Հուլիս 18, 2018 15:38 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձություններին:  

«Թշնամին մեծ ջանք է գործադրում չափազանցնելու խնդիրները, սակայն այս բոլոր խնդիրները կարող են կարգավորվել երիտասարդության միջոցով և Աստծո կամքով և հենց այդ պատճառով էլ թշնամին խիստ անհանգստացած ու զայրացած է երիտասարդ սերնդի կենսունակության համար»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին կիրակի օրը ԻԻՀ նախագահի ու կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ընդգծելով այս կետը, մատնանշեց տնտեսական բարդությունները թիկունքում թողնելու համար Իրանի կարողությունը: ՆՎ Այաթոլլահ Խամենեին այս նիստում բոլոր բնագավառներում հաջողության գլխավոր պայմանը «հզոր հոգեկանը, քաջությունն ու կուռ կամքի տեր լինելը» նշելով, հավելեց. «Պետական բաժնի բոլոր տնօրենները բարդությունների դիմաց պիտի առավել ակտիվ լինեն ու պատասխանատվության կրկնակի զգացմունք ցուցաբերեն»:

Մեր հաղորդման առաջին բաժնում կանդրադառնանք այս թեմային:

Իրանը և ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամներ՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Բրիտանիան, Ռուսաստանն ու Չինաստանը գումարած  Գերմանիան, 2015 թվականի հուլիսին միջուկային հարցի շուրջ համաձայնության հանգեցին: Այս համաձայնության շրջանակներում պիտի չեղարկվեին Իրանի միջուկային ծրագրին առնչվող բոլոր միջազգային ու միակողմանի պատժամիջոցները: Այդուհանդերձ, ԱՄՆ կառավարությունը այս համաձայնությունը կամ ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելու առաջին օրերից սկսեց  խափանարարությունները ու փորձեց սահմանափակել ՀԳՀԾ-ից Իրանի քաղած տնտեսական օգուտը: Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելով այս խափանարարություններն առավել խիստ տեսք ստացան:

Թրամփը մայիսի 8-ին միակողմանի կերպով ԱՄՆ-ն դուրս բերեց ՀԳՀԾ-ից և Իրանի դեմ պատժամիջոցները 90-օրյա և 180-օրյա ժամկետներում վերականգնելու հրամանագիր ստորագրեց:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումից հետո ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց. «Եթե Իրանը հանգի այն համոզման, որ հինգ երկրների համագործակցությամբ կարող է իրագործել ՀԳՀԾ-ից իր ակնկալիքները, կշարունակի միջուկային համաձայնության գործադրումը»:

Այս կապակցությամբ ԵՄ-ն ՀԳՀԾ-ն պաշտպանելու համար փաթեթ է ներկայացրել: Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երկուշաբթի օրը Թեհրանում տնտեսական գործարարների մասնակցությամբ համաժողովում ընդգծեց. «ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումից մի քանի օր անց ԵՄ-ի անդամ երեք երկրների և Չինաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ բոլորը միաբերան ընդգծեցին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման պատճառով Իրանի կրած վնասը հատուցելու իրենց պարտավորությունը»:

«Աշխարհում որոշումների ընդունման գործընթացը օրինականության կողմն է շարժվում, սակայն դեռ հարցականի տակ է գտնվում ԱՄՆ-ի զոռբայական քայլերին ընդդիմանալու համար տարբեր երկրների կարողության չափը»:

Նավթի վաճառքի շարունակվելը, բանկային հարաբերությունները, տրանսպորտը, առևտրական համագործակցություններն ու ներդրումները ԵՄ-ի կողմից ընդգծված թեմաներից են:

ԻԻՀ նախագահը Շվեյցարիա ու Վիեննա կատարած իր վերջին ուղևորությունների ընթացքում ու նաև Ֆրանսիայի նախագահի ու Գերմանիայի կանցլերի հետ  հեռախոսազրույցի ժամանակ հիասթափեցնող բնութագրեց ՀԳՀԾ-ի պահպանման համար Եվրոպայի առաջարկած փաթեթը և ասաց. «Իրանը հստակ և ժամանակացույց պարունակող գործողությունների ծրագիր էր ակնկալում Բրյուսելից»:

 

ԻԻՀ մեծարգո առաջնորդը հավելել է. «Եվրոպացիները պարտավոր են անհրաժեշտ երաշխիքներ տալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի վերաբերյալ, սակայն երկրի տնտեսությունը չպետք է կապել այդ հարցի հետ ու սպասել դրան»:

Ընդգծելով  «դիվանագիտության և արտաքին հարաբերությունների ընդլայնման» անհրաժեշտությունը, Իսլամական հեղափոխության առաջնորդը հավելել է.«Բացառությամբ մի քանի երկրների, պետք է առավել քան երբևէ ամրապնդել Իրանի հարաբերությունները արևելքի ու արևմուտքի հետ և ընդլայնել դիվանագիտական կապերը»:

ԱՄՆ-ում հրատարակվող «Նեյշըն» պարբերաթերթը վերջերս գրեց. «ԱՄՆ-ում հակաիրանական լոբբիները պահանջում են Իրանի տնտեսության տարբեր բաժինների դեմ պատժամիջոցների գործադրումը: Իհարկե  նրանց վերջնական նպատակն է սպանել միջուկային համաձայնությունը և Իրանի դեմ տնտեսական պատերազմի մեջ մտնել ու ինչպես որոշ վերլուծաբաններ հստակ խոստովանում են, նպատակն Իրանում համակարգի կործանումն է»:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և գանձապահության նախարար Ստիվեն Մենուչինը ֆրանսիացի պաշտոնատարներին հղած նամակում գրել են, որ ԱՄՆ վարչակազմը նպատակ ունի տնտեսական աննախընթաց ճնշում գործադրել Իրանի իշխանության վրա:

«Բլումբերգ»-ն իր գնահատումը տալով միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարումից հետո Իրանի դեմ ուղղված Թրամփի ռազմավարության մասին, գրեց. «Այս ռազմավարության առանցքում Իրանի դեմ տնտեսական լիարժեք պատերազմն է: Այս նախագիծը նպատակ ունի զրոյի հասցնել Իրանի նավթային եկամուտները և իրանցիներին ու նաև իրանական ընկերություններին ու այլ կառույցներին զրկել միջազգային առևտրից»:

Ամերիկյան այս ԶԼՄ-ն Թրամփի վարչակազմին հորդորել են հրաժարվել այն պատրանքից, որ միայն տնտեսական ճնշումների միջոցով կարող է կործանել Իրանի իշխանությանը:

--------------------------

Կասպից ծովի ճանապարհով արտահանման ծավալների մեծացումն Իրանի առևտրական ու տնտեսական համագործակցություններում արժեքավոր առիթներից է համարվում: Այս ծովի պոտենցիալներից օգտվելու համար պիտի դրա նավահանգստային ու առևտրական հնարավորությունները ծանոթացնել: Այս շրջագծում Մազանդարանի Ամիրաբադ նավահանգիստը հուլիսի 11-ին և 12-ին հյուրընկալեց Կասպից ծովի ճանապարհով  արտահանումների ընդլայնման միջազգային համաժողովը:

Մեր հաղորդման հաջորդ զրույցը պատմում է այդ մասին:

Իրանի Մազանդարան նահանգը գտնվելով Կասպից ծովի եզերքին առևտրական ու տնտեսական նպատակների իրագործման ու ընդլայնման ուղղությամբ լավ պոտենցիալ է պարունակում:

Մազանդարան նահանգի արևելքում գտնվող Ամիրաբադի նավահանգիստը գտնվում է Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի ճանապարհին: Ամիրաբադի նավահանգիստը երկրում երրորդ սերնդի ամենամեծ , իսկ տարածքի տեսակետից Իրանի երրորդ խոշոր նավահանգիստն է, որը հասանելիություն ունի ԱՊՀ երկրների 300 միլիոն հոգանոց շուկային: Իրանի հյուսիսային նավահանգիստներից իրականացվող արտահանումների 98, իսկ ներկրումների 88 տոկոսը բաժին է հասնում այս նավահանգստին և հաշվի առնելով այս նավահանգստի պոտենցիալները, այն կարող է խթանել Իրանից ոչ-նավթային արտադրանքների արտահանման ծավալի մեծացումը:

Ամիրաբադի նավահանգիստն օժտված է երկաթգծին միացած լինելու, տարեկան 7 միլիոն 500 հազար տոննա բեռնավորման ու բեռնաթափման թողունակություն ունենալու և մերձկասպյան երկրների հետ մերձավորության հնարավորություններով:   

Նեքայի նավթային նավահանգստի, «Սադրա» նավաշինական գործարանի և Նեքայի «Շահիդ Սալիմի» էլեկտրակայանի հետ հարևանությունը, Սարիի ու Գորգանի «Դաշթ Նազ»-ի միջազգային օդանավակայանին հեշտ հասանելիությունը և բեռնափոխադրման մոդեռն ու բազմակողմ ենթակառույցների գոյությունն առևտրական աշխատանքների ընդլայնման տեսակետից գերազանց դիրք են ապահովել Ամիրաբադի նավահանգստի համար:   

Այս շրջագծում Հնդկաստանի, Իրանի ու Ռուսաստանի միջև պայմանավորվածություն գոյություն ունի, որը տեղավորվում է Հյուսիս-Հարավ միջանցքի շուրջ քննարկումներում:

Կասպից ծովի ափին շուրջ 25 միլիոն տոննա անվանական թողունակություն գոյութուն ունի, որը ապագայում արտահանումային բազմազանություն մտցնելով կարող է առավել ամրապնդվել:

Նման հնարավորություններով Ամիրաբադի նավահանգիստն ու տնտեսական մասնավոր գոտին կարող են նահանգի ու երկրի զարգացման ուղղությամբ խոշոր դերակատարություն ունենալ: Այս շրջագծում Մազանդարան նահանգի մաքսատներից Աֆղանստանի, Պակիստանի, Վրաստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի ու Իրաքի ուղղությամբ երկաթեղենի, տախտակի և տպագրության տարբեր տեսակի թղթերի բեռներ են տարանցվել: Վիճակագրական տվյալների  համաձայն 2018 թվականի ապրիլին այս նավահանգստում շուրջ 115 հազար տոննա ապրանք է բեռնավորվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 67 տոկոս աճ է արձանագրել:  

Վերջին շրջանում Իրանի առևտրական ու տարանցիկային ճանապարհների ամրապնդման ուղղությամբ կարևոր մեկ այլ քայլ վերցվեց: Գարմսար-Ինչեբորուն երկաթգծի էլեկտրականացման նախագծի իրագործումը սկսվեց Իրանի ճանապարհի ու քաղաքաշինության նախարարի և Ռուսաստանի երկաթգծի գործադիր տնօրենի ներկայությամբ: Այս նախագծի կատարելագործմամբ ընդլայնվելու են հարևան երկրների հետ Իրանի տնտեսական ու առևտրական հարաբերությունները:

Միևնույն ժամանակ Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծի լիարժեք գործադրմամբ Կասպից ծովի հյուսիսային երկրներն Իրանի միջոցով միացվելու են Պարսից ծոցին և այս ճանապարհով հնարավոր է դառնալու Կասպից ծովի հյուսիսային երկրների ու Եվրոպայի հետ Իրանի և Ասիայի հարավային ու հարավ-արևելյան երկրների կապը:

Իրանի արտահանումներին ու տնտեսությանը վնաս հասցնելու համար ԱՄՆ-ն ավերիչ քաղաքականություններ է մշակել և վճռակամ է չնայած միջազգային հակառակության ու քննադատությունների իրագործել իր նախագծերը, բայց Իրանը մեծ պոտենցիալի տեր է և օգտվելով այդ պոտենցիալներից կարող է ընդլայնել տարածաշրջանային ու միջազգային մակարդակում իր տնտեսական հարաբերությունները: