Ելք դեպի լույս 256
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 143-146-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։
Նախ կլսենք Արաֆ սուրայի 143-րդ այան.
و لما جاء موسي لميقاتنا و كلمه ربه قال رب ارني انظر اليك قال لن
تراني و لكن انظر الي الجبل فان استقر مكانه فسوف تراني فلما تجلي ربه
للجبل جعله دكا و خر موسي صعقا فلما افاق قال سبحانك تبت اليك و انا اول
المومنين
«Երբ նշանակված ժամին Մովսեսը հասավ լեռան գագաթին ու լսեց Աստծո ձայնը, նրան ուղղեց իր աղոթքը. Տեր, ցույց տուր ինձ քո դեմքը, որպեսզի տեսնեմ այն: Աստված պատասխանեց. Դու չես կարող դիմանալ իմ տեսքին: Նայիր լեռանը: Եթե այն անշարժ մնաց, կտեսնես ինձ: Եվ Աստված երևաց իր փառքով շրջապատված ու Մովսեսը անգիտակից փռվեց գետնին: Երբ Մովսեսն ուշքի եկավ, գոչեց. Փառք բարձրյալին: Իր կամքին եմ հնազանդվում և առաջինն եմ հավատացյալների մեջ»:
Նախորդ այայում ասացինք, որ Աստված Մովսեսին իր մոտ կանչեց, որպեսզի նրան հանձնի Հնգամատյանը: Այս այան ասում է, որ Մովսեսը գնաց այդ վայրը և խոսեց Աստծո հետ: Նա ասաց, որ Իսրայելի ցեղը ցանկանում է Աստծուն իր աչքով տեսնել: Նա ասաց. Տեր Աստված, եթե հնարավոր է, ցույց տուր քեզ ինձ , որպեսզի ես այդ մասին պատմեմ իմ ազգին: Պատասխանը եղավ. Մովսես, նույնիսկ դու չես կարող ինձ տեսնել, որովհետև ես անտեսանելի եմ: Սակայն դու կարող ես տեսնել իմ ուժը : Ուրեմն նայիր, թե ինչպես է այս լեռն իր կամքով փլվում: Երբ Մովսեսը տեսնում է դա, ապշահար ասում է. Ես առաջինն եմ, որ վկայում եմ քեզ: Եթե անհամեստ պահանջ եմ ներկայացրել, ներողությոն եմ խնդրում: Երբ շիաների առաջնորդ իմամ Ալիին հարցնում են արդյոք նա տեսել է Աստծուն, նա պատասխանում է. Եթե ես չտեսնեի Աստծուն, չէի ենթակվի նրան: Սակայն ես նրան տեսել եմ իմ սրտի աչքերով:
Այս այայից սովորում ենք․
1. Աստծուն ճանաչելու համար, պետք է տեսնել նրա ուժը տիեզերքում:
2. Աստծո նկատմամբ անտեղի պահանջների համար պետք է զղջալ:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 144 և 145-րդ այաները․
قال يا موسي اني اصطفيتك علي الناس برسالاتي و بكلامي فخذ ما اتينك و
كن من الشاكرين / و كتبنا له في الالواح من كل شي موعظه و تفصيلا لكل شي
فخذها بقوه و امر قومك ياخذوا باحسنها ساريكم دارالفاسقين
«Աստված ասաց. Մովսես, բոլոր մարդկանցից քեզ ընտրեցի, որպեսզի իմ հրամանները նրանց հաղորդես: Միայն քեզ լսելի դարձրի իմ խոսքը : Ուրեմն ընդունիր այս շնորհը և երախտապարտ եղիր»։
«Նրա համար տախտակների վրա գրեցինք պատվերներ ու օրենքներ, որոնցով մարդիկ կկարողանան առաջնորդվել իրենց բոլոր գործերում : Նրան հրամայեցինք սիրով ընդունել դրանք և ժողովրդին հարգել տալ: Ես ժողովրդին պետք է ցույց տամ , թե որտեղ է չարերի բնակավայրը»:
Երբ Մովսեսը քառասուն օր հեռու մնաց իր ցեղից, Աստված Հնգամատյանը տվեց նրան` քարե մատյանների տեսքով, ասելով, որ իրականացնի դրանում գրված պատվիրանները:
Այս այաներից սովորում ենք․
1. Երբ Փարավոնի բռնատիրական իշխանությունը ոչնչացավ ու ստեղծվեց կրոնական իշխանություն, հարկավոր է բոլոր օրենքներն իրականացնել:
2. Մարդը պետք է փառաբանի Աստծուն և երախտագետ լինի դրան: Եվ սա ոչ թե հրաման է, այլ բարոյական արժեք:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 146-րդ այան․
ساصرف عن آياتي الذين يتكبرون في الارض بغيرالحق و ان يروا كل آيه
لايومنوا بها و ان يروا سبيل الرشد لايتخذوه سبيلا و ان يروا سبيل الغي
يتخذوه سبيلا ذلك بانهم كذبوا باياتنا و كانوا عنها غافلين
«Անօրեն եւ գոռոզ մարդկանց հավատքիցս կհեռացնեմ:Նրանք անգամ եթե իրենց աչքերով տեսնեն հրաշքները դարձյալ անհավատ են մնալու: Շիտակ ճանապարհը մոլոր կթվա նրանց եւ երբ մոլորության ճամփան տեսնեն կկարածեն թե դա ուղիղ է: Այս կուրությունը որպես պատիժ կգա իրենց՝ իմ նշանները սուտ հռչակելու եւ պատվիրաններս արհամարհելու պատճառով»:
Այս այան ասում է, որ նրանք, ովքեր չեն ենթակվում Աստծո պատվիրաններին ու մնում են գոռոզամիտ, չեն հարգում ճշմարտությունը, չեն ցանկանում կատարելագործվել և ընդհակառակը, մոլորության են դիմում, որպեսզի չենթարկվեն ճշմարտությանը:
Այս այայից սովորում ենք.
1. Գոռոզամտությունն ու բռնությունը առաջին հերթին բերում են մոլորություն և հրաժարում Աստծուց:
2. Մարդը, որ չի ենթարկվում Աստծուն, զրկվում է նրա առաջնորդությունից և մնում կույր:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 256-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
Parstoday.com/hy