Ելք դեպի լույս 254
Արաֆ սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 132-135-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։
Նախ կլսենք Արաֆ սուրայի 132-րդ այան.
و قالوا مهما تاتنا به من آيه لتسحرنا بها فما نحن لك بمومنين
«Եգիպտացիները Մովսեսին ասացին, որ չեն հավատալու իրեն, ինչ հրաշք էլ որ նա գործի»:
Այս և մյուս այաները ցույց են տալիս, որ անհավատները ոչ թե տեղեկություն չունենալու, այլ գոռոզամտության պատճառով են անհավատ դարձել: Այսինքն, շատերը գիտեն ճշմարտությունը, սակայն չեն ցանկանում այն ընդունել: Այս այայում, անհավատները Մովսեսին ասում են. Իմացիր, որ ինչ տրամաբանություն էլ որ ներկայացնես, երբեք քեզ չենք հավատալու: Իսկ արդարամիտ մարդիկ ասում են. Եթե մեզ բերես համոզիչ փաստեր, մենք կընդունենք դրանք և կհավատանք քեզ: Ինչպես որ Փարավոնի պալատի կախարդները քանի որ գոռոզամիտ չէին, երբ տեսան Մովսեսի հրաշքները, հավատացին նրան: Սակայն Փարավոնի կողմնակիցները, որոնք կախարդներ չէին, չընդունեցին կախարդների խոսքերը և Մովսեսին մեղադրեցին կախարդ լինելու մեջ:
Այս այայից սովորում ենք․
1. Պատմության ընթացքոմ մարդիկ մարգարեներին ընկալել են որպես կախարդ: Սակայն մարգարեները չեն հիասթափվել և շարունակել են պայքարել:
2. Որոշ հոգեկան հիվանդություններ, ինչպես` գոռոզամտությունը, պատճառ են դառնում, որ մարդը չհնազանդվի ճշմարտությանը:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 133-րդ այան․
فارسلنا عليهم الطوفان و الجراد و القمل و الضفادع و الدم آيات مفصلات
فاستكبروا و كانوا قوما مجرمين
«Ապա մենք նրանց ուղարկեցինք ջրհեղեղ,մորեխներ,վնասատուներ, գորտեր եւ արյուն որպես մեր զորության նշաններ, բայց նրանք շարունակեցին մնալ իրենց գոռոզամտության ու ամբարշտության մեջ»:
Անհավատների ոչ ճկուն վերաբերմունքը նրանց ենթարկեց Աստծո զայրույթին: Նրանք դժվարությունների հանդիպեցին հիմնականում գյուղատնտեսության մեջ: Հորդառատ անձրևները ոչնչացրեցին մեծ թվով հողատարածքներ: Իսկ դրանից հետո այդ հողերը ենթարկվեցին մորեխների և այլ միջատների հարձակմանը: Դրանից հետո ջուրը արյան գույն ստացավ և մարդկանց կյանքը շատ դժվարացավ:
Այս այայից սովորում ենք․
1. Կենդանիները ենթարկվում են Աստծուն: Երբեմն նրանք բարի գործ են անում, ինչպես սարդը քարանձավում իր ոստայնը փռեց մարգարեին պաշտպանելու համար: Իսկ այս դեպքում, մորեխները հարձակվեցին դաշտերի վրա:
2. Գոռոզությունն ու մեղք գործելը ճշմարտությունը ժխտելու ապացույցներն են:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 134 և 135-րդ այաները․
و لما وقع عليهم الرجز قالوا يا موسي ادع لنا ربك بما عهد عندك
لئن كشفت عناالرجز لنومنن لك و لنرسلن معك بني اسرائيل / فلما كشفنا
عنهم الرجز الي اجل هم بالغوه اذا هم ينكثون
«Ամեն անգամ, երբ Աստծո բազուկի տակ ճնշվեցին, նրանք Մովսեսին ասացին, որ օգնության կանչի իր Աստծուն, որի հետ դաշինք է կնքել:-Եթե մեզ փրկի, մենք քեզ կհավատանք, և թույլ կտանք, որ մեկնես Իսրայելի զավակների հետ,- ասացին նրանք: Մենք կասեցրինք մեր պատիժները նրանց խնդրած ժամանակահատվածով, սակայն նրանք իրենց երդումը չպահեցին»։
Երբ այս բոլոր դժվարությունները, որ պատահեցին Փարավոնի հետևորդներին նրանք մտածեցին, որ այս ամենը բնական չէ և պետք է դիմել Մովսեսին: Նրանք գնացին Մովսեսի մոտ և նրան խնդրեցին, որ աղոթի: Նրանք ասացին, որ եթե Մովսեսի աղոթքներն իրականանան, իրենք կհավատան նրան և թույլ կտան, որ Իսրայելի ժողովուրդը հետևի իրեն; Մովսեսը աղոթեց, որպեսզի նրանք փրկվեն : Սակայն մարդիկ իմանալով, որ ամեն ինչ Մովսեսի Աստծո ձեռքում է, այնուամենայնիվ մոռացան իրենց պայմանը և շարունակեցին մեղք գործել:
Այս այաներից սովորում ենք․
1. Անհրաժեշտ է, որ խնդիրները լուծելու համար դիմենք մարգարեներին:
2. Դառն ու քաղցր դեպքերը պատահականություն չեն: Այդ ամենը նախապես ծրագրված է։
3. Մարգարեների առաքելություններից է եղել փրկել մարդկանց բռնատերերի լծից:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 254-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
Parstoday.com/hy