Ելք դեպի լույս 264
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 170-174-րդ այաներին: Խոսափողի մոտ է ............։
Նախ կլսենք Արաֆ սուրայի 170-րդ այան.
والذين يمسكون بالكتاب و اقاموا الصلوه انا لانضيع اجرالمصلحين
«Նրանք, որ համբերությամբ կարդան երկնային գիրքն ու պատվիրված աղոթքները կատարեն, պիտի ստանան իրենց բարի գործերի վարձատրությունը»:
Այս այայում, Ղուրանը բարձր է գնահատում այն մարդկանց, ովքեր հետևում են աստվածային գրքին ու կատարում նրա պատվիրանները: Չնայած աղոթքը աստվածային պատվիրանների մի մասն է, սակայն տարբեր գրքեր առանձին անդրադառնում են այս հարցին: Որովհետև բոլոր աստվածային կրոններում աղոթքը կարևոր տեղ է զբաղեցնում: Ըստ իսլամի գերաշնորհ մարգարեի, աղոթքը կրոնի դեմքն է:
Այս այայից սովորում ենք․
1. Աստվածային գրքերը չպետք է միայն ընթերցել: Դրանց պատվիրանները պետք է իրականացնել, քանի որ այդ գրքերը ուղարկվել են մեր բարօրության համար:
2. Եթե հասարակությունը և մարդը ցանկանում են բարեփոխվել, պետք է իրականացնեն աստվածային գրքերի պատվիրանները:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 171-րդ այան․
و اذ نتقنا الجبل فوقهم كانه ظله و ظنوا انه واقع بهم خذوا ما آتيناكمبقوه و اذكروا ما فيه لعلكم تتقون
«Երբ Սինա լեռը բարձրացրինք նրանց գլխավերևում որպես ստվեր, նրանք կարծեցին, թե լեռան դղրդացող գագաթը իրենց վրա կփլվի: Այդ ժամանակ մենք ասացինք նրանց. այս տախտակները, որ նվիրում ենք ձեզ, ընդունեք դրանք հարգելու հաստատ որոշումով և ձեր մտքերում պահեք այնտեղ արձանագրված պատվիրանները, որպեսզի երկնչեք Տիրոջից»:
Այս այան , որը Արաֆ սուրայի վերջին այան է Իսրայելի ժողովրդի մասին, անդրադառնում է Մովսեսի ժամանակվա աստվածային հրաշքներից մեկին: Երբ Մովսեսը վերադարձավ Սինա լեռից և բերեց Հնգամատյանը, Իսրայելի ժողովուրդը հակաճառեց նրան ու չընդունեց աստվածային պատվիրանները: Աստված նրանց պատժելու համար, Սինա լեռը իր տեղից հանեց ու դրեց նրանց գլխավերևում: Մարդիկ սարսափեցին ու խոստացան հնազադվել Աստծուն: Սակայն նրանցից ոմանք շարունակեցին մնալ անհավատ:
Այս այայից սովորում ենք․
1. Աստված իր ուժը ցույց է տալիս մարդկանց, որպեսզի նրանք արթնանան քնից:
2. Աստվածային գիրքը պետք է խորապես ընկալել և ուղղորդվել նրանով:
3. Աստվածային պատվիրանները չպետք է միայն սովորել: Դրանք հարկավոր է անընդհատ կրկնել, որպեսզի չմոռացվեն:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 172-174-րդ այաները․
و اذ اخذ ربك من بني آدم من ظهورهم ذريتهم و اشهدهم علي انفسهم الستبربكم قالوا بلي شهدنا ان تقولوا يوم القيامه انا كنا عن هذا غافلين /او تقولوا انما اشرك آباوء نا من قبل و كنا ذريه من بعدهم افتهلكنا بمافعل المبطلون / و كذلك نفصل الايات و لعلهم يرجعون
«Աստված Ադամի ողջ սերնդին նրա կողքից հանեց ու նրանց հարցրեց. Ես ձեր Աստվածը չեմ։ Նրանք պատասխանեցին. Այո, մեր Աստվածն ես: Մենք պահեցինք նրանց վկայությունը, որպեսզի դատաստանի օրը չկարողանաք ինքներդ ձեզ չքմեղացնել, ասելով, թե չէիք իմանում: Եվ չասեք, թե ձեր հայրերը կռապաշտ էին, ուրեմն ինչու դուք պետք է պատժվեք նրանց գործած ոճիրների համար: Ահա այսպես ենք մենք բացատրում մեր վարդապետությունը, որպեսզի մարդկանց ճշմարիտ հավատքի բերենք»:
Այս այանները ցույց են տալիս, որ մարդը էությամբ կապված է Աստծուն: Այաները խոսում են այն մասին, որ մարդն ինքն է խոստովանել, որ Աստված իր արարիչն է: Իհարկե, Աստված դատաստանի օրը հարցնելու է այս մասին, հատկապես նրանց, ովքեր խախտել են այս պայմանը: Այս Մեծ պայմանը մարդը կրում է իր մեջ և այն առկա է բոլոր մարդկանց մեջ:
Այս այաներից սովորում ենք․
1. Աստվածապաշտությունը եղել է մարդու էության մեջ և որքան էլ որ կյանքը վայրիվերումներ ունենա և փոփոխվի, միևնույն է մարդը էությամբ կապված է Աստծուն:
2. Մարդը կարող է հավատալ իր անցյալին ու իր պապերին, սակայն չպետք է հետևի նրանց սխալ կարծիքներին:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 264-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
Parstoday.com/hy