Ապրիլ 30, 2018 19:50 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձություններին:

Շուրջ մեկ շաբաթ է մնում ՀԳՀԾ-ի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման հայտարարմանը և այդ ընթացքում միջուկային համաձայնության պահպանմանն ուղղված ջանքերը շարունակվում են: Թրամփի վարչակազմի պաշտոնատարները հայտնել եմ, որ Վաշինգտոնը ՀԳՀԾ-ի շուրջ կրկին բանակցելու և կամ դրա մեջ փոփոխություն մտցնելու մտադրություն չունի, այլ ցանկանում է Թեհրանի հետ լրացուցիչ համաձայնություններ կնքվեն, որոնք կվերացնեն թերությունները: Մեր հաղորդման առաջին զրույցը հատկացված է այդ թեմային:

Որոշ վերլուծաբաններ համոզված են, որ Թրամփը համաձայնության մասին իր որոշումը հայտնելու ճշտված ժամկետին, անցյալի նման հավատարիմ կմնա դրան: Այդուհանդերձ կարելի է ասել, որ ՀԳՀԾ-ին դեմ գնացող նոր պաշտոնատարների ընտրությամբ, այդ թվում Պոմպեոյին պետքարտուղար, իսկ Բոլթոնին ազգային անվտանգության խորհրդական նշանակելով ՀԳՀԾ-ի դեմ ուղղված ԱՄՆ նախագահի դիրքորոշումները խստացվել են: Միևնույն ժամանակ դեռ պարզ ու թափանցիկ չեն ՀԳՀԾ-ի փրկությանն ուղղված եվրոպացիների ջանքերի, այդ թվում Ֆրանսիայի նախագահի ու Գերմանիայի կանցլերի ԱՄՆ կատարած այցերի հեռանկարները:

Այս կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը Թրամփի հետ հանդիպումից հետո ասել է,որ ներքաղաքական պատճառներով ԱՄՆ-ն իրեն կձերբազատի այս համաձայնությունից:

Մակրոնն ասաց. «Թվում է, որ Թրամփն այնքան էլ հակված չէ ՀԳՀԾ-ի պաշտպանությանը»: Մակրոնը միևնույն ժամանակ ընդգծեց, որ Ֆրանսիան կշարունակի հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին:

Գերմանիան էլ զգուշացրել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելը խիստ հետևանքներ կարող է ունենալ:

Գերմանիայի ԱԳ նախարար Հայքո Մասն ասել է, որ ՀԳՀԾ-ի ձախողման և կամ այդ համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարման դեպքում դրա համար որևէ այլընտրանք գոյություն չունի: ԻԻՀ պաշտոնատարներն էլ զգուշացրել են, որ եթե ԱՄՆ-ն հրաժարվի ՀԳՀԾ-ից ու պատժամիջոցները վերականգնվեն, Իրանն էլ կհրաժարվի այդ համաձայնությունից:

------------------------

ԱՄՆ-ի նախագահի անկարգություն մտցնող քաղաքականություններն Իրանի հետ փոխանակումներ կատարելու հարցում կասկածի են մատնում արտասահմանյան ընկերություններին ու բանկերին ու նրանց մոտ մի տեսակ վախ ու սարսափ են առաջացնում: Սակայն ինչպես կարելի է շրջանցել այս խոշոր արգելքը: Այս պայմաններում փոփոխություն մտցնելու համար Իրանն օրակարգում ներառել է նոր դիվանագիտություն և առևտրական ուղղակի բանակցությամբ փորձում է վստահություն ներշնչել արտասահմանյան պետություններին ու բանկատերերին և այդպիսով դեպի համաշխարհային բանկային համակարգ լուսանցք բացել:

Այս շրջագծում այս շաբաթ ՀԳՀԾ-ի կապակցությամբ դիվանագիտական ջանքերին զուգահեռ Իրանի արժութային ու բանկային ոլորտի ավագ պաշտոնատարների և եվրոպական հեղինակավոր ընկերությունների մասնակցությամբ Թեհրանում գումարվեց Իրանի ու Եվրոպայի առևտրական ու բանկային համագործակցությունների 6-րդ համաժողովը:

Մեր հաջորդ զրույցը պատմում է այդ մասին:

Եվրոպան Իրանի առևտրային խոշոր գործընկերներից է, այդուհանդերձ ՀԳՀԾ-ի գործադրման հանձնվելուց երկու տարի անց Իրանի առևտրական ու բանկային հարաբերությունները մարտահրավերներ են դիմագրավում: Վերջին երկու տարիների ընթացքում այդ կապակցությամբ լավ լուծումներ են եղել, սակայն եվրոպական մեծ բանկերի հետ համագործակցության ճանապարհին իրանական բանկերը շարունակում են խնդիրներ ունենալ:

Իրանի արժութային ու բանկային հետազոտությունների կենտրոնի նախագահ Ալի Դիվանդարին այս համաժողովում մատնանշելով, որ Իրանի ու Եվրոպայի բանկային համաժողովի հիմնադրումից անցնում է երեք տարի, ասաց. «ՀԳՀԾ-ից հետո Իրանի ու Եվրոպայի միջև բանկային փոխանակումներն Իրանի ակնկալիքները չեն բավարարել»:

Դիվանդարին վերջին երկու տարիների ընթացքում Իրանի ու Եվրոպայի միջև բանկային փոխանակումների ծավալի մասին ասել է. «Այս պահին Իրանը 835 եվրոպական ընկերությունների հետ բրոկերային հարաբերություններ ունի և վերջին երկու տարիների ընթացքում բացվել են 3850 LC-ներ: Սակայն Իրանի առևտրական ու բանկային փոխանակումների ճամփին արգելքներ գոյություն ունեն, որոնք բարդացնում են իրանցի առևտրականների աշխատանքը»:

Գերմանիայում Իրանի դեսպան Ալի Մաջեդին Թեհրանում գումարված Իրանի ու Եվրոպայի առևտրական ու բանկային 6-րդ համաժողովում ասաց. «Եթե եվրոպացիները չկարողանան դոլարի դիմաց եվրոն հզորացնել, ոչ միայն իրենց առևտրական աշխատանքներում բարդության կհանդիպեն, այլև Իրանի նման երկրների հետ հարաբերությունների ժամանակ խոշոր վնասներ են կրելու»:

«ԱԽ-ի հինգ մշտական անդամներն օգտվելով վետոյի իրավունքից իրենց քաղաքական նպատակներն են թելադրում միջազգային հանրությանը, սակայն ԱՄՆ-ն օգտվելով տնտեսական միջոցներից ու դոլարի ուժից փորձում է իր քաղաքականությունն ու ռազմավարությունը պարտադրել աշխարհի բոլոր երկրներին»,-հայտարարեց Գերմանիայում Իրանի դեսպանը:

Իրանի առևտրի պալատի նախագահ Մասըուդ Խանսարին համոզված է, որ միակողմանի պատժամիջոցները կորցրել են իրենց էֆեկտիվությունը և եկել է ներդրման պահը: Եվրահանձնաժողովի զեկույցի համաձայն Եվրոպայի հետ Իրանի առևտրաշրջանառությունն անցած տարի 80 տոկոսով կրճատվել է:

Խանսարին «Ժենոթրիբյուն» օրաթերթի հետ զրույցում ընդգծել է, որ ՀԳՀԾ-ն իրականություն է դարձել ԱՄՆ-ից բացի 5 այլ գերպետությունների մասնակցությամբ և հարց է ծագում, որ արդյոք եվրոպական երկրներն էլ ցանկանում են չեղարկել այս համաձայնությունը: Նրանք իրապես պիտի պատասխանեն այն հարցումին, թե Դոնալդ Թրամփի թշնամական քաղաքականությունների հանդեպ պատրաստվում են ի՞նչ դիրքորոշում ընդունել: Նա ընդգծում է այն կետը, որ Թրամփն առանց համընդհանուր համախոհության և առանձին կերպով չի կարող անտեսել միջազգային այս կարևոր համաձայնությունը: Խանսարին ընդգծել է, որ բանկային հարաբերություններ հաստատելու համար Իրանի կողմից ցանկություն գոյություն ունի, սակայն այս ցանկությունը նաև պիտի դրսևորի դիմացի կողմը:

Այս պահին Իրանն ունի տնտեսական աճի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներից շատերը և սա ներդրման համար բացառիկ առիթ է: Իրանը նավթի ու գազի ոլորտում աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում: Արժույթի միջազգային հիմնադրամն Իրանին վերաբերող էջում տեղադրված վերջին զեկույցում կանխատեսել է, որ 2018 թվականին Իրանի տնտեսական աճը նախորդ տարվա համեմատությամբ բարձրանալով կհասնի 3.8 տոկոսի:

ԱՄՀ-ի կանխատեսման համաձայն Իրանում ինֆլյացիան 2018 թվականին կրճատվելով իջնելու է 10.1 տոկոսի: Իրանում ինֆլյացիան 2017 թվականին 10,5 տոկոս է եղել:

Համաշխարհային բանկն էլ անցած դեկտեմբերին հրապարակված զեկույցում տեղեկացրեց ընթացիկ տարում Իրանի տնտեսական 4 տոկոսանոց աճի մասին: Համաշխարհային բանկի տվյալների համաձայն Իրանի տնտեսությունը 2017 թվականին 3,6 տոկոս աճել է և կանխատեսվում է այդ աճը 2018 թվականին հասնի 4 տոկոսի:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին անցած հինգշաբթի օրը Ղուրանի միջազգային 35-րդ մրցության մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, ասաց. «ԻԻՀ-ն 40 տարի է ինչ դիմակայում է իմպերիալիցմին և ի հեճուկս այն թշնամիների, որոնք ցանկանում էին  տապալել համակարգը, ամեն օր մեծացել է նրա հզորությունն ու կարողությունը և նոր առաջընթաց է արձանագրել»:

--------------------------

Չաբահարի նավահանգստի ընդլայնումը շրջադարձային նշանակություն ունի Թեհրան-Քաբուլ  հարաբերություններում:

Իրանում Աֆղանստանի դեսպան Նասիր Ահմեդ Նուրը շաբաթ օրը «Մեհր» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում այդ մասին հայտարարելով, ասաց. «Աֆղանստանի կառավարությունն ու մասնավոր բաժինը ցանկանում են ինչքան շուտ ակտիվանան Իրանի հարավ-արևելքում գտնվող Չաբահար նավահանգիստն ու դրա ենթակառուցվածքները»:

Աֆղանստանի ներկրումների խոշոր մասը կատարվում է Հնդկաստանի ու Չինաստանի նման երկրներից: Այս շրջագծում Իրանի Չաբահար նավահանգիստը և Չաբահար-Միլաք տարանցիկային ճանապարհը բացառիկ հնարավորություն են ստեղծել, որպեսզի ճանապարհի երկարությունից բացի, Աֆղանստանի առևտրականների բեռնափոխադրման ծախսերն էլ կրճատվեն: Աֆղանստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ Հնդկաստանի առևտրաշրջանառությունը տարեկան ավելի քան 17 միլիարդ դոլար է և Չաբահարը համարվում է բեռների տարանցման համար ամենալավ ու շահավետ ճանապարհը:

Չաբահարն Իրանի միակ օվկիանոսային նավահանգիստն է, որտեղ կարող են խարիսխ նետել խոշոր ծավալով նավերը:

Չաբահարի նավահանգստի «Շահիդ Բեհեշթի» նավամատույցի առաջին բլոկն անցած դեկտեմբերին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի և 27 երկրների պաշտոնատարների ու դեսպանների ներկայությամբ շահագործման հանձնվեց: Չաբահարի «Շահիդ Բեհեշթի» նավամատույցի առաջին բլոկի բացումը և մյուս բլոկների  շահագործման հանձնվելը ոչ միայն Աֆղանստանի, այլև Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների համար մեծ նշանակություն ունի:

Չաբահարի եռակողմ տարանցման համաձայնագիրը 2016 թվականի մայիսին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի ներկայությամբ ստորագրեցին երեք երկրների ճանապարհի նախարարները: Իրանի Չաբահարի նավահանգստի ընդլայնման նպատակով Հնդկաստանի կողմից Իրանին 150 միլիոն դոլար ֆինանսական հատկացում կատարվելու և Չաբահարում Հնդկաստանի 85 միլիոն դոլար ներդրման կապակցությամբ Իրանն ու Հնդկաստանը պայմանավորվածություն ձեռք բերեցին: Նախատեսվում է, որ 2020 թվականին Հնդկաստանից տարեկան ավելի քան 16 միլիոն տոննա բեռ պիտի փոխադրվի Կենտրոնական Ասիա: Հնդկաստանը Չաբահարի նավահանգստի միջոցով կարող է իր բեռներն արտահանել  Կենտրոնական Ասիայի ու Կովկասի երկրներ, մասնավորապես Ադրբեջան ու Ռուսաստան և այնտեղից էլ Լատվիա, Էստոնիա ու Բեկառուսիա :

Այսօր այս ոսկե առիթը իրականություն է դարձել և կարող է Իրանի, Հնդկաստանի ու տարածաշրջանի այլ երկրների միջև համատեղ համագործակցության ամուր օղակ դառնալ:

 

 

 

Պիտակ