:

Ի դեպ Իրանի դատական իշխանության ղեկավարը նկատի առնելով արտարժույթի շուկայում վերջին կասկածելի տատանումներն արտարժույթի ու ոսկեդրամի շուկան չարաշահողներին զգուշացրել է, որ դատական համակարգը կտրուկ ու շտապ կերպով քննելու է նրանց մեղադրանքները, ոմանց  համար նույնիսկ մահապատիժ է նախատեսված:

Այաթոլլահ Ամոլի Լարիջանին ընդգծեց. «Կենտրոնական բանկի զեկույցների և երկրի արտարժույթի ու ոսկու ունեցվածքի շուրջ ստացված տեղեկությունների համաձայն արտարժույթի ու ոսկեդրամի շուկայում տատանումների պատճառներն իրական չեն»:

«Անշուշտ միջամտություն  կատարելով այնտեղ, ուր ոմանք շուկայում տատանումներ առաջացնելով ժողովրդի հաշվին հսկա հարստություն են դիզում իրենց համար, իրավապահ ուժերն ու դատական իշխանությունն իրենց ամբողջ ջանքն ի գործ են դնելու կանխելու դա»,-հայտարարել է Ամոլի Լարիջանին:

-----------------------

Թեհրանն ու «Ա. Սե Ան» տնտեսական կազմակերպությունը  համագործակցության համաձայնագիր են ստորագրում:

Անցած շաբաթ «Բլումբերգ» հեռուստակայանը հղում կատարելով Իրանում Սինգապուրի համատեղության կարգով դեսպան Ունգ Քոնգ Յանգին հաղորդեց. «ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Սինգապուրում գումարված Ասիայի հարավարևելյան երկրների միության նիստի շրջանակներում այս կազմակերպության հետ համագործակցության համաձայնագիր է ստորագրելու:

Այս շրջագծում ԻԻՀ նախագահն անցած շաբաթ ԻԻՀ ԱԳ նախարարությանը հղած նամակում պաշտոնապես փոխանցեց Ասիայի հարավ-արևելքում բարեկամության ու համագործակցության միությանն Իրանի անդամակցության մասին հրամանագիրը:

Այս թեմային է հատկացված մեր հաղորդման հաջորդ զրույցը:

Տարածաշրջանային կազմակերպությունների  հետ Իրանի համագործակցությունների ամրապնդումը տնտեսական զարգացման ծրագրերի իրագործման և տնտեսական արտաքին հարաբերություններում բազմազանություն մտցնելու ուղղությամբ ազդեցիկ քայլերից է: Նկատի առնելով Ասիայի տարածաշրջանում տնտեսական ու քաղաքական հարաբերություններում Ասիայի հարավարևելյան երկրների միություն «Ա. Սե. Ան»-ի կարևոր դիրքը, ներկայացվեց Ասիայի հարավ-արևելքում բարեկամության ու խաղաղության պայմանագրին Իրանի անդամակցության օրինագիծը:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին այս կապակցությամբ ավելի վաղ ընդգծել է, որ «Ա. Սե. Ան.»-ի անդամ երկրների հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների ընդլայնումը մաս են կազմում ԻԻՀ արտաքին քաղաքականության ծրագրերի:

«Ա. Սե. Ան.»-ում Իրանի դեսպան Վալիոլլահ Մոհամմադին մասնավորապես տնտեսական, արդյունաբերական, առևտրական, մշակութային, գիտական ու կրթական բնագավառներում «Ա. Սե. Ան.»-ի հետ հարաբերություններն ու համագործակցությունները կարևոր բնութագրելով ասում է. «Իրանը մեծապես կարևորում է տարածաշրջանային համագործակցությունը և ցանկանում է իր համագործակցությունն առավել ընդլայնել «Ա. Սե. Ան.»-ի ու Տնտեսական համագործակցությունների կազմակերպություն՝ ԷԿՕ-ի հետ:

«Ա. Սե. Ան.»-ը բաղկացած է Ասիայի հարավարևելյան 10 երկրներից, որոնք ջանք են գործադրում տնտեսական զարգացման, նաև անդամ երկրներում ու տարածաշրջանում քաղաքական կայունության հաստատման ուղղությամբ: Միությունը հիմնադրվեց 1967 թվականի օգոստոսի 8-ին՝ Թաիլանդի, Սինգապուրի, Ֆիլիպինների, Մալայզիայի ու Ինդոնեզիայի միջոցով, այնուհետ այդ միությանը միացան Վիետնամը, Միանմարը, Լաոսը, Կամբոջան ու Բրունեյը:

Տնտեսական ու քաղաքական աճից բացի «Ա. Սե. Ան.»-ը նաև կենտրոնացած է հասարակական զարգացման և անդամ երկրների միջև հասարակական ու մշակութային հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև տարածաշրջանի խնդիրների կարգավորման նպատակով ռազմավարությունների մշակման վրա: Ասիայի հարավարևելյան երկրների միությունն այսօր համաշխարհային տնտեսության մրցակցության ոլորտներից մեկն է դարձել:

Զարգացող այս տարածաշրջանի հետ Իրանի գործակցությունը երկու կողմերի համար էլ շահավետ է եղել: Իրանը 2013 թվականին «Ա. Սե. Ան.»-ին միանալու դիմում ներկայացրեց և «Ա. Սե. Ան.»-ի 49-րդ նստաշրջանում վավերացվեց «Ա. Սե. Ան.»-ի բարեկամության ու համագործակցության պայմանագրին Իրանի միանալը:

----------------------------

ՀԳՀԾ-ն լքելուց հետո ԱՄՆ-ն իր դաշնակիցների վրա ճնշում է գործադրում, որպեսզի դադարեցնեն Իրանից նավթի ներկրումը:

Իրանն ՕՊԵԿ-ում նավթ արդյունահանող երեք խոշոր երկրներից մեկն է: 2018 թվականին Իրանն օրական 2,7 միլիոն բարել անմշակ նավթ է արտահանել: Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան, Ճապոնիան ու Թուրքիան որպես Իրանից նավթ ներկրող խոշոր երկրներ համապատասխանաբար իրենց անհրաժեշտ նավթի 27, 16, 10, 7 և 10 տոկոսը ներկրել են Իրանից:

Թրամփը շուրջ մեկ ամիս առաջ թուիթերյան մի գրառմամբ հայտարարեց, որ Արաբիայի թագավոր Մալեք Սալմանից ուզել է իր նավթի արտադրությունն օրական 2 միլիոն բարելով ավելացնել: Արաբիան պաշտոնապես չարձագանքեց այս թուիթերյան կոչին, բայց հետագային հայտարարվեց, որ «Արամքո»-ն փորձում է իր օրական արդյունահանման ծավալը հասցնել ռեկորդային համարվող օրական 10 միլիոն բարելի:

Բրիտանական «Ինդիփենդենթ» պարբերաթերթը մի հոդվածում քննարկել է այն հետևանքները, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նավթային հրահանգին հնազանդվելը կարող է ունենալ Արաբիայի նավթարդյունաբերության համար:

«Ինդիփենդենթ»-ի հոդվածում ասված է, որ Արաբիան նավթի գները ցածր պահելու համար հունիս ամիսին գերազանցեց վերջին երեք տարիների արտադրության ռեկորդը և օրական 10,8 միլիոն բարել նավթ արտադրելով փորձեց ծածկել նավթի շուկային Իրանի հավանական կրճատման բացը:

Բայց Ռիադն իր նավթի արտադրության ծորակները վաղաժամ բացելուց չի շահելու, քանի որ դա հանգեցնելու է նավթի գնի նվազմանը, որից տուժելու է Արաբիան:

Պիտակ