Մարտ 29, 2018 15:34 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք անցած շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձություններին: Հաղորդման ընթացքում թռուցիկ հայացք կնետենք իրանական արտադրանքները հովանավորելու կապակցությամբ մեծարգո առաջնորդի արտահայտություններին, Աստարայի միջոցով Իրանի ու Ադրբեջանի երկաթգծերի միացման ու նաև Իրան-Աֆղանստան հարաբերություններին:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն իրանական նոր տարվա առաջին օրերին Մաշհադ քաղաքում գտնվող Էմամ Ռեզայի դամբարանում համապարփակ ու պարզ կերպով լուսաբանեց կենսունակ ու դիմադրող տնտեսության անհրաժեշտությունները:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն իրանական 1397 թվականի նոռուզյան ուղերձում էլ նոր տարին իրանական արտադրանքների հովանավորման տարի հռչակեց:

Իրանն արտադրության ցուցանիշների, այսինքն կապիտալի, աշխատուժի և արտադրության ռեսուրսների, այդ թվում նավթի ու գազի նման էներգակիրների և անմշակ ու հանքային նախանյութերի տեսակետից հզոր ենթահող ունի: Նավթի ու գազի պաշարների ծավալների տեսակետից Իրանն առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում:

Աշխարհագրական առավելություններն ու արժեքավոր բնական ռեսուրսներն, այդ թվում ընդարձակ տարածքը, ազատ ջրերի հարևանության մեջ գտնվելը, 15 երկրների հետ հարևանությունը և արևելքի ու արևմուտքի, նաև հյուսիսի ու հարավի միացման կետերում գտնվելն Իրանի հզորության մյուս կետերից են, որոնց անդրադարձել է իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը:

Իրանի բնակչության 15-ից 40 տարեկան երիտասարդ ու ստեղծարար աշխատուժը շուրջ 33 միլիոն հոգի է և դա արտադրության համար հսկա կապիտալ ու ռեսուրս է համարվում: Վիճակագրական այս տվյալները վկայում են, որ Իրանի համալսարանավարտ բնակչության թիվը շուրջ 10 միլիոն հոգի է, իսկ 5 միլիոն հոգի այս պահին ուսանում է համալսարաններում:

Գուցե ոմանք այն կարծիքին լինեն, որ Իրանը տեխնոլոգիական տեսակետից դեռ ուշագրավ աճ չի արձանագրել նոր տեխնոլոգիաների բնագավառում, սակայն Իրանը վերջին տարիներին ապացուցել է, որ ընդունակ է տեղայնացնել նոր ու բարդ գիտությունները: Այս ուղղությամբ կարելի է մատնանշել միջուկային գիտության բնագավառում Իրանի առաջադիմությունը:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադառնալով նոր տեխնոլոգիաների ու արդյունաբերության բնագավառում երիտասարդների հիացմունք պարտադրող առաջադիմություններին, ասաց. «Այն օրը երբ միջուկային արդյունաբերությունն սկսեց աշխատել, նույնիսկ հին սերնդի որոշ գիտնականներ մերժում էին այս արդյունաբերության ոլորտում աշխատող երիտասարդների կարողությունը, սակայն երբ միջուկային արդյունաբերությունը հասավ իր գագաթնակետին նույն այդ անհատները խոստովանեցին, որ իրանցի երիտասարդները ձգտեցին ու կարողացան»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը պատասխանատուների վկայականի ու գործունեության մասին ասաց. «Վերջին 40 տարիների ընթացքում անվտանգության ու կայունության ապահովման, գիտության ու տեխնոլոգիայի, ենթակառուցվածքների, ոչ-նավթային արտահանման, ՀՆԱ-ի ու հասարակական զարգացման բնագավառներում պատասխանատուների ունեցած գործունեությունը չափազանց լավ է եղել և ուրախություն պատճառող տվյալներ գոյություն ունեն, բայց թշնամին իր քարոզչություններում ցանկանում է մերժել այդ իրականությունը, որպեսզի ժողովուրդը հեղափոխության ու համակարգի հանդեպ վատատես դառնա»:

Մի հաղորդագրություն տարածելով, ԻԻՀ ԱԳ նախարարությունը կարևորել է իրանական ապրանքների և ազգային արտադրության հովանավորումը, հայտնելով տնտեսական ակտիվիստներին աջակցելու , կապերի դյուրացմանն ու առևտրա-տնտեսական կապերը խթանելու պատրաստակամության մասին: ԻԻՀ ԱԳ նախարարությունը նշել է.«Նախարարությունը մտադիր է կենտրոնանալ հարևան երկրների, և արհմիությունների հետ էներգետիկայի, տարանցման, տեխնոլոգիայի ու կապիտալի ու արտասահմանցի զբոսաշրջիկների ներգրավման, նաև ոչ-նավթային արտահանումների ոլորտներում երկկողմ և բազմակողմանի համաձայնագրերի դյուրացման վրա: Այդպիսով ենթահող է ստեղծվելու ներքին արտադրությունը զարգացնելու, իրանական ապրանքների որակական ու քանակական զարգացման, իրանական ապրանքները մրցունակ դարձնելու, նաև մասնավոր սեկտորում տնտեսական ակտիվիստների գործունեությունը ծավալելու համար»:

---------------------

Այս շաբաթ բացվեց 2 միլիոն տոննա բեռ փոխադրելու տարողությամբ Իրանի Աստարա-Ադրբեջանի Աստարա երկաթգիծը:

Իրանի Երկաթգծի ծրագրավորման ու տրասնպորտային տնտեսության հարցերով տեղակալ Նուրոլահ Բիրանվանդն ասել է. «Այս երկաթգծի շահագործմամբ Ռուսաստանից ու Եվրոպայից Հնդկաստան և հակառակ ուղղությամբ տարանցվող բեռները հյուսիս-հարավ միջանցքի օգնությամբ Ռուսաստանից Պարսից ծոց են փոխադրվելու»:

Նա անդրադառնալով այս նախագծում Ադրբեջանի 60 միլիոն դոլար ներդրմանը հավելեց. «Այս երկաթգծի նախագիծն իրականացվել է առևտրական տերմինալների և երկաթգծերի ու կայարանների կառուցման երկու բաժիններում»:

«Իրանի ու Ադրբեջանի միջև երկաթգծի շահագործմամբ բեռների տարանցման տևողությունը, որ ծովային ճանապարհով 45 օր էր, կրճատվում է 17 օրվա»,-հավելել է Բիրանվանդը:

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուսթաֆաևն անցած շաբաթ օրն Իրանի Աստարայի սահմանային գոտի, երկաթգծային համատեղ կամուրջն ու նաև Աստարա-Աստարա երկաթգծի բեռնավորման կառույցներն այցելելուց հետո ծանոթացավ երկաթգծային միջազգային այդ նախագծի տեխնիկական հարցերին:

Շահին Մուսթաֆաևն այնուհետև ցամաքային ճանապարհով մեկնեց Իրանի հյուսիսում գտնվող Աստարա սահմանային քաղաքն ու մատնանշելով այն կետը, որ Աստարա-Աստարա երկաթգծի միջոցով հյուսիս-հարավ փոխադրության միջանցքը լրացվելով Իրան-ի ու Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության ծավալն ուշագրավ աճ կարձանագրի, ասաց. «Իրանի ու Ադրբեջանի երկաթգծի նախագծի լիարժեք շահագործումը մեծ շահ է ապահովելու երկու երկրի համար և Ադրբեջանից Իրան երկաթգծի միջազգային նախագծի լրացմամբ միջազգային այդ երկաթգծի միջոցով աշխարհի կարևոր նավահանգիստների միացման ականատես կլինենք»:

Հյուսիս-հարավ տարանցիկային ճանապարհին մաս են կազմում Բանդար Աբբաս-Ղազվին, Ղազվին-Ռաշտ, Ռաշտ-Աստարա և Աստարա-Աստարա երկաթգծերը, որոնք այնուհետև երկարում են դեպքի Ռուսաստան ու Եվրոպայի հյուսիս:

ԻԻՀ նախագահի չորեքշաբթի օրը Ադրբեջան կատարելիք այցի շրջանակներում երկու երկրի նախագահների մակարդակով նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվելու:

Այս շրջագծում Հյուսիս-Հարավ միջանցքն ավելի քան 7000կմ երկարությամբ տարանցիկային գլխավոր ուղղություններից է համարվում, որը Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջոցով Եվրոպայի հյուսիսն ու Ռուսաստանը միացնում է Հնդկական օվկիանոսի և Ասիայի հարավ-արևելյան տարածաշրջանների երկրներին:

2000 թվականին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգում Իրանի, Հնդկաստանի ու Ռուսաստանի փոխադրության նախարարների միջոցով ստորագրված համաձայնագրով իր գոյությունը հայտարարեց Հյուսիս-Հարավ միջանցքը: Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը շարունակ փորձել են թափ հաղորդել Հյուսիս-Հարավ միջանցքի լրացմանը, որի շահագործմամբ Կասպից ծովի արևմտյան հատվածը Ադրբեջանի տարածքով կմիանա Իրանին:

Ռաշտ-Ասթարա երկաթգծի շահագործմամբ լրացվելու է Հյուսիս-Հարավ երկաթգծային միջանցքի գլխավոր հատվածը և այդ ճանապարհի օգնությամբ Հնդկաստանն ու Չինաստանը կարող են իրենց արտադրանքները տարանցել Կենտրոնական Ասիայի երկրներ, Ադրբեջան, Ռուսաստան ու Եվրոպա:  

Հնդկաստանն ու Աֆղանստանն էլ Չաբահարի ճանապարհով միացել են տարանցիկային այդ ուղուն:

----------------------

Աֆղանստանի նախագահ Մոհամմեդ Աշրաֆ Ղանին շաբաթ օրը Քյամալ Խառազիի գլխավորությամբ ԻԻՀ արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ընդգծեց երկու երկրների հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

Այս հանդիպման ժամանակ կողմերը համակողմանի հարաբերությունների, մասնավորապես տնտեսական համագործակցությունների ընդլայնման, արտահանման ու ներկրման մեջ հավասարակշռության ստեղծման, Իրանի հարավ-արևելքում գտնվող Չաբահար նավահանգստի ընդլայնման և տարածաշրջանային միացման խոշոր նախագծերի համապատասխանեցման շուրջ մտքեր փոխանակեցին:

Հյուսիս-հարավ միջանցքի առանցքայնությամբ բազմակողմ հարաբերությունների ընդլայնման շրջագծում իրանական 1396 թվականի վերջին օրերին Բաքվում գումարվեց Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների քառակողմ նստաշրջանը:

Նստաշրջանին մասնակցում էին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ու Վրաստանի փոխվարչապետ ու ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեն:

ԻԻՀ ԱԳ նախարարության միջազգային հարաբերությունների ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ և դասախոս Հադի Սոլեյմանփուրը հավատացած է. «Կենտրոնական Ասիայի, Կասպիցի, Պարսից ծոցի և Ասիայի արևմուտքի տարածաշրջանների միջև հայտնված Իրանի քաղաքական աշխարհագրության յուրահատկությունները միշտ է Իրանի արտաքին քաղաքականության մեջ տարածաշրջանային տնտեսական նպատակների հետապնդման ներուժ հնարավորություն են ստեղծել»:

Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի ԱԳ նախարարները նաև ընդգծեցին տրանսպորտային ենթակառուցվածքների ընդլայնման, Իրանի Չաբահար և Բանդար Աբբաս նավահանգիստներից սկսվող և Ռաշտ-Ասթարա երկաթգծի միջոցով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին միացող հարավ-արևմուտք միջանցքի միջոցով չորս երկրների տարանցման տարողությունների մեծացման անհրաժեշտությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հիշյալ նստաշրջանին առընթեր Բաքվում ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆի հետ հանդիպման ժամանակ Իրանին ապահով ու կայուն երկիր բնութագրեց և պահանջեց տարբեր բնագավառներում ու այդ թվում տարանցման ոլորտում երկու երկրի սերտ համագործակցությունների ընդլայնումը:

Մասնավորապես զարգացման հիմնաշենային ոլորտներից համարվող փոխադրության բնագավառում համագործակցությունն ու ներդրումները կարող են տարածաշրջանային հարաբերությունների ընդլայնման հող նախապատրաստել, ինչն անկասկած տարածաշրջանի բոլոր երկրների օգտին կլինի: