Ապրիլ 06, 2018 10:39 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 128-131-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։

Նախ  կլսենք Արաֆ սուրայի  128-րդ այան.

قال موسي لقومه استعينوا بالله و اصبروا ان الارض لله يورثها من يشاء

من عباده و العاقبه للمتقين

 «Մովսեսն ասաց իսրայելցիներին. Հայցեք երկնքի գթությունը: Համբերատար եղեք, որովհետև աշխարհը պատկանում է Աստծուն: Նա իրեն հաճո թվացողներին շնորհում է երկրի ժառանգությունը: Հանդերձյալ կյանքը բաժին կհասնի նրանց, ովքեր երկնչում են իրենից»:

Երբ փարավոնը մարդկանց վրա ճնշում գործադրեց, Մովսեսն իր ցեղին հորդորեց ամուր լինել և չվախենալ դժվարություններից: Նա ասաց, որ հողն Աստծունն է և նա է միակ բացարձակը: Եթե դուք կանգնեք Փարավոնի դեմ, ապավինելով Աստծուն, կդառնաք այս հողի տեր ու տիրականը: Քանզի նա, ով ապստամբի հանուն Աստծո, կհաղթի:

Այս այայից սովորում ենք․

1. Բռնատերերի դեմ պայքարում անհրաժեշտ է լինել համբերատար, դիմացկուն, ապավինել Աստծուն և լինել առաքինի:

2. Առաքինի մարդիկ գնալու են դեպի հավերժական դրախտ:

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 129-րդ այան․

قالوا اوذينا من قبل ان تاتينا و من بعد ما جئتنا قال عسي ربكم ان

يهلك عدوكم و يستخلفكم في الارض فينظر كيف تعملون

 «Իսրայելցիները պատասխանեցին. Քո գալուց առաջ հարստահարված էինք: Հիմա դու ես մեր առաջնորդը և նորից հարստահարվում ենք: Մովսեսը պատասխանեց. Աստված կարող է բնաջնջել ձեր թշնամիներին և ձեզ տալ նրանց թագավորությունը, որպեսզի տեսնի, թե ինչպես եք ընթանալու»:

Իսրայելի ժողովուրդը սպասում էր, որ Մովսեսի  ապստամբությունից հետո, Փարավոնը հրաժարվի իրենց վրա իշխելուց: Սակայն Փարավոնն ավելի ուժեղացրեց ճնշումները: Իսրայելի ժողովուրդն ասաց Մովսեսին. Քո ապստամբությունը ոչինչ չփոխեց մեր կյանքում: Մովսեսը պատասխանեց. Թշնամու դեմ պայքարը միանգամից արդյունքի չի հասնում: Եթե դիմադրեք ու ապավինեք Աստծուն, նա կարող է ոչնչացնել ձեր թշնամուն:

Այս այայից սովորոմ ենք․

1. Կրոնը պահպանելու համար, պետք է դիմակայել դժվարություններին ու կատարել աստվածային պատվիրանները:

2. Իշխանությունն ընդամենը աստվածային քննություն է , չնայած որոշ իշխանավորներ կարծում են, թե իշխանության են հասել, որպեսզի բավարարեն իրենց անձնկան ցանկությունները:

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 130 և 131 -րդ այաները․

و لقد اخذنا آل فرعون بالسنين و نقص من الثمرات لعلهم يذكرون

فاذا جاء تهم الحسنه قالوا لنا هذه و ان تصبهم سيئه يطيروا بموسي و من معه

الا انما طائرهم عندالله و لكن اكثرهم لايعلمون

 «Փարավոնի ժողովրդին ցույց տվեցինք սովն ու երաշտը, որպեսզի բացենք նրանց աչքերը: Իսկ երբ հաջողություն տվեցինք, նրանք վայելած բարիքները համարեցին իրենց իրավունքը:Իսկ անհաջողությունների մեջ նրանք Մովսեսին և իր ժողովրդին մեղադրեցին, մինչդեռ Աստծուն պիտի վերագրեին: Բայց մեծ մասամբ չգիտեն դա»:

Այս այաներում Աստված ասում է, թե այնպես չէ, որ միայն իսրայելցիները դժվարության մատնվեցին, իսկ փարավոնի հետևորդները մշտապես ապրելու են լավ կյանքով: «Մենք երաշտ ուղարկեցինք, որպեսզի մարդիկ իմանան, որ ոչինչ իրենց ձեռքերում չէ և իրենք Աստված չեն»: Սակայն Փարավոնը այս ամենից դաս քաղելու փոխարեն  հայտարարեց, որ այս բոլոր դժբախտությունների աղբյուրը Մովսեսն էր:

Այս այաներից սովորոմ ենք․

1. Աստծո կամքն իշխում է բնական երևույթների վրա և նույնիսկ հնարավոր է որ երաշտը լինի Աստծո պատիժը:

2. Կյանքի դառն ու քաղցր երևույթները քննարկելիս պետք է լինել արդարամիտ և չմեղադրել ուրիշներին, քանի որ շատ խնդիրներ մարդը ստեղծում է  հենց իր ձեռքով:

  Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 253-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

Parstoday.com/hy