Ելք դեպի լույս 252
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 124-127-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։
Նախ կլսենք Արաֆ սուրայի 124 և 125-րդ այաները.
لا قطعن ايديكم و ارجلكم من خلاف ثم لاصلبنكم اجمعين قالوا انا الي
ربنا منقلبون
«Ձեր ոտքերն ու ձեռքերը պիտի կտրել տամ և այնուհետև ձեզ կախել տամ: Կախարդները պատասխանեցին. Մենք ամենքս պիտի վերադառնանք Աստծուն»:
Փարավոնն ասաց, որ կպատժի կախարդներին, կտրելով նրանց ձեռքերն ու ոտքերը, այնուհետև կկախի նրանց, որպեսզի ուրիշներն էլ դաս առնեն: Սակայն կախարդները, որ սրտանց էին հավատացել Մովսեսին, չվախեցան սպառնալիքներից: Նրանք հայտարարեցին. Եթե այդպես անես, ուրեմն մենք կսպանվենք Աստծո ճանապարհին ու կվերադառնանք դեպի նա: Քանի որ դու մեզ վախեցնում ես նահատակությամբ, իսկ նահատակությունը հավատացյալի համար երջանկություն է:
Այս այաներից սովորում ենք.
1. Բռնատեր իշխանությունները չունեն տրամաբանություն: Նրանք միայն կարող են սպառնալ մարդկանց` սպանելով ու խոշտանգելով:
2. Մարդը կարող է իր հավատքով ու կամքով կանգնել անբարո վարչակարգերի դեմ:
3. Մարդը կարող է ժամանակի ընթացքում հավատքի գալ և դառնալ անդրդվելի հավատացյալ:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 126 -րդ այան.
و ما تنقم منا الا ان آمنا بايات ربنا لما جاء تنا ربنا افرغ علينا
صبرا و توفنا مسلمين
«Դու զայրանում ես մեզ վրա և սպառնում վրեժխնդիր լինել, որովհետև հավատացինք հրաշքներին: Տեր համբերություն տուր մեզ և այնպես արա, որ որպես հավատացյալ մեռնենք»:
Այս այայում ասվում է, որ կախարդները փարավոնին ասացին. Դու գիտես, որ մենք նպատակ չունեինք խորտակել քո իշխանությունը: Եվ եթե ցանկանում ես մեզանից վրեժ լուծել սպանելով, նրա համար է, որ հավտացինք Մովսեսի Աստծուն: Այնուհետև նրանք աղոթում են առ Աստված , որպեսզի իրենց ուժ տա դիմակայելու սադրանքներին ու այս աշխարհից հեռանալ հավատքով:
Այս այայից սովորում ենք.
1. Միայն հավատքը բավական չէ: Պետք է հանուն այդ հավատքի դիմակայել թշնամիներին:
2. Իրական հավատացյալն իր հավատքի համար ջանք չի խնայում և չի մոռանում աղոթքն առ Աստված:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 127-րդ այան.
و قال الملا من قوم فرعون اتذر موسي و قومه ليفسدوا في الارض و يذرك
و الهتك قال سنقتل ابنائهم و نستحيي نساء هم و انا فوقهم قاهرون
«Այդ ժամանակ, թագավորի պալատականներն ասացին. արդյոք թույլ կտաս, որ Մովսեսը, Ահարոնը և իր ցեղը հեռանան այստեղից: Փարավոնն ասաց .Բոլոր նրանք, ովքեր դեմ կանգնեն արքունիքին, կոչնաչանան: Իսկ նրանց կանայք ու աղջիկները կգերեվարվեն, որովհետև մենք ենք միակ ուժն այս երկրում»:
Մովսեսի և կախարդների դեպքից հետո, Փարավոնը վճռեց մահապատժի ենթարկել բոլոր կախարդներին, սակայն Մովսեսի վերաբերյալ ոչ մի որոշում չկայացրեց: Փարավոնի մտերիմները ճնշում գործադրեցին նրա վրա, որպեսզի հնարավորինս շուտ որոշում կայացնի այդ մասին, որովհետև Մովսեսը մարդկանց հրավիրում էր հավատալ Աստծուն: Եվ հնարավոր էր, որ այդպիսով նա մարդկանց մեջ տարածի անհնազանդություն: Փարավոնը մտածեց, որ Մովսեսը մեծ հեղինակություն ունի մարդկանց շրջանում և նրան սպանելը կվնասի իրեն: Նա հայտարարեց, որ Մովսեսի հետևորդները կպատժվեն դաժան կերպով:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 252-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
Parstoday.com/hy