Ապրիլ 27, 2024 09:35 Asia/Tehran
  • Եմենի ափերի մոտ նավ է խոցվել 

Բրիտանական ծովային օպերացիաների գործակալությունը (UKMTO) հայտարարել է, որ Եմենի ափձերի մոտ լողացող նավն ուրբաթ օրը հարձակման է ենթարկվել առվազն երկու հրթիռով։ 

Iran Press-ի հաղորդմամբ՝ գործակալությունը հայտարարել է․ «Միջադեպը տեղի է ունեցել Եմենի  Մոխա նավահանգստի ափամերձ շրջանում։ Հարձակման  պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել»։
Վերջին ամիսներին, ի աջակցություն Գազայի ժողովրդի, Եմենի զինված ուժերը Հնդկական օվկիանոսում և Բաբ ալ-Մանդեբ նեղուցում թիրախավորել են Իսրայելին պատկանող կամ ռեժիմի համար բեռ տեղափոխող մի քանի նավ։ 
Եմենի ԶՈՒ-ն հայտարարել է, որ քանի դեռ Իսրայելը շարունակուէմ է Գազայում ոճրագորություններ իրականացնել, Կարմիր ծովով դեպի օկուպացված տարածքներ մեկնող բոլոր իսրայելական կամ ռեժիմի դաշնակիցների նավերը հարձակման են ենթարկվելու։

Պիտակ