Մայիս 03, 2018 17:45 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 163-166-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։

Նախ  կլսենք Արաֆ սուրայի 163-րդ այան.

واسئلهم عن القريه التي كانت حاضره البحر اذ يعدون في السبت اذ تاتيهم

حيتانهم يوم سبتهم شرعا و يوم لايسبتون لاتاتيهم كذلك نبلوهم بما كانوا

يفسقون

 «Հարցրեք նրանց, թե ի՞նչ եղավ այն ծովափնյա գյուղի հետ, որի բնակիչները շաբաթ օրը չաշխատելու պատվերը ոտնակոխ արեցին: Նրանք տեսնում էին, որ այդ սուրբ օրը ձկները դուրս էին գալիս ջրի երես, իսկ մյուս օրը` անհետանում: Այդ կերպ մենք փորձում էինք նրանց և ցույց տալիս իրենց ամբարիշտ լինելը»:

Աստված հրեա ժողովրդին հրամայեց, որ շաբաթ օրը չաշխատեն և զբաղվեն միայն անձնական գործերով, կամ այդ օրը նվիրեն Աստծուն: Այսպես հրեաները պահպանում են այդ օրենքը: Սակայն Իսրայելի ժողովրդի մի խումբը, որ ապրում էին ծովափին, նկատել էին, որ շաբաթ օրը, երբ իրենք ձուկ չէին որսոմ, ձկները դուրս էին գալիս ափ և նրանց հեշտ էր որսալ: Իսկ այլ օրերի նրանք պարտավոր էին գնալ ծովի խորքերը` ձկնորսությամբ զբաղվելու համար: Որպեսզի և' ձուկ որսան և' Աստծո հրամանը կատարեն, այս մարդիկ դիմեցին սադրանքի: Նրանք ծովի ափին պատրաստեցին ջրավազաններ և շաբաթ օրերը ձկներին քշում էին դեպի այդ ջրավազանները, փակելով նրանց ճանապարհը դեպի ծով: Հաջորդ օրը մարդիկ որսում էին լողավազանի ձկներին: Ղուրանը սա չի ընդունում և ասում է, որ պետք է Աստծո պատվիրանները լիարժեք կերպով կատարել:

Այս այայից սովորում ենք․

1. Սխալը կամ մեղքը չի կարելի հատուկ ձևերով կոծկել:

2. Ձկնորսությունը համարվում է արդար աշխատանք, սակայն  ձկնորսները պարտավոր էին այդ արդար աշխատանքը չկատարել շաբաթ օրը:

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 164-րդ այան․

و اذ قالت امه منهم لم تعظون قوما ا مهلكهم او معذبهم عذابا

شديدا قالوا معذره الي ربكم و لعلهم يتقون

 «Նրանց միջից մի խումբ, չարերին խորհուրդ տվողներին ասում էր. երկինքը նրանց բնաջնջելու է, կամ ամենածանր պատիժներին է ենթարկելու: Ուրեմն ինչու քարոզել նման ժողովրդին: Իմաստունները պատասխանեցին. Մենք նրանց քարոզում ենք, որպեսզի Աստծո առջև մեզ արդարացնենք ու թերեւս մեղավորները որոշեն առաքինի դառնալ»:

Ղուրանն Իսրայելի ժողովրդին բաժանում է  երեք մասի: Մի մասը օրինախախտներն են, երկրորդը` սրտացավ և երրորդ խումբը` անտարբեր: Այս այան ասում է, որ անտարբեր մարդիկ սրտցավ մարդկանց ասում էին. իզուր մի տանջեք ձեզ: Ձեր խոսքը և խրատը ոչ մի ազդեցություն չեն ունենա և Աստված ինքը նրանց հետ հաշվի կնստի: Սակայն սրտցավ մարդիկ պատասխանում էին. Մեր խոսքերը որոշակիորեն կարող են ազդել և հնարավոր է, որ մարդիկ խրատվեն ու մեղք չգործեն: Բացի դրանից, եթե նույնիսկ մեր խոսքը տեղ չհասնի, մենք գիտենք, որ կատարում ենք մեր պարտականությունը:

Այս այայից սովորում ենք․

1. Որոշ մարդիկ, ո'չ իրենք են խրատում և ո'չ էլ որևէ մեկի խրատը լսելու ցանկություն ունեն: Նրանք մեղավորներին քննադատելու փոխարեն, քննադատում են սրտցավ մարդկանց:

2. Մարդը պետք է մշտապես իր պարտականությունը համարի զգուշացնել սխալ արարքների համար:

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 165 և 166-րդ այաները․

فلما نسوا ما ذكروا به انجينا الذين ينهون عن السوء و اخذنا الذين

ظلموا بعذاب بئيس بما كانوا يفسقون / فلما عتوا عن ما نهوا عنه قلنا لهم

كونوا قرده خاسئين

 «Երբ չարերը մոռացան փրկարար խորհուրդները, մենք փրկեցինք նրանց` որոնք խորհորդ էին տվել, իսկ հանցավորները կրեցին իրենց հասանելի պատիժները: Նրանք գոռոզաբար մնացին իրենց անհնազանդության մեջ, որի համար իրենց գարշելի կապիկներ դարձրինք ու լցրեցինք ծովը: Աստված ասաց հրեաներին, որ դժբախտությունը հետևելու է նրանց մինչև աստվածային դատաստանի օրը:Աստված իր պատիժների մեջ արագ, բայց նաև անհիշաչար է ու գթած»:

Այս այան ասում է, որ մարդկանց երեք խմբից, որոնց մասին խոսվեց վերևում, փրկվեցին միայն սրտցավները: Իսկ անտարբերները մասնակից դարձան մեղավորների սխալ գործին: Նրանք նույնպես պատժվեցին: Ասվում է, որ նրանք կապիկների նմանվեցին և նրանց սերունդը ոչնչացավ:

Այս այաներից սովորում ենք․

1. Մարդը պետք է խրատի ուրիշներին: Որովհետև նույնիսկ եթե նա չկարողանա հասնել իր նպատակին, ինքը կփրկվի աստվածային պատժից:

2. Փակելով մեր  դռները խրատի առջև, բացում ենք  աստվածային պատժի դուռը:

3. Մեղքի ու բռնության դիմաց լռությունը, նշանակում է  հաստատել մեղավորի արարքը:

4. Նրանք, ովքեր խեղաթյուրում են աստվածային պատվիրանը, խեղաթյուրվում են իրենք:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 262-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

Parstoday.com/hy