Մայիս 08, 2024 11:16 Asia/Tehran
  • Իրանը Միջին Ասիայի երկրների համար միջազգային շուկաներ մուտք գործելու դարպաս է

Անդրադառնալով ԻԻՀ ռազմավարական դիրքին, Տաջիկստանում Իրանի դեսպանն ասել է․ «Կենտրոնական Ասիայի երկրների համար Իրանը դարպաս է՝ Պարսից ծոցից և Հնդկական օվկիանոսից Բանդար Աբասի և Չաբահարի միջոցով միջազգային շուկաներ մուտք գործելու համար»:

«Կենտրոնական Ասիան՝ ՇՀԿ առանցքը. խաղաղության և ընդհանուր բարգավաճման հնարավորություն» թեմայով  ՇՀԿ բարեկամության և համագործակցության կենտրոնի հանդիպմանն ունեցած ելույթում, Ալիռեզա Հաղիղյանն ասել է․ «Քաղաքական առումով, Կենտրոնական Ասիայում  կայունությունն ու անվտանգությունը կարևոր նշանակություն ունեն»։

Նա նշել է․ «Տնտեսական առումով Կենտրոնական Ասիան ունի բազմաթիվ կարողություններ, ներառյալ՝ նավթի, գազի և օգտակար հանածոների   պաշարները,  հանդիսանում է ՇՀԿ  առանցքը և փոխկապակցող դեր ունի՝ աշխարհում խաղաղության և ընդհանուր բարգավաճման հարցում»:

Դեսպանի խոսքով՝ աշխարհաքաղաքական համագործակցության, քաղաքական երկխոսության, տնտեսական զարգացման, տրանսպորտի և տարանցման նախաձեռնությունների, էներգետիկ համագործակցության և մշակութային փոխանակման շնորհիվ տարածաշրջանը կարող է գնալ դեպի ավելի պայծառ ապագա, ինչը բխում է տարածաշրջանի ժողովուրդների և ամբողջ  աշխարհի շահերից։

Վերջում Հաղիղյանն ասել է, որ Իրանը կարևոր դեր ունի Կենտրոնական Ասիայի երկրների համար՝ բաց ջրեր մուտքը հեշտացնելու և  աշխարհի այլ շրջաններ տարանցում իրականացնելու հարցում։

Պիտակ