Ապրիլ 06, 2018 11:28 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 147-149-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։

Նախ  կլսենք Արաֆ սուրայի 147-րդ այան.

والذين كذبوا باياتنا و لقاء الاخره حبطت اعمالهم هل يجزون الا ما كانوا

يعملون

 «Կրոնի դեմ խոսողների և հարությանը չհավատացողների արարքները կոչնչանան , չէ որ իրենց արածների փոխարենը պիտի գտնեն»:

Իսլամի տեսակետից, բարի գործը պետք է բխի մարդու ներսից  և չկատարվի ցուցամոլության համար: Եթե մարդը բարեգործություն է  անում ցուցամոլության համար, դա ոչ մի արժեք չունի: Այս այան ասում է, որ նրանք, ովքեր ժխտում են աստվածային այաներն ու հանդերձյալ կյանքը, նրանք իրենց բոլոր գործերը արել են աշխարհիկ կյանքի համար և հանդերձյալ կյանքում ձեռնունայն են մնալու:

Այս այայից սովորում ենք․

1. Երբ մարդը ժխտում է  այնպիսի մեծ ճշմարտություն, որն է հանդերձյալ կյանքը, նա ոչնչացնում է  իր բոլոր բարի գործերի արժեքը:

2. Հանդերձյալ կյանքի պատիժն ու վարձատրությունը հիմնված են մարդու գործերի վրա:

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 148-րդ այան․

واتخذ قوم موسي من بعده من حليهم عجلا جسدا له خوار الم يروا انه لا

يكلمهم و لا يهديهم سبيلا اتخذوه و كانوا ظالمين

 «Մովսեսի մեկնումից հետո, իսրայելցիները հալեցրեցին իրենց մատանիներն ու  մի ոսկե հորթ ձուլեցին: Չէին հասկանում արդյոք որ այդ հորթը չէր կարող իրենց հետ խոսել և ոչ էլ դեպի ճշմարիտ ճանապարհ առաջնորդել:Նրանք այդ հորթը որպես Աստված պաշտեցին ու անհավատներ դարձան»:

Երբ Մովսեսը ժամանակավորապես հեռացավ, նրա ժողովուրդը հորթի արձան ձուլեց  և պաշտեց նրան: Մարդիկ  չմտածեցին, որ այդ արձանը իրենց հետ չի խոսելու և ճիշտ ճանապարհը ցույց չի տալու: Սակայն նրանք պաշտեցին այդ հորթին: Երկար ժամանակ, Իսրայելի ժողովուրդը Եգիպտոսում հորթի ու կովի կուռքերի էր հանդիպել: Եվ երբ Մովսեսին դիմել էին նման կուռքեր պաշտելու խնդրանքով, նա նրանց տգետ էր ավանել: Իսկ երբ Մովսեսը որոշ ժամանակ բացակայեց, լուր տարածվեց, թե նա մահացել է: Սամերի անունով մի արվեստագետ, հավաքեց կանանց զարդերն ու դրանցից ձուլեց ոսկե հորթ: Նա մարդկանց հրավիրեց խոնարհվել այդ արձանի առջև ու պաշտել դրան: Ղուրանն ասում է, որ թեև արձանը գեղեցիկ էր, սակայն կենդանին չէր կարող մարդկանց առաջնորդել: Իսկ մարդկանց կողմից այդ արձանը պաշտելը չարիք էր հենց իրենց նկատմամբ:

Այս այայից սովորում ենք․

1.Երբ առաջնորդները բացակայում են, մոլորվածները, օգտագործելով առիթը, փորձում են մարդկանց շեղել ճիշտ ճանապարհից:

2. Մոլորվածների քարոզը, որը շլացնող փայլ ունի, չպետք է խաբի ու գայթակղի մարդկանց:

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 149-րդ այան․

و لما سقط في ايديهم و راوا انهم قد ضلوا قالوا لئن لم يرحمنا ربنا

و يغفرلنا لنكونن من الخاسرين

 «Երբ հորթը տապալվեց նրանց առջև, նրանք ընդունեցին, որ մոլորվել են և ասացին. մեր վիճակը վատ է, եթե գթած ու անհիշաչար Աստված մեզ չների»:

Երբ Մովսեսը վերադարձավ Սինա լեռից ու մարդկանց բացատրեց թե ինչ է պատահել, Իսրայելի ժողովուրդը զղջաց իր արարքի համար և դիմելով Աստծուն, ներում հայցեց: Իհարկե, Մովսեսը ոչ միայն մարդկանց բացատրեց իրենց սխալը, այլ ջարդեց արձանը, հրկիզեց այն ու նետեց ծովը: Նա այդպես արեց, որպեսզի մարդիկ հասկանային, որ այդ կուռքը նույնիսկ ինքն իրեն չի կարող օգնել և չի կարելի հեռանալ Աստծուց ու պաշտել արձաններ:

Այս այայից սովորում ենք․

1 . Մարդկանց ոչ միայն պետք է խրատել, այլ նաև պետք է վերացնել այն միջոցները, որոնք կարող են  մոլորեցնել նրանց:

2. Մարդը վնասվում է  հիմնականում այն ժամանակ, երբ զրկվում է Աստծո գթությունից:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 257-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

Parstoday.com/hy