Ելք դեպի լույս 255
Արաֆ սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 136-142-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։
Նախ կլսենք Արաֆ սուրայի 136-րդ այան.
فانتقمنا منهم فاغرقناهم في اليم بانهم كذبوا باياتنا و كانوا عنها
غافلين
«Այդ ժամանակ նրանցից վրեժ լուծեցինք: Խեղդեցինք նրանց ծովում, որովհետև անտեսեցին մեր նշաններն ու չհավատացին դրանց»:
Այս այայում Ղուրանն ասում է, գոռոզամտությունն ու թշնամությունը պատճառ դարձան, որպեսզի Փարավոնի ժողովուրդը պատժվի հենց այս աշխարհում: Եփրատ գետն անցնելիս նրանք խեղդվեցին ջրում: Իսկ երբ նույն գետի միջով անցնում էր Մովսեսն իր ժողովդրի հետ, Աստծո հրամանով գետի ջրերը առանձնացան, ճանապարհ բացելով մարդկանց համար: Այնուհետև այան ասում է, որ այս մարդիկ գիտեին ճշմարտությունը, սակայն չցանկացան այն սովորել:
Այս այայից սովորում ենք․
1. Աստված և' բարի է և' կարող է վրեժ լուծել:
2. Մարդկանց ճակատագիրն իրենց ձեռքերում է: Մարդն ինք է որոշում, թե ինչպես է ցանկանում ապրել:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 137-րդ այան․
و اورثناالقوم الذين كانوا يستضعفون مشارق الارض و مغاربها التي باركنا
فيها و تمت كلمت ربك الحسني علي بني اسرائيل بما صبروا و دمرنا ما كان
يصنع فرعون و قومه و ما كانوا يعرشون /
«Արևելքի և արևմուտքի երկրները տվեցինք թույլ ազգերին և նրանց տվեցինք մեր օրհնությունը: Իսրայելցիները տեսան մեր խոստումների իրականացումը : Նրանք վարձատրվեցին իրենց կրած դժվարությունների համար: Իսկ Փարավոնի և իր ժողովրդի գործերն ու շենքերը քանդեցինք»:
Փարավոնի հետևորդների պատժից հետո, Աստված խոսում է Իսրայելի ժողովդրի վարձատրության մասին, ովքեր համբերատար էին և շարունակեցին հետևել Մովսեսին: Այստեղ ասվում է , որ Պաղեստինը և կանաչ ու հսկայական տարածք էր: Մարդկանց ասվեց, որ իրենք են այդ ամենի ժառանգորդները: Դրանք նույն մարդիկ էին, ովքեր դրանից առաջ նվաստանում էին Փարավոնի իշխանության տակ: Սակայն անցնելով Եփրատ գետից ու հասնելով Պաղեստին, նրանք ուժ ստացան ու ձեռք բերեցին իշխանություն: Այնուհետև այան ասում է, որ ոչ միայն Փարավոնն ու իր զորքը խեղդվեցին ջրում, այլ նրանց պալատներն ու տարածքները նույնպես ոչնչացվեցին: Այն նաև ասում է, որ այդ երկրի Արևելքն ու Արևմուտքը հանձնվեցին Իսրայելի ժողովրդին:
Այս այայից սովորում ենք․
1. Փարավոնի իշխանությունն ընչազուրկի իշխանություն է, ոչ թե բռնատերի:
2. Հավատացյալները համբերությամբ ու տոկունությամբ կարող են հասնել հաղթանակի:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 138 , 139 և 140-րդ այաները․
و جاوزنا ببني اسرائيل البحر فاتوا علي قوم يعكفون علي اصنام لهم
قالوا يا موسي اجعل لنا الها كما لهم الهه قال انكم قوم تجهلون / ان هولاء
متبر ماهم فيه و باطل ما كانوا يعملون / قال اغير ا ابغيكم الها و هو
فضلكم علي العالمين
«Ծովի ջրերի մեջ ճանապարհ բացեցինք իսրայելցիների համար և նրանք հասան կռապաշտների երկիր: Անմիջապես Մովսեսին ասացին, որ նրանց պաշտած կուռքերից իրենց համար էլ սարքի: Մովսեսն ասաց նրանց. Իսրայելի զավակներ, դուք տգետ ազգ եք:Նրանց պաշտած չաստվածները սուտ են և նրանց պաշտամունքը սրբապիղծ է: Կարո՞ղ են ձեզ առաջարկել այլ աստվածներ, քան այն, որ ձեզ բարձրացրեց մյուս ազգերից վեր»:
Նախորդ այաներում ասացինք, որ Աստված օգնեց Իսրայելի ժողովրդին փրկվելու Փարավոնի լծից: Նրանց տրվեց Լևանտի տարածքի վրա իշխելու իրավունք: Սակայն այն ամենից հետո, ինչ ստեղծեց Մովսեսն այս ազգի համար, նրանք փոխվեցին, ծանոթանալով ուրիշ ցեղի գաղափարախոսությանը, որը կռապաշտ էր: Նրանք Մովսեսին խնդրեցին, իրենց համար փայտե ու քարե կուռքեր պատրաստի , որպեսզի իրենք աղոթեն ու մատաղ անեն դրանց մոտ: Մովսեսն ասաց . Ի՞նչ անհեթեթ ցանկություն է դա: Արդյոք դուք այսքան շուտ մոռացաք Աստծո օրհնությունը և մի քանի քարե արձան տեսնելով կռապա՞շտ դարձաք: Մի՞թե չգիտք, որ այս ամենը ոչնչնալու է: Արդյոք ճիշտ է, որ մոռանաք պաշտել իսկական Աստծուն:
Այս այաներից սովորում ենք․
1. Անբարոյական մթնոլորտը ազդում է մարդկանց վրա, թուլացնելով նրանց հավատքը:
2. Աստվածային առաջնորդներին երբեմն տգետ բարեկամներն ու հետևորդներն ավելի են նեղել, քան գիտակից թշնամիները:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 141-րդ այան․
و اذ انجيناكم من آل فرعون يسومونكم سوء العذاب يقتلون ابناء كم و
يستحيون نساء كم و في ذلكم بلاء من ربكم عظيم
«Մենք ձեզ ազատեցինք Փարավոնի մարդկանցից, ովքեր բռնանում էին ձեզ վրա և սպանում ձեր որդիներին, խնայելով միայն աղջիկներին: Սա աստվածային բարության ամենավառ ապացույցն է»:
Նախորդ այայում խոսվեց այն մասին, թե ինչպես Իսրայելի ժողովուրդը փրկվեց Փարավոնի գերությունից: Այս այայում, դիմելով այդ ժողովրդին, Ղուրանն ասում է Արդյոք դուք այդքան շուտ մոռացաք Մովսեսի Աստծուն և մի քանի փայտե ու քարե արձաններ տեսնելով, որոշեցիք կռապաշտ դառնալ: Միթե Մովսեսի Աստվածը չէր, որ ձեզ փրկեց Փարավոնից և ուժ ու ինքնասիրություն տվեց: Մի՞թե մոռացել եք, թե ինչպես էին վերաբերվում ձեզ հետ Փարավոնի մարդիկ: Ինչպես էին սպանում ձեր եղբայրներին և ստրկացնում կանանց: Այայի վերջում ասվում է, որ թեև այս ամենը արվել էր Փարավոնի կողմից, սակայն Աստված ձեզ փորձեց, որպեսզի իմանա, թե ով է իսկական հավատացյալը:
Այս այայից սովորում ենք․
1. Երբ հասարակությունը մոռանա այն բոլոր բարիքները, որոնց արժանացել է Աստծո կողմից, կմոլորվի ճանապարհից:
2. Մարգարեները մշտապես Աստծո բարիքների մասին են խոսել, որպեսզի մարդիկ հեռու մնան անհավատությունից:
3. Կյանքի դառը դեպքերը աստվածային փորձություններ են:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 142-րդ այան․
و واعدنا موسي ثلاثين ليله و اتممناها بعشر فتم ميقات ربه اربعين ليله
و قال موسي لاخيه هارون اخلفني من قومي و اصلح و لا تتبع سبيل المفسدين
«Մենք նշանակեցինք երեսուն գիշեր, որ Մովսեսը պիտի մնար լեռան վրա: Այնուհետև ավելացրինք ևս տասը, և նրա հանդիպումն Աստծո հետ տևեց քառասուն գիշեր: Մովսեսը մեկնելիս իր եղբայր Ահարոնին ասաց. Իմ բացակայությամբ ղեկավարիր իմ ազգին, արդար եղիր և մի գնա ամբարիշտների ճանապարհով»:
Մովսեսի առաջին ծրագիրը Աստծո հրամանով, Իսրայելի ժողովրդի ազատագրումն էր Փարավոնի լծից, որը նա կարողացավ իրականացնել բազում դժվարություններով հանդերձ: Սակայն ազատագրված ցեղը, իր հասարակական ու ընտանեկան կյանքը կարգավորելու համար պարտավոր էր ենթարկվել որոշ օրենքների: Ուստի Աստված Մովսեսին հրամայեց, Հնգամատյանը ստանալու նպատակով, հեռանալ իր ցեղից ու քառասուն օր մնալ Սինա լեռան մոտ: Այդ ընթացքում Մովսեսին պետք է փոխարիներ նրա եղբայր Ահարոնը: Այս այայում Ղուրանը նշում է, որ Մովսեսին տրվեց քառասուն գիշեր, քանի որ գիշերը լավագույն ժամանակն է` աղոթելու համար: Իսլամի մարգարեն նույնպես քառասուն օր հեռացավ իր ընտանիքից և մնաց Հարա քարանձավում, որպեսզի ստանա Աստծո շնորհները: Երբ Մովսեսը գնում է դեպի Սինա լեռը, Ահարոնին խնդրում է զգույշ լինել ու կառավարել իր ժողովրդին: Սակայն ինչպես վկայում է պատմությունը, ժողովուրդը հրաժարվեց Ահարոնից և հետևեց մի մարդու, ով քանդակագործ էր և Սամարական ծագում ուներ: Այդ մարդը պատրաստեց մի ոսկե հորթ և մարդկանց դեպի իր կողմը հրավիրեց:
Այս այայից սովորում ենք․
1. Անգամ եթե մարդը ունի շատ կարևոր պարտականություն, չպետք է մոռանա աղոթել գիշերը:
2. Հասարակությունը չի կարող մնալ առանց առաջնորդի:
3. Մարգարեների իսկական պարտականությունը եղել է հասարակության բարեկարգումը:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 255-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
Parstoday.com/hy