Մարտ 18, 2018 03:43 Asia/Yerevan

Իսլամը մարդկանց հորդորում է խելացի ու նպատակասլաց ուղևորություն իրականացնել:

Շարժվելը, տեղափոխվելը և ճամփորդելը մարդկանց կարիքներից են: ժամանակակից աշխարհում ճանապարհորդությունը շատ տարծված է, սակայն  հին ժամանակներում այդպես չի եղել:  Դա պայմանավորված էր անհրաժեշտ իրերի բացակայությամբ, ինչպես օրինակ տրանսպորտային միջոցները, հյուրանոցները և զբոսաշրջային կենտրոնները: Այսօր ճանապարհորդությունը շատ երկրներում համարվում է ընտանիքների առաջնային կարիքներից:

Ժամանակակից աշխարհում մարդկանց մեծ մասը բնակվում է մեծ քաղաքներում: Բնակավայրեր, որոնց կառույցը և միջավայրը խանգարում են մարդկանց հանգստությանը: Այս վայրերում քաղաքի ճարտարապետության ձևը, ծավալը, բովանդակությունն ու գույները բացասաբար են ազդում  մարդկանց վրա, դառնալով դեպրեսիայի, սթրեսների ու տարբեր նյարդային հիվանդությունների առաջացման պատճառ: Այս պայմաններում, քաղաքի բնակիչների մեծ մասը ճամփորդության ժամանակ բնությունն ընտրում են որպես հանգստանալու և հարմարավետության վայր:  Այսօրվա ճանապարհորդությունների մեջ թաքնված է մի շերտ, որը կոչվում է  շարժառիթ: Իսկ այն ցույց է տալիս, թե մարդն ինչ նպատակով է այցելում տվյալ վայրը: "Տուրիզմ, կրոն և հոգևոր ճամփորդություններ" գրքում, որի հեղինակն է Թիմոթի Օլսենը, ասվում է. "Այսօր ճամփորդությունների մեծ մասն իրականացվում են  ինքնաբացահայտման, հոգևոր շարժառիթներով ու նոր գիտելիքներ  ձեռք բերելու նպատակով":

 

Ինքնաբացահայտումը ճամփորդության հիմքերից  է և ինչպես ասում են որոշ փորձագետներ  ու ճամփորդներ, ամենատպավորիչ մասը: Ամեն մարդ ունի ճամփորդելու իր դրդապատճառը, ինչպես օրինակ սերը շրջագայելու նկատմամբ, նոր մշակույթ, կրոն, սովորույթներ բացահայտելու, առօրյայից կտրվելու ցանկությունը, ինչպես նաև նոր մարդկանց ու ազգերի հետ ծանոթոնալու ցանկությունը: Ճամփորդությունը հնարավորություն է հայտնվել նոր իրավիճակներում, ձեռք բերել նոր փորձ և ծանոթանալ նոր սովորույթների հետ: Այն ամենն ինչ տեղի է ունենում այդ իրավիճակներում, անձի մոտ առաջացնում է ներքին փոփոխություններ: Իսկ դա հնարավորոթյուն է տալիս ճանաչել սեփական ուժեղ ու թույլ կողմերը: Յուրաքանչյուր ճամփորդության արդյունքը անկասկած մարդու ավելի կատարյալ դառնալն է: Պակիստանցի գրող, մտավորական Էղբալ Լահուրին ասում է . "Մարդկային բնույթն ունի ճամփորդելու կարիք":

Նա ափի ու ալիքի միջև երկխոսության վերաբերյալ ասում է.

Ափն ասաց. Թեև շատ երկար եմ ապրել, այդպես էլ չպարզվեց, թե ես ով եմ:

Ալիքը տեղից ելավ ու ասաց. Եթե հոսում եմ, ուրեմն կամ, եթե չեմ հոսում, ուրեմն չկամ:

Ճանաչելը ճամփորդության շատ կարևոր բաղկացուցիչն է, որն իմաստավորվում է  մտորումների արդյունքում: Բնությունը մարդուն տվել է տարբեր երևույթների ու նշանների մասին մտածելու, և իր կյանքն Աստծո հետ հաղորդակցության ու բնության հետ ներդաշնակության մեջ իմաստավորելու հնարավորություն":

Ղուրանի Հաջ սուրայի այաներից մեկում ասվում է .

"Նրանք երբեք չե՞ն ճամփորդել և ականջ չունե՞ն  լսելու համար: Նրանց աչքերը կույր չեն: Միայն նրանց սրտերը, կրծքերում թաղված, ոչինչ չեն տեսնում":

Ականջը, աչքը, ուղեղը և սիրտը հնարավորություն են տալիս ճանաչել, ընկալել: Այս այան մարդկանց հրավիրում է ճամփորդել, որպեսզի նրանք խորհեն ու լսեն, թե ինչ է արարչագործությունը: Աստվածաբանության առումով, այն, ինչ կարևոր է, բանականությունն է, որը մարդու մեջ ձևավորվում է  այն ժամանակ, երբ նա սկսում է իր շուրջը նայել ու զննել: Նրանք, ովքեր ամեն ինչ տեսնում են միայն առերևույթ և ուշադրություն չեն դարձնում երևույթների խորքային մասին, կուրացրել են իրենց սրտի տեսողությունն ու փակել դրա առաջը, թույլ  չտալով, որպեսզի ընկալի ճշմարտությունը:

 

Մարդկանց մեջ կա փնտրելու ձգտում, ինչն օգնում է  գտնել կյանքի իմաստը: Ձեռք բերված փորձերը նրա համար են, որ մարդը գտնի իր հարցերի պատասխանը: Իսկ ճամփորդը հնարավորություն է  գտնում իր ձեռքբերած փորձով փոփոխության ենթարկել իր մտածելակերպը և իր ու հասարակության կյանքը: Եվ հենց այստեղ է, որ ճամփորդությունը կարևոր նշանակություն է  ստանում մարդու կյանքում: Ռեժիսոր Մեհդի Քարամփուրն այդ մարդկանցից է: Լսենք նրա կարծիքը ճամփորդության մասին. "Ճամփորդությունն իմ գործն է  ու կազմում է իմ կյանքի ամենամեծ բաժինը: Իմ իսկական մասնագիտությունը  ճամփորդելն է, ու լավ  տեսնելը: Լավ տեսնելը արվեստագետի իսկական արվեստն է, իսկ ճամփորդությունը լավ տեսնելու իսկական միջոցն է: Ես սիրում եմ Իրանի անապատները: Անապատն ունի հատուկ գաղտնիք ու ասես մշտապես քեզ կանչում է իր մոտ: Անապատը հետաքրքիր վայր է: Մի տեղ, որտեղ կարելի է  մտածել: Այնտեղ, որտեղ անսահման երկնքից ու ամայի հողից բացի ոչինչ չկա: Այստեղ է որ կարելի է լսել Աստծո խոսքը: Այս զգացողությունը շատ հատուկ է և գուցե հենց այս  զգացողությունը մի քանի անգամ փորձելու համար է, որ մարդիկ սիրում են ճամփորդել անապատում: Ճամփորդությունը կարող է հագեցնել մարդու ծարավը և կարիքը` խաղաղության հասնելու համար: Ճամփորդությունը չունի ավարտ: Մարդը մշտապես ձգտել է հասնել անհայտին: Տիեզերքը զարգանում է  և մարդն իր էությամաբ զարգացման կողմնակից է: ճամփորդության մասին նույնիսկ մտածելը կարող է գրավիչ ու հետաքրքիր լինել":

 

 

 

Պիտակ