Ելք դեպի լույս 260
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 157-159-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։
Նախ կլսենք Արաֆ սուրայի 157-րդ այան.
الذين يتبعون الرسول النبي الامي الذي يجدونه مكتوبا عندهم في التورات
و الانجيل يامرهم بالمعروف و ينهاهم عن المنكر و يحل لهم الطيبات و يحرم
عليهم الخبائت و يضع عنهم اصرهم و الاغلال التي كانت عليهم فالذين آمنوا به
و عزروه و نصروه و اتبعواالنور الذي انزل معه اولئك هم المفلحون
«Նրանք, որոնք պիտի հավատան մարգարեին, որին չի լուսավորել մարդկային գիտությունը և որի մասին հիշատակված է Ավետարանում ու Հնգամատյանում: Նրանք, ովքեր կհարգեն նրան, կօգնեն և կհետևեն երկնքից իջած լույսին, նրանք բոլորը երանության մեջ կլինեն: Մարգարեն նրանց կպատվիրի բարիք գործել և կարգելի չարը: Կթույլատրի օգտագործել լավ սնունդ և կարգելի անմաքուր սնունդը: Նրանց բեռը կթեթևացնի և նրանց ընկճող շղթաները կբացի»:
Այս այան ասում է, որ Աստծո ողորմությանը կարժանանան նրանք, ովքեր հետևեն վերջին մարգարեին: Այն մարգարեին, որի վերաբերյալ նշանները առկա են և' Ավետարանում և' Հնգամատյանում: Դա այն մարգարեն է, որը մարդկանց հրավիրում է բարեկամության և հորդորում հեռու մնալ չարից, սնոտիապաշտությունից ու ստից: Այս մարգարեն հայտնվել է Արաբիայի քաղաքակրթությունից հեռու և այդ մարդկանց պես, ո'չ ուսուցիչ է ունեցել, ո'չ դաս է սովորել և ո'չ էլ որևէ բան է գրել: Սակայն նա ասում է լավագույն խոսքերը և մարդկանց հրավիրում ընթանալ ճշմարիտ ճանապարհով:
Այս այայից սովորում ենք․
1. Նախորդ մարգարեները ավետել են իսլամի մարգարեի մասին: Նրա մասին հիշատակվում է և' Ավետարանում և' Հնգամատյանում:
2. Սնոտիապաշտությունը շղթա է, որ գերեվարում է մարդկանց: Եվ մարգարեները փորձում են մարդկանց ազատել այդ շղթաներից:
3. Միայն հավատքն աստվածային մարգարեին բավական չէ: Նրան պետք է հարգել և պաշտպանել:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 158-րդ այան․
قل يا ايهاالناس اني رسول ا اليكم جميعا الذي له ملك السموات و
الارض لااله الاهو يحيي و يميت فامنوا بالله و رسوله النبي الامي الذي يومن
بالله و كلماته واتبعوه لعلكم تهتدون
«Ասա նրանց. Ով մարդիկ, ես Աստծո առաքյալն եմ, որ եկել եմ դեպի Ձեզ:Իմ առաքելությունն աստվածային է: Աստված ընդգրկում է մարդկային ցեղը: Նրանից զատ ուրիշ Աստված չկա: Նա է պարգևում կյանքը և նա է վերցնում այն: Ընդունեք իսլամը , հետևեք մագարեին, ով գիտության լույսով լուսավորված չէ, բայց հավատում է Աստծուն ու նրա խոսքին: Հետևեք նրան և կքայլեք փրկության ճանապարհով»:
Այս այան ասում է, որ իսլամի մարգարեի առաքելությունը համաշխարհային բնույթ է կրում: Այն ասում է, որ իսլամի մարգարեն ուղարկվել է ողջ աշխարհի մարդկանց և ոչ միայն արաբների համար: Նախորդ մարգարեների նման, նա նույնպես եկել է միակ Աստծո կողմից: Աստված, որի ձեռքերում է ողջ տիեզերքը և մարդու կյանքն ու մահը: Նա հետևում է միակ Աստծուն և ցույց է տալիս մարդկանց փրկության և երջանկության ճանապարհը:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 159-րդ այա․
و من قوم موسي امه يهدون بالحق و به يعدلون
«Իսրայելցիների մեջ կան արդարասեր դատավորներ և աստվածաբաններ»։
Ղուրանն այս այայում խոսում է Իսրայելի ժողովրդի և հրեաների մի խմբի մասին, ովքեր հետևեցին արդարությանն ու ճշմատությանը և մարդկանց հրավիրեցին ընթանալ այդ ճանապարհով: Նրանք հետևեցին Մովսեսին, իսկ իսլամի մարգարեի ժամանակ հավատացին նրան:
Այս այայից սովորում ենք․
1. Պետք է լինել արդար և ժողովուրդների մասին խոսելով նշել նրանց և լավ և վատ կողմերը:
2. Բավական չէ միայն մարդկանց հրավիրել արդարության, հարկավոր է անձամբ հետևել դրան:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 260-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
Parstoday.com/hy