Ապրիլ 28, 2024 10:07 Asia/Tehran
  • Իրանի առաջին փոխնախագահ. Իսլամական Հանրապետության հզորությունը պայմանավորված է գիտական ​​և տեխնոլոգիական առաջընթացով

Իրանի առաջին փոխնախագահը Իսլամական Հանրապետության հզորությունը համարել է գիտության և տեխնիկայի ոլորտում առաջընթացի արդյունք և ասել է. «Իրանը պատրաստ է իր ձեռքբերումներն ու առաջընթացները կիսել այլ երկրների հետ»։

Շաբաթ օրը Թեհրանում,  Իրանի և Աֆրիկայի երկրորդ միջազգային հանդիպման շրջանակում, Մոհամմադ Մոխբարն Բուրկինա Ֆասոյի վարչապետ Կիլիմ դե Թամբալայի հետ հանդիպմանը, ընդգծել է ԻԻՀ հատուկ տեսակետը հարաբերությունների զարգացման վերաբերյալ: Թեհրանը շահագրգռված է աֆրիկյան երկրների և հատկապես Բուրկինա Ֆասոյի հետ համակողմանիորեն ընդլայնել հարաբերությունները։

Այս հանդիպմանը Կիլիմ դե Թամբալան նաև իր գոհունակությունն է հայտնել Թեհրանում Իրան-Աֆրիկա միջազգային գագաթնաժողովի հաջող անցկացման համար և ասել, որ երկու երկրների հարաբերությունները լավ անցեալ ունեն, և Բուրկինա Ֆասոն կարող է օգտագործել Իրանի հնարավորություններն ու փորձը տարբեր ոլորտներում: 

Բուրկինա Ֆասոյի վարչապետը, գոհունակություն հայտնելով տարբեր ոլորտներում Իրանի առաջընթացի և ձեռքբերումների կապակցությամբ, ընդգծել է ԻԻՀ հետ երկկողմ հարաբերություններն ընդլայնելու իր երկրի լուրջ կամքը։