Ապրիլ 11, 2018 15:32 Asia/Yerevan

Քանի որ ճամփորդությունը շատ կարևոր է իսլամում, ուստի դրա մասին այս աստվածային կրոնի մտահորիզոնը շատ լայն է: Շարժումն արարչագործության մեջ աստվածային ավանդույթ է, որը ներառում է արարչագործության տարբեր կողմերը՝ մարդու կամ բնության, կենդանիների ու բույսերի, թռչունների ու այլնի ստեղծումը:

  Ծնվելն ու կյանքից հեռանալն այս աշխարհից, ըստ երևույթին  մի մշտական ուղևորություն է, որի մեջ կան նաև այլ ուղևորություններ: Բոլոր էակները շարժման ու փոփոխության մեջ են: Ղուրանի Նամլ սուրայի մեջ ասվում է. Տեսնում ես լեռները  կարծում ես, որ նրանք անշարժ են: Դա այն դեպքում, երբ դրանք ամպի նման շարժման մեջ են:

Աշխարհը զգացեք ճամփորդությամբ 

 

Ճամփորդությունը այն երևույթներից է, որի մասին խոսվում է  Ղուրանում: Ղուրանը մարդկանց խրախուսում է  ճամփորդել: Այդպիսով, իսլամը նպատակ ունի իր հետևորդների ուշադրությունը սևեռել դեպի այս երևույթը և այն, որ դա նպաստում է  մարդու ֆիզիկական ու հոգեկան առողջությանը: Ֆիզիկական առողջության մասին կարելի է ասել, որ ճամփորդության մեջ առողջ ժամանցը շատ կարևոր է: Մյուս կողմից, հանդիպումը հարազատների հետ, գիտելիքներ ձեռք բերելը, առևտուրը ու նաև աստվածային շնորհները:  Որպես օրինակ, բարեկամներին ու հարազատներին հանդիպելու մասին,  իսլամի մարգարե Մուհամմադն այսպես է ասում. Իմ ժողովրդից նրան, ով վկա է , նրան ով  բացակա է, նրան, ով մինչև դատաստանի օրը տղամարդկանց սերմի մեջ է ու կանանց արգանդներում, հորդորում եմ շփվել հարազատների հետ, եթե անգամ նրանց միջև հեռավորությունը կազմում է  մեկ տարի: Սա կրոնի հրամայականն է:

Ճամփորդեք, քանի որ ճամփորդությունն ունի հինգ օգուտ: Նախ՝ վերացնում է տխրությունը, ձեռք է բերվում եկամուտ, մարդիկ սովորում են քաղաքավարություն ու ծանոթանում բարի մարդկանց հետ:

 

Իսլամ կրոնը ճամփորդության մասին լայն մտահորիզոն ունի: Իսլամն ասում է, որ ճամփորդության ժամանակ մարդը ձեռք է բերում ճանաչողություն իր և իրեն շրջապատող աշխարհի մասին: Ճամփորդի միտքը զարգանում է, նա ավելի շատ ճանաչողություն է  ձեռք բերում անցյալի մասին ու դաս քաղում տարբեր ժողովուրդների պատմությունից: Հատկանշական է, որ Ղուրանի որոշ այաներում ճամփորդությունը համարվում է անհրաժեշտություն որոշ մարդկանց համար, այն հույսով, որ ճամփորդությունն աշխարհագրությունների ու անցած գնացած ազգերի պատմության ու կոթողների հետ ծանոթանալը դաս կդառնան նրա համար ու նա կճանաչի Աստծուն: Իմամ Ալին ասում է. Ճամփորդեք, քանի որ ճամփորդությունն ունի հինգ օգուտ: Նախ՝ վերացնում է տխրությունը, ձեռք է բերվում եկամուտ, մարդիկ սովորում են քաղաքավարություն ու ծանոթանում բարի մարդկանց հետ: Ղուրանի մեջ ճամփորդության  մասին խոսվում է տարբեր իմաստներով: Կա ճամփորդություն՝ հատուկ նպատակով ու իմաստով: Հիջրեթը, որը նշանակում է  գաղթ, բազմիցս օգտագործվում է  Ղուրանում: Պատմությունը վկայում է, որ աստվածային կրոնների կարևոր դերը պատմության մեջ մշտապես նկատվել է գաղթի ու աստվածային մարգարեների՝ մի վայրից մյուսը տեղափոխվելու ժամանակ: Որոշ մարգարեների պատմության մասին խոսելիս,  Ղուրանն անդրադառնում է  այս խնդրին: Իսկ մարդու կյանքի սկիզբը երկրի վրա, Ադամի իջնելը դրախտից երկիր, կամ Աստծո որոշ մարգարեների, այդ թվում՝ Նոյի, Խեզրի, Հովսեփի, Զոլղառնեյնինի, քարանձավի մարդկանց, Աբրահամի, Հիսուսի և Մոհամմադի կյանքը  շաղկապված է եղել ճամփորդության հետ: Օրինակ Քարանձավի մարդիկ, որոնց մասին գրված է Ղուրանում, գաղթեցին   իրենց հավատքը պահպանելու համար: Աբրահամը, Մեքքա գաղթելուց հետո կանգնեցրեց հավատացյալների առաջին տունը, որպեսզի ամեն տարի, միլիոնավոր մարդիկ հավաքվեն դրա շուրջն ու հաղորդակցվեն Արարչի հետ: Իսկ աստվածային մարգարե Մոհամմադի Մեքքայից Մեդինա գաղթի ժամանակ, դրվեց իսլամական խոշոր քաղաքակրթության հիմքը:

 

Ղուրանում ճամփորդության մասին գոյություն ունեն որոշ վճիռներ: Ղուրանի որոշ այաներում նշվում է, որ ճամփորդության ժամանակ կրոնական պաշտամունքները, օրինակ՝ ծոմն ու նամազը  կատարելը պետք է ավելի դյուրին լինի: Ղուրանն ասում է. Որոշ տեղերում կրճատեք նամազը, դա խնդիր չէ:

Նամազից բացի, պահքը նույնպես իսլամական ծեսերից է, որը ճամփորդության ժամանակ ավելի է հեշտանում: Ինչպես ասվում է Բաղարա սուրայի 185-րդ այայում. Աստված ցանկանում է, որ ձեզ համար համար հեշտ լինի: Ոմանք համոզված են, որ մուսուլմանի ուղևորությունը, որը հիմնված է  կրոնական շարժառիթի վրա, համարվում է  կրոնական պաշտամունք: Ճամփորդության մասին իսլամում ասվում է, որ պետք է  ապահովել նրանց ճամփորդության ծախսը, ովեքեր մնացել են ճանապարհին: Ինչպես գիտենք, աշխարհի տարբեր երկրներում, զբոսաշրջիկների ամենամեծ խնդիրը ծախսն է: Եվ կարևոր է, որպեսզի ճամփորդը լինի ֆինանասապես ապահով, որպեսզի հեշտ ճամփորդի: Իսլամ կրոնը թույլ է տալիս, որ  պետական  բյուջեից և զաքաթից ու խոմսից /մուսուլմանների ֆինասնական պարտավորություն/ օգնություն տրվի այն անձանց, ովքեր հնարավորություն չունեն ճամփորդել: Իսլամում ճամփորդությունն ունի նաև որոշակի ծեսեր: Որպես օրինակ, ճամփորդը նախքան ճամփորդությունը պետք  է գումարով օգնի որևէ մեկին, կամ ճամփորդության վերաբերյալ աղոթք կարդա: Ճամփորդության աղոթներից մեկը հետևյալն է.

Տեր, ուզում եմ այցելություն կատարել: Ինձ համար բարին կամեցիր և ինձ օգնիր, որպեսզի այս ճանապարհին որոշումներս լուսավոր լինեն: Ինձ հասկացրու և իմ որոշումը հաստատիր: Բարությամբ պահպանիր ինձ: Տեր, ինձ պահպանիր ճամփորդության դժվարություններից: Քանզի դու ներող ես, բարի և ամենակարող: Քո ուժը տարածվում է  ամեն ինչի վրա  և դու գիտես ու տեսնում ես քո արարածներին: