Ելք դեպի լույս 263
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 167-169-րդ այաներին: Խոսափողի մոտ է ............։
Նախ կլսենք Արաֆ սուրայի 167-րդ այան.
و اذ تاذن ربك ليبعثن عليهم الي يوم القيامه من يسومهم سوء العذاب انربك لسريع العقاب و انه لغفور رحيم
«Աստված ասաց հրեաներին, որ դժբախտությունը հետևելու է նրանց մինչև աստվածային դատաստանի օրը: Աստված իր պատիժների մեջ արագ, բայց նաև անհիշաչար է ու գթած»:
Այս այան անդրադառնալով նախորդ այային, ասում է, որ նրանք, որ Աստծո պատվիրանները ծաղրեն ու չկատարեն, պատժվելու են և նրանց համար մշտապես դժվարություններ են առաջանալու: Սակայն եթե այդ մարդիկ զղջան, Աստված նրանց նկատմամբ բարեգութ կլինի ու կների նրանց արարքները:
Այս այայից սովորում ենք․
1. Մարդը պետք է մի կողմից վախենա աստվածային պատժից, իսկ մյուս կողմից հավատա աստվածային բարեգթությանը:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 168-րդ այան․
و قطعناهم في الارض امما منهم الصالحون و منهم دون ذلك و بلوناهمبالحسنات و السيئات لعلهم يرجعون
«Մենք նրանց ցիրուցան արեցինք աշխարհով մեկ: Նրանց մեջ կան և' արդար մարդիկ և' անարդարներ:Մենք նրանց փորձելու համար տվեցինք և' բարօրություն և' դժբախտություն, որպեսզի դեպի մեզ գան»:
Այս այան ասում է, որ հրեա ժողովուրդը մասնատված էր և այդ պատճառով դժվարությունների հանդիպեց: Իհարկե, հրեա ժողովրդի մասին խոսելիս չպետք է բոլորին նույն կերպ գնահատել, քանի որ նրանց մեջ կան նաև բարի մարդիկ: Սակայն, քանի որ այս ցեղը պատմության ընթացքում չենթարկվեց աստվածային հրամաններին, հանդիպեց բազմաթիվ դժվարությունների: Այնուհետև այս այան ասում է, որ Աստված, մարդկանց փորձելու համար նրանց տալիս է և' լավ և' վատ օրեր, որպեսզի նրանք դաս քաղեն իրենց անցյալից:
Այս այայից սովորում ենք․
1. Մշտապես պետք է արդար լինենք մեր դատողությունների մեջ:
2. Աստվածային պատիժը նրա համար է որպեսզի մարդը ուշքի գա , զղջա իր արածների համար և փոխարինի դրանք:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 169-րդ այան․
فخلف من بعدهم خلف ورثوا الكتاب ياخذون عرض هذا الادني و يقولون سيغفرلنا و ان ياتهم عرض مثله ياخذوه الم يوخذ عليهم ميثاق الكتاب ان لايقولواعلي الله الا الحق و درسوا مافيه و الدارالاخره خير للذين يتقون افلا
«Այս աշխարհի վրա նրանց հաջորդեց ուրիշ սերունդ: Սերունդ, որն ապավինել էր Աստծուն և վստահում էր երկնային գթությանը: Այս սերունդն ընդունեց Հնգամատյանի ուխտը, մի պայմանով, որ Աստծո վերաբերյալ միայն ճշմարտություն պիտի ասի և նվիրվի նվիրական մատյանների ուսումնասիրությանը: Երկյուղի ճանապարհով քայլողների վարձատրությունը լինելու է երկնային արքայությունը: Արդյոք սա չե՞ք հասկանում»:
Այան, անդրադառնալով հրեա ժողովրդի պատմությանն ասում է, որ նրանք իրենց օրոք տեսան ոչ միայն Մովսեսին, այլ նաև Իսրայելի ժողովրդի այլ մարգարեներին, լսեցին նրանց, բայց քանի որ կարծրամիտ էին, չկարողացան ընկալել ճշմատությունը և հանդիպեցին բազում դժվարությունների:
Այս այայից սովորում ենք․
1. Պետք է հավատալ աստվածային բարեգթությանը: Իսկ դրան արժանանալու համար հարկավոր է բարի գործ անել: Քանզի միայն ցանկությունը բավական չէ:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 263-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
Parstoday.com/hy