Ապրիլ 27, 2024 18:26 Asia/Tehran
  • Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ–ներ, թիրախավորում են ՀՀ զինված ուժերը. հայտարարություն

ՀՀ պաշտպանական գերատեսչության տարածած հայտարարության մեջ կոնկրետ դեպքեր ու լրատվամիջոցներ չեն նշվում։


 Լրատվամիջոցները, անանուն աղբյուրներին հղում կատարելով, առանց ՊՆ համապատասխան ստորաբաժանման հետ ճշգրտումներ կատարելու, հրապարակում են անհայտ ծագմամբ տեղեկատվություն: Այս մասին ասվում է հաղորդագրության մեջ, որը տարածել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Վերջին օրերի ընթացքում համակարգված, մի շարք ստուգված տեղեկությունների համաձայն՝ նաև ուղղորդված որոշ շրջանակներ, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցներ, թիրախավորում են ՀՀ զինված ուժերը՝ փորձելով տարածել բանակի հեղինակությանը, կարգապահությանն ու մարտունակությանը վնասող ապատեղեկատվություն և սխալ տեղեկություններ»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և հիմք ընդունել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններն ու հայտարարությունները։
ՀՀ ՊՆ-ն փորձում է պարզել Կիրանցում ակցիային միացած համազգեստով անձանց ինքնությունը