Ապրիլ 26, 2024 16:44 Asia/Tehran
  • Ինչպե՞ս արդարացնել պաղեստինցիների ցեղասպանությունը

Ամերիկաբնակ հասարակական ակտիվիստներ Նորա Լեսթեր Մուրադը և Մարիամ Ասվադը նշել են, թե ինչպես կարելի է 14 քայլով արդարացնել պաղեստինցիների ցեղասպանությունը։

Նրանց ծաղրանկարներում ցույց է տրվում, թե ինչպես են սիոնիստներն ու նրանց կողմնակիցներն արդարացնում օկուպացված տարածքներում պաղեստինցիների ցեղասպանությունը։

Քայլ 1

Ջնջել պաղեստինցիների նկատմամբ իրականացված բռնությունների մասին բոլոր ճիշտ վերլուծությունները։

Քայլ 2

Պաղեստինցիներին ներկայացնել որպես ագրեսորներ, նրանց մեղադրելով բռնություն գործադրելու մեջ։

Քայլ 3

Ձեռք բերել ԶԼՄ-ների մոնոպոլիա։ Աշխատանքից հեռացնելու սպառնալիքով, լրագրողներին ստիպել տարածել պաղեստինցիներին վարկաբեկող լուրեր։

Քայլ 4

Պաղեստինցիներից հակամարդկային կերպար ներկայացնել։ Կիրառել հակապաղեստինյան, հակաարաբական և հակամուսուլմանական բառեր։

Քայլ 5

Ստերի միջոցով ապատեղեկատվություն տարածել։

Քայլ 6

 Հակասեմականությունը վերածել զենքի։ Ցանկացած պաղեստինցու, ով փորձի պատմել իր պատմությունը, մեղադրել հակասեմականության մեջ։

Քայլ 7

Կիրառել լիբերալ և հակառասիտական արտահայտություններ, լավ մարդու տպավորություն ստեղծելու համար։

Քայլ 8

Քրեականացնել ազատագրական պայքարը։ Դատապարտել սեփական իրավունքները պաշտպանելու պաղեստինցիների բոլոր փորձերը, անգամ եթե դրանք չեն պարունակում բռնություն։

Քայլ 9

Կրկնել Իսրայելի հայտարարություններն առանց դրանք ստուգելու, որպեսզի զգացմունքները գերազանցեն ռացիոնալությանը։

Քայլ 10

Սարսափի մթնոլորտ տարածել։ Հրեաներին պատմել անցյալի սարսափելի իրադարձություններից, որպեսզի նրանք վախենան պաղեստինցիների հետ խաղաղությունից։

Քյալ 11

Խաբել մարդկանց դատարկ հայտարարություններով, որպեսզի նրանք մտածեն, թե հարգանքի և հավասարության ուղղությամբ առաջընթաց կա։

Քայլ 12

Ձևացնել, թե արդար եք ու հավասարակշռված։

Քայլ 13

Մանիպուլացնել հասարակությանը: Թաքցնել այն փաստը, որ արդար և քաղաքական լուծումը ապահովում է բոլորի իրավունքները, անվտանգությունն ու արժանապատվությունը և առաջարկում է միակ կայուն ապագան։

Եւ Քայլ 14

Անընդհատ «ուղեղի լվացում» անել։ Նորա Լեսթեր Մուրադը գրող, ուսուցիչ և սոցիալական ակտիվիստ է, ով բնակվում է ԱՄՆ Մասաչուսեթս քաղաքում։ Մարիամ Ասվադը իրաքցի-կանադացի ուսանող է, ուսուցիչ, նկարիչ և մաթեմատիկոս, ով սովորում է Նյու Հեմփշիրի համալսարանում: