Ելք դեպի լույս 258
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 150-153-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։
Նախ կլսենք Արաֆ սուրայի 150-րդ այան.
و لما رجع موسي الي قومه غضبان اسفا قال بئسما خلفتموني من بعدي
اعجلتم امر ربكم و القي الالواح و اخذ براس اخيه يجره اليه قال ابن ام
ان القوم استضعفوني و كادوا يقتلونني فلا تشمت بي الاعداء و لاتجعلني مع
القوم الظالمين -
«Երբ Մովսեսը վերադարձավ, նա վշտով ու զայրույթից ասաց. Իմ մեկնելուց հետո ձեր արածն ահավոր է: Կուզե՞ք, որ Աստծո վրեժխնդրությունը հասնի ձեզ վրա: Նա գետին նետեց օրենքի տախտակները և եղբոր գլխից բռնելով նրան դեպի իրեն քաշեց: Ահարոնն ասաց. Ով իմ մորս զավակը, ժողովուրդն իմ վրա բռնություն գործադրեց, քիչ մնաց ինձ սպանեին: Ինձ մի պատժիր, որպեսզի թշնամիները չուրախանան: Ինձ նենգամիտների դասին մի կարգիր»:
Այս այան ասում է, որ երբ Մովսեսը վերադարձավ Սինայից, նախատեց ոչ միայն Իսրայելի ժողովրդին, այլ նաև իր եղբայր Ահարոնին: Նա ասաց. Այն ժամանակ երբ ես Աստծո հրամանով գնացել էի Սինա լեռը, չսպասեցիք ինձ, որպեսզի ձեզ բերեմ Աստծո հրամանը: Նա Ահարոնի վրա զայրացավ , որ իր բացակայությամբ չէր կատարել իր հրամանները: Ահարոնը պատասխանեց, որ մարդիկ իրեն թողեցին ու չընդունեցին իր խոսքը: «Նրանք նույնիսկ որոշեցին սպանել ինձ: Ուրեմն ինձ մի դասիր նրանց շարքին»,- ասաց նա:
Այս այայից սովորոմ ենք․
1. Սխալ արարքը քննադատելու համար չպետք է հաշվի առնել մարդու պաշտոնը կամ բարեկամական կապերը:
2. Երբ հասարակությունը բարեխոփության ընթացքի մեջ է, պետք է զգույշ լինի այն հետադիմական քայլերից, որոնք կարող են վնասել զարգացման ողջ գործընթացին:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 151-րդ այան․
قال رب اغفرلي و لاخي و ادخلنا في رحمتك و انت ارحم الراحمين
«Այդ ժամանակ Մովսեսը գոչեց. Ողորմած Աստված, գթա ինձ և եղբորս, քո անսահման գթությունից մեզ բաժին հանիր»:
Երբ Մովսեսի զայրույթն անցավ, նա դիմեց Աստծուն և զղջաց Ահարոնին նախատելու համար: Նա Աստծուց խնդրեց որպեսզի աստվածային բարեգթության դուռը մշտապես բաց լինի իր և իր եղբոր առջև, որպեսզի նրանք շարունակեն իրենց բռնած գործը:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 152-րդ այան․
ان الذين اتخذوا العجل سينالهم غضب من ربهم و ذله في الحيوه الدنيا
و كذلك نجزي المفترين
«Նրանք, որ հորթին պաշտեցին, աստվածային զայրույթին ենթարկվելով, աշխարհիկ կյանքում նախատինքներով պիտի ծածկվեն: Այդպես ենք մենք փոխարինում սրբապիղծներին»:
Թեև Մովսեսը վերադարձավ Սինա լեռից և նախատեց մարդկանց, սակայն մարդկանց մի խումբը շարունակեց մնալ կռապաշտ: Աստված այս այայում ասում է, որ այդ խումբը պատժվեց, քանի որ տեսավ ճշմարտությունը, սակայն ժխտեց այն:
Այս այայից սովորում ենք․
1. Աստծո մարգարեների զայրույթը կարող է հետևել Աստծո զայրույթին:
2.Այն մարդիկ, ովքեր հրաժարվելով աստվածային առաջնորդներից, հետևում են սուտ առաջնորդներին, դառը ճակատագրի են արժանանալու:
Այժմ կլսենք Արաֆ ուրայի 153-րդ այան․
والذين عملوا السيئات ثم تابوا من بعدها و آمنوا ان ربك من بعدها لغفور
رحيم
«Նրանք, որ կզղջան իրենց արարծների համար, Աստծո գթությանը կարժանանան»:
Այս այան նրանց մասին է, ովքեր նախ հորթին պաշտեցին և հետո, երբ Մովսեը բացատրեց ճշմարտությունը, զղջացին իրենց արարքի համար: Աստված այս մարդկանց մասին ասում է, որ եթե նրանք զղջան ու հրաժարվեն կռապաշտությունից, հավատացյալ դառնան, Աստված կընդունի նրանց զղջումը և գթառատ կլինի նրանց նկատմամբ:
Այս այայից սովորոմ ենք․
1. Զղջման ճանապարհը միշտ բաց է և ոչ մի ժամանակային սահմանափակություն չունի:
2. Աստծո ողորմությունը մշտապես առկա է և նա նույնիսկ ներում է ամենամեծ սխալները:
3 .Աստված ոչ միայն բարեգութ է, այլ ողորմած:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 258-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
Parstoday.com/hy