Ելք դեպի լույս 265
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 175-178-րդ այաներին: Խոսափողի մոտ է ............։
Նախ կլսենք Արաֆ սուրայի 175-րդ այան.
واتل عليهم نبا الذي آتيناه آياتنا فانسلخ منها فاتبعه الشيطان فكانمن الغاوين
«Պատմիր նրանց այն մարդու պատմությունը, ով հրաժարվեց հավատալ մեր կրոնին: Սատանան հետևեց նրան ու իր ծուղակի մեջ գցեց»:
Այս այան անդրադառնում է մի իսրայելցի գիտնականի պատմությանը, որ կոչվում էր Բաալամ Բաաուրա։ Նա սկզբում հավատացյալ էր և հետևում էր Մովսեսին: Սակայն հետո հետևեց սատանային ու սկսեց ծառայել Փարավոնին: Նրան զմայլեց աշխարհիկ շվայտ կյանքը և նա նույնիսկ դարձավ Մովսեսի թշնամին:
Այս այայից սովորում ենք․
1. Մարդը կարող է մշտապես մոլորվել: Եվ նույնիսկ կրոնագետը կամ գիտնականը կարող են արժանանալ նման ճակատագրի: Ուրեմն մարդիկ պետք է միշտ զգույշ լինեն:
2. Չպետք է գոռոզամիտ լինել, քանի որ մենք մշտապես կանգնած ենք սայթաքելու սպառնալիքի առջև:
3. Եթե մարդը հեռանա Աստծուց, ուրեմն գլորվել է դեպի սատանայի կողմը,և նշանակություն չունի, այդ մարդը հավատացյալ է, թե անհավատ:
Այժմ կլսենք Արաֆ սուրաի 176-րդ այան․
ولو شئنا لرفعناه بها و لكنه اخلد الي الارض و اتبع هواه فمثله كمثلالكلب ان تحمل عليه يلهت او تتركه يلهت ذلك مثل القوم الذين كذبواباياتنا فاقصص القصص لعلهم يتفكرون
«Եթե մենք ցանկանայինք, նրան հրաշքով կբարձրացնեինք: Սակայն նա պոկվեց գետնից ու գնաց իր կրքերի հետևից, ինչպես այն շունը, որը հաչում է, երբ իրեն դուրս ես անում և կրկին հաչում է, երբ հեռանում ես իրենից: Ահա այսպես են նաև նրանք, ովքեր մեր կրոնը սուտ են հռչակում: Նրանց տուր այս օրինակը, որպեսզի զգուշանան»:
Այս այայում Աստված ասում է. Մենք ցանկանում էինք նրան բարձրացնել: Սակայն նա ցանկացավ խորտակվել: Նա մտածում էր շվայտ կյանքի մասին: Նրա համար ստեղծեցինք զարգանալու հնարավորոթյուններ, սակայն նա չցանկացավ զարգանալ և հրաժարվել նյութապաշտությունից: Սատանան նրան գայթակղեց ու նա կորցրեց այն ամենը, ինչ ձեռք էր բերել տարիների ընթացքում: Այս այայում, Ղուրանը խոսում է այն մասին, որ նյութապաշտ մարդիկ երբեք չեն հագենում և մշտապես ցանկանում են ձեռք բերել ավելին: Իսկ իսլամի մարգարեն ասում է. Նա , ում գիտելիքը բարձր լինի, սակայն նա ճիշտ կերպով չառաջնորդվի, կհեռանա Աստծուց:
Այս այայից սովորում ենք․
1. Պետք է ուսումնասիրել աստվածային այաները և զգույշ լինել, որ նյութապաշտությունը մեզ չգայթակղի:
2. Եթե կրոնագետները նյութապաշտ դառնան, հնարավոր է որ նույնիսկ անհավատներ դառնան:
3. Անցյալի դասերը պետք է մշտապես օգտագործենք, որպեսզի մեր սխալները չկրկնենք:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 177 և 178-րդ այաները․
ساء مثلا القوم الذين كذبوا باياتنا و انفسهم كانوا يظلمون - من يهداللهفهو المهتدي و من يضلل فاولئك هم الخاسرون
«Նրանք, որ խոսում են իսլամի դեմ և պղծում իրենց հոգիները, իրար նման են: Նրանք, որ Աստծո շնորհիվ լուսավորվել են, ընթանում են փրկության ճանապարհով: Ով որ մոլորվել է Աստծո ձեռքից, այլևս կորսված է»:
Ղուրանն այստեղ ասում է, նրանք որ ժխտում են աստվածային այաները, պետք է սպասեն դաժան ճակատագրի։Նրանք ոչ թե Աստծուն են վնասում, այլ իրենց զրկում են Աստծո բարիքներից:Քանզի ովքեր ժխտում են ճշմարտությունը զրկվում են աստվածային առաջնորդությունից, ինչը ամենամեծ կորուստն է մարդու համար:
Թեւ ամեն ինչ Աստված է որոշում, սակայն մարդը ինքն է ստեղծում առաջնորդվելու կամ մոլորվելու պայմաններ:
Այս այաներից սովորում ենք.
1-Մարդը ինքն է իր դեմ բռնություն գործադրում ճշմարտությունը ժխտելով:
2-Աստված ոչ մեկին կարիք չունի եւ բոլորը կարիք ունեն նրան: Ուստի մեր հավատքը կամ անհավատությունը նրա վրա չի ազդում:
3-Գիտությունը միայն չի կարող մարդուն փրկել: Մարդը պետք է իր գործով ստեղծի պայմաններ աստվածային բարիքներն ստանալու համար:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 265-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
Parstoday.com/hy