Մայիս 03, 2018 17:30 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 160-162-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։

Նախ  կլսենք Արաֆ սուրայի 160-րդ այան.

و قطعناهم اثنتي عشره اسباطا امما و اوحينا الي موسي اذاستسقاه قومه

ان اضرب بعصاك الحجر فانبجست منه اثنتا عشره عينا قد علم كل اناس مشربهم

و ظللنا عليهم الغمام و انزلنا عليهم المن و السلوي كلوا من طيبات ما

رزقناكم و ما ظلمونا و لكن كانوا انفسهم يظلمون

«Մենք իսրայելցիներին բաժանեցինք 12 ցեղերի և երբ նրանք Մովսեսից ջուր խնդրեցին,  Մովսեսին ներշնչեցինք, որ իր գավազանը գետնին խփի: Գետնի տակից ցայտեցին 12 աղբյուրներ և յուրաքանչյուր ազգ հասկացավ, թե որ աղբյուրից պիտի հագեցնի իր ծարավը: Հետո ամպերն իջեցրինք նրանց վրա, որպեսզի շվաք լինի: Նրանց համար մանանա ու լորամարգիրներ ուղարկեցնք և ասացինք. Սնվեցեք այն ուտելիքով, որ նվիրում ենք ձեզ: Իրենց տրտունջները միայն իրենց վնասեցին»:

Իսրայել եբրայերենով նշանակում է Աբդոլլահ, այսինքն` Աստծո ծառա: Ուստի, Իսրայելի ժողովուրդը, ինչպես Հակոբի 12 զավակները, յուրաքանչյուրը ստեղծել են Իսրայելի ժողովրդի մի ճյուղը: Աստված  այս այայում ասում է, որ Մովսեսի հրաշքներից մեկը , որ գործեց իր ժողովրդի համար այն էր, որ իր ձեռքի ցուպով բացեց գետի ջրերը, որպեսզի Իսրայելի ժողովուրդը կարողանա անցնել գետը: Նույն ցուպով նա խփեց լեռանը և 12 աղբյուրներ հոսեցին, որոնք հավասար էին Իսրայելի ժողովրդի 12 ցեղերին: Մովսեսը  ամպերի օգնությամբ ստվեր առաջացրեց, որպեսզի մարդկանց փրկի շոգից: Իսկ երբ թռչուններ էին իջնում, որոնց միսը հարամ չէր, մարդիկ կարողանում էին ուտել այդ միսը: Սակայն Իսրայելի ժողովուրդը այս ամենը տեսնելով, ի վերջո երախտամոռ գտնվեց: Այան վերջում ասում է, որ մարդիկ չպետք է մտածեն, թե աստվածային պատվիրաններին չհետևելով Աստծուն են վնաս հասցնում: Այդպիսով նրանք իրենք իրենց են վնասում:

Այս այայից սովորում ենք.

1. Որքան էլ մարդիկ խմբերի բնաժանվեն, նրանք պետք է պահպանեն միասնությունը: Իսկ խմբերի բաժանվելը հարկավոր է , որպեսզի յուրաքանչյոր խումբ զբաղվի իր գործով:

2. Աստված մարդուն տրամադրել է մաքուր ուտելիքներ և հորդորել, որ չուտի անմաքուր ուտելիքներ: Եվ մարդը պիտի հետևի այս պատվիրաներին:

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 161 և 162-րդ այաները.

و اذ قيل لهم اسكنوا هذه القريه و كلوا منها حيت شئتم و قولوا حطه و

ادخلوا الباب سجدا نغفر لكم خطيئاتكم سنزيد المحسنين / فبدل الذين ظلموا

منهم قولا غير الذي قيل لهم فارسلنا عليهم رجزا من السماء بما كانوا

يظلمون

«Մենք ասացինք նրանց. Բնակվեք այս քաղաքում և  սնվեք այնտեղի  սնունդով, որքան որ ուզեք: Պաշտեցեք Աստծուն, երբ այնտեղ մտնեք, հայցեք նրա գթությունը: Եվ այդ ժամանակ, կներենք ձեր հանցանքներն ու արդարներին մեր շնորհներով կողողենք: Բայց նրանց միջի ամբարիշտները  ոտնակոխ արեցին Աստծո հրամանը և այդ ժամանակ նրանք պատժվեցին անհնազանդության համար»:

Իսրայելի ժողովուրդը երկար ժամանակ ապրեց անապատներում: Այնուհետև թույլտվություն ստացավ մտնել Երուսաղեմ և ապրել այնտեղ: Սակայն մինչ այդ, նրանց ասվեց, որ պետք է իրենց հնազանդությունը հայտնեն Աստծուն, որպեսզի նրանց մեղքերը մաքրվեն և անմեղները պարգևատրվեն: Սակայն այս կարծրամիտ ցեղը ծաղրեց Աստծո հրամանը : Ղուրանն ասում է, որ աստվածային պատիժն իջավ նրանց վրա, քանզի նրանք ծաղրեցին Աստծո հրամանը:

Այս այաներից սովորում ենք․

1. Մարդն իր մեղքերի համար պետք է աղոթի և Աստծուց ողորմություն խնդրի, որպեսզի արժանանա ոչ միայն բարոյական այլ նաև նյութական բարիքների:

2. Աստված հոգացել է մարդկանց նյութական կարիքները: Իսկ մարդիկ, մեղք գործելով, զրկվում են այդ բարիքներից: 

3. Սրբազան վայրեր մուտք գործելիս պետք է հետևել որոշակի արարողակարգի:

4. Ոչ միայն Մովսեսից հետո, այլ նաև նրա ժամանակ, աստվածային որոշ այաներ խեղաթյուրվեցին:

5. Բոլոր պատիժները միայն հանդերձյալ կյանքին չեն վերաբերում: Որոշ դեպքերում մարդիկ պատժվում են հենց այս կյանքում:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 261-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

Parstoday.com/hy