Մայիս 03, 2018 16:55 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 154-156-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։

Նախ  կլսենք Արաֆ սուրայի 154-րդ այան.

و لما سكت عن موسي الغضب اخذ الالواح و في نسختها هدي و رحمه للذين

هم لربهم يرهبون

 «Երբ Մովսեսի զայրույթը հանդարտվեց, նա վերցրեց օրենքի տախտակները, որոնց վրա հավատացյալները տեսան Աստծո գթության ու լույսի փայլը»:

Այս այան ասում է, որ երբ Մովսեսը վերցրեց Հնգամատյանը, ցույց տվեց այն ժողովրդին ու բացատրեց դրա իմաստը: Որովհետև Հնգամատյանը, մյուս աստվածային գրքերի նման պետք է առաջնորդի մարդկանց: Եվ միայն այն մարդիկ կարող են հետևել Հնգամատյանին, ովքեր սրտանց հավատում են Աստծուն:

Այս այայից սովորում ենք․

1. Աստվածավախությունը մարդու առջև բացում է Աստծո գթության դռները:

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 155-րդ այան․

واختار موسي قومه سبعين رجلا لميقاتنا فلما اخذتهم الرجفه قال رب

لو شئت اهلكتهم من قبل و اياي اتهلكنا بما فعل السفهاء منا ان هي الا فتنك

تضل بها من تشاء و تهدي من تشاء انت ولينا فاغفرلنا وارحمنا و انت

خير الغافرين

 «Մեր պատվերով, Մովսեսը Իսրայելի ժողովրդի միջից ընտրեց յոթանասուն հոգու և նրանց մեր առջև կանգնեցրեց: Երկրաշարժը կլանեց նրանց:Մովսեսն ասաց. Տեր դու կարող էիր նրանց սպանել մեկ օր առաջ ու ինձ թաղել նրանց ավերակների տակ: Մեր միջի մի քանի անմիտների պատճառով պիտի բնաջնջե՞ս մեզ: Դու ցանկության դեպքում մոլորեցնում և առաջնորդում ես մարդկանց: Դու մեր պաշտպանն ես: Դու ցանկացար փորձել ժողովրդին: Ներիր մեր մեղքերը և գթա մեզ: Քո գթությունն անսահման է»:

Բոլոր հրաշքներով հանդերձ, որ Մովսեսը կատարեց, որպեսզի մարդիկ հավատային Աստծուն, այդուհանդերձ, մարդիկ նրանից խնդրում էին տեսնել Աստծուն կամ լսել նրա ձայնը:Մովսեսը ժողովրդի միջից ընտրեց յոթանասուն հոգու և նրանց իր հետ տարավ Սինա լեռը` որպեսզի այնտեղ նրանք լսեն Աստծո խոսքը: Սակայն երբ Իսրայելի մարդիկ լսեցին Աստծո խոսքը, դիմեցին Մովսեսին և ասացին. Հիմա թող Աստված իրեն ցույց տա: Այդ ժամանակ սարը դղրդաց և նրանք վախից մահացան: Դա Մովսեսի համար շատ դժվար վիճակ ստեղծեց: Նա պետք է վերադառնար ժողովրդի մոտ և նրանց ասեր, թե իրենց մեծամեծներից յոթանասունը մահացել են: Սակայն Աստծո հրամանով, մահացածները վերակենդանացան ու վերադարձան իրենց ցեղի մոտ: Սա աստվածային փորձություն էր, որի նպատակն էր արթնացնել մարդկանց ու նրանց փրկել մոլորությունից:

Այս այայից սովորում ենք․

1. Աստվածային փորձությունները նրա համար են, որպեսզի մարդիկ ցույց տան իրենց էությունը և զանազանվեն իրարից:

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 156-րդ այան․

واكتب لنا في هذه الدنيا حسنه و في الاخره / انا هدنا اليك قال عذابي

اصيب به من اشاء و رحمتي وسعت كل شي فساكتبها للذين يتقون و يوتون الزكاه

و الذين هم باياتنا يومنون

 «Քո շնորհներն իջեցրու մեզ վրա և' այս և' հանդերձյալ կյանքում, որովհետև մենք զղջացինք ու վերադարձանք դեպի քեզ: Աստված պատասխանեց. Ես պիտի ընտրեմ այն զոհերին, որոնց վրա թափելու եմ վրեժս: Իմ գթությունը պիտի տարածվի բոլոր մարդկանց վրա` երկյուղածների, ողորմություն տվողների: Իսկ իմ նշաններին հավատացողները որպես վարձատրություն պիտի ստանան իմ գթությունը»:

Այս այան նախորդ այայի շարունակությունն է, որը դիմելով Աստծուն, խնդրում է ողորմած լինել մեղավորների նկատմամբ: Աստված պատասխանում է, ասելով. Իմ գթությունը համապարփակ է, իսկ դա ստանալու համար,  մարդը պետք է առաքինի լինի և ուշադրություն դարձնի զրկվածներին: Իսկ եթե այդպես չլինի, կզրկվի նաև իմ գթությունից; Ասվում է, որ երբ այս այան հայտնվեց Մովսեսին, սատանան նույնպես մտածեց, որ կարող է արժանանալ աստվածային բարեգթությանը, քանի որ Աստված ասել է, թե իր գթությունը տարածվում է բոլորի ու ամեն ինչի վրա: Սատանան մոռացել էր սակայն, որ Աստծո ողորմությանն արժանանալու համար, պետք է լինել հավատացյալ և առաքինի, ինչից հեռու էին ինքն ու իր հետևորդները:

Այս այայից սովորում ենք․

1. Ինչպես մարգարեները, մենք նույնպես պետք է մշտապես աղոթենք առ Աստված, որպեսզի արժանանանք նրա ողորմությանը:

2. Աստված բարեգութ է և եթե նույնիսկ մեղավորները զղջան իրենց արարքների համար, կարժանանան նրա գթությանը:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 259-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

Parstoday.com/hy