Ապրիլ 24, 2018 20:38 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձություններին, հաղորդումը սկսելով Արժույթի միջազգային հիմնադրամի մասին զրույցով:

Արժույթի միջազգային հիմնադրամն իր վերջին զեկույցում նախատեսել է, որ 2018 թվականին Իրանի տնտեսական աճը նախորդ տարվա համեմատությամբ հավելում կրելով հասնելու է 3,8 տոկոսի:

Համաձայն ԱՄՀ-ի կանխատեսման ինֆլյացիան կնվազի և կիջնի 10,1 տոկոսի: Իրանում ինֆլյացիան 2017 թվականին 10,5 տոկոս է եղել:

Համաշխարհային բանկն էլ անցած դեկտեմբերին հրապարակած զեկույցում տեղեկացրեց ընթացիկ տարում Իրանի տնտեսական աճը 4 տոկոսով բարձրանալու մասին: Համաձայն Համաշխարհային բանկի գնահատումների Իրանի տնտեսությունը 2017 թվականին 3,6 տոկոս աճ է արձանագրել և կանխատեսվում է, որ դա 2018 թվականին հասնի 4 տոկոսի:

ԱՄՀ-ն նաև ընդգծել է, որ արտարժույթի փոխարժեքը նույն գինը դարձնելու ուղղությամբ ջանքերի շարունակվելն ու նաև արժութային կոշտ քաղաքականության գործադրումը կարող են Իրանին առաջնորդել դեպի արժութային կայուն քաղաքականության կառույց:

Այս պահին Իրանը տնտեսական աճի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ ունի և սա տարածաշրջանում բացառիկ առիթ է ստեղծում: Իրանը նավթի ու գազի չափազանց հարուստ աղբյուրներ ունի և վստահաբար պիտի փորձի օգտվել երկրի տնտեսական բազմաթիվ պոտենցիալներից: Այս կապակցությամբ կարևոր ու առանցքային հարցերից մեկը կանխիկության չափն ու արտասահմանյան արտարժույթի դիմաց ազգային արժույթի արժեքի պահպանումն է: Մինչև այնքան ժամանակ, որ այս ընթացքը լավապես շարունակվի ներքին տնտեսության հզորացման և արտահանումների շուկաներում ներքին արտադրանքները մրցունակ դարձնելու ուղղությամբ բնականաբար հասանելի են լինելու 2018 թվականի համար ԱՄՀ-ի զեկույցում կատարված կանխատեսումները և տարածաշրջանային շուկաներում անդորրի պահպանման դեպքում նույնիսկ կարելի է ավելի բարձր մակարդակի աճ արձանագրել:

--------------------------

Սև ոսկի կոչվող նավթի համաշխարհային գները վերջին մեկ ամսում չնչին աճ արձանագրեցին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուիթերում կատարած գրառման մեջ անցանկալի բնութագրելով նավթի գնի հավելումը ՕՊԵԿ-ին մեղադրեց, որ գներում միջամտություն է կատարում: Հարց է առաջանում, թե ով է սև ոսկու գնի աճի պատճառը՝ ԱՄՆ-ն, թե՝ ՕՊԵԿ-ը:

ԱՄՆ նախագահն ուրբաթ օրը անմշակ նավթի գնի հավելման պատճառով քննադատեց ՕՊԵԿ-ին և Թուիթերում գրեց. «Թվում է, որ կրկին ՕՊԵԿ-ի մատը խառն է և դա ի տես այն բանի, որ աննախընթաց ծավալով նավթ գոյություն ունի աշխարհի բոլոր կողմերում և նավթով լեցուն նավերը գտնվում են ծովում: Նավթի գները արհեստական կերպով են աճել: Սա լավ չէ և ընդունելի չի կարող համարվել»:

Փորձագետները, սակայն այլ կարծիքի են: Նրանց համոզմամբ նավթի գների աճի գլխավոր պատճառն ԱՄՆ-ի վերջին քաղաքականություններն են եղել: Ասիայի արևմուտքում Թրամփի միջամտությունները, ՀԳՀԾ-ի հանդեպ անվստահության ստեղծումն ու Վենեսուելայի դեմ պատժամիջոցները նավթի գնի ավելացման ուղղությամբ ազդեցիկ են եղել:

Հակառակ Թրամփին վերլուծաբանները հավատացած են, որ սև ոսկու գնի ավելացումն այնքան էլ ԱՄՆ-ի տնտեսության վնասին չի լինելու:

Վերջին շաբաթներում նավթի գնի ավելացման պատճառներին ուշադիր հայացք նետելով պարզվում է, որ գեոպոլետիկական ռիսկերը շարունակ նավթի գնի աճի վրա ազդեցիկ դերակատարություն են ունեցել: Սիրիայի տարածքի դեմ ԱՄՆ-ի ռազմական հարձակումը, ՀԳՀԾ-ից հրաժարվելու կապակցությամբ Թրամփի հնչեցրած սպառնալիքները, Ռուսաստանի դիմակայումը և Վենեսուելայի դեմ նավթարդյունաբերության դեմ նավթային պատժամիջոցների կիրառումը նավթի շուկայում գնի հավելման պատճառ են դարձել:

ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամմեդ Բարքինդոն արձագանքելով Թրամփի գրառմանն ասաց. «Համագործակցության ուղղությամբ 2016 թվականի դեկտեմբերին նավթ արտադրող 24 երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, որը գործադրման հանձնվեց 2017 թվականից, ոչ միայն կանխեց նավթի համաշխարհային գների անկումը, այլ մոտալուտ փլուզումից փրկեց նավթարդյունաբերությունը: Բարքինդոն նշեց. «Մենք ոչ ՕՊԵԿ-ում և ոչ էլ ՕՊԵԿ-ից դուրս արտադրողների հետ համատեղ համագործակցության ընթացքում գները չենք թիրախավորում»:

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովաքն ուրբաթ օրը ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ երկրների իր պաշտոնակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Մոսկվան հավատարիմ է մինչև 2018 թվականը նավթի արտադրման ծավալների կրճատման շուրջ պայմանավորվածությանը»:

Փաստերը վկայում են, որ ՕՊԵԿ-ը մտադիր է մինչև 2019 թվականի ավարտը երկարացնել նավթի արտադրաչափի կրճատման մասին պայմանավորվածության գործադրման ժամկետը:

Փորձագետների դիտանկյունից զարմանալի է թվում նավթի գների աճի հետ մի երկրի նախագահի հակառակությունը, որը ամենաշատ շահն է ունեցել ու շարունակում է ունենալ նավթի գների հավելումից:

«Բլումբերգ»-ի հաղորդման համաձայն, նավթի գների աճով ԱՄՆ-ում և ճանապարհային ուղևորությունների եղանակում վառելիքի գները հավելում են կրելու: Հետևաբար Թրամփը որոնել է մեկին, ում կարող է կշտամբել գների հավելման համար: Բայց սա իրողության միայն մեկն կողմն է: Մյուս կողմում դրված է ԱՄՆ-ի նավթարդյունաբերության ընդլայնման ոլորտում ներդրման ու աշխատատեղերի ստեղծման հարցը:

-------------------------

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին տնտեսական ու առևտրական բարձրաստիճան մի պատվիրակություն գլխավորելով անցած շաբաթ ժամանեց Իրան: Նա Իրանի պաշտոնատարների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց Իրանի հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ Անկարայի կամքը և ասաց որ Թուրքիան վճռակամ է վերացնել երկու երկրների տնտեսական հարաբերությունների ամրապնդման ճամփին առկա արգելքները և երկկողմ համագործակցությունների ամրապնդման ուղղությամբ խոշոր քայլեր վերցնել: Թուրքիայի էկոնոմիկայի նախարարն ասաց. «Թուրքիան միշտ էլ կարևորել է Իրանի հետ հարաբերությունների և համակողմանի համագործակցության ընդլայնումը և ուղեքարտեզ մշակելով նպատակ ունի առավել բարձրացնել Թեհրանի հետ համագործակցությունների մակարդակը»:

Իրանն ու Թուրքիան չնայած տարածաշրջանային հարցերում տեսակետների տարբերության քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտում հարաբերությունների ընդլայնման մեծ ներուժ են պարունակում և ունեն պատմական ու մշակութային բազմաթիվ ընդհանրություններ, հետևաբար երկկողմ հարաբերությունների ընդլայնումը երկու երկրի ժողովուրդների օգտին է լինելու: Վերջին տարիներին երկու երկրների հարաբերությունների համակողմանի ընդլայնման ուղղությամբ բազմաթիվ լուծումներ են եղել, որոնք հեշտացրել են երկու երկրների մասնավոր բաժինների միջև առևտրական ու տնտեսական համագործակցությունների ընդլայնումը և խթան են հանդիսացել բանկային հարաբերությունների զարգացմանը:

Այս շրջագծում պիտի ակնարկել արտարժութային փոխանակումների բնագավառում երկու երկրների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությանը: Երկու երկրի տնտեսական ոլորտի պաշտոնատարները վճռակամ են վերացնել տնտեսական երկկողմ հարաբերությունների ամրապնդման ճամփին առկա արգելքները:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի հետ հանդիպման ժամանակ Թեհրանի ու Անկարայի միջև երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների ամրապնդումը երկու երկրի ժողովուրդների, նաև տարածաշրջանում ու աշխարհում խաղաղության ու կայունության օգտին համարեց և ասաց, հզորությամբ պիտի շարունակել այս ուղին: