Մայիս 03, 2018 18:42 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 179-183-րդ այաներին: Խոսափողի մոտ է ............։

Նախ  կլսենք Արաֆ սուրայի 179-րդ այան.

و لقد ذرانا لجهنم كثيرا من الجن و الانس لهم قلوب لايفقون بها و لهماعين لايبصرون بها و لهم اذان لا يسمعون بها اولئك كالانعام بل هم اضلاولئك هم الغافلون

«Մենք որքան մարդ և հոգիներ ստեղծեցինք, որոնց բաժին պիտի հասնի դժոխքը: Նրանք ունեն սիրտ, սակայն չեն զգում, ունեն աչք, սակայն չեն տեսնում, ականջ ունեն բայց չեն լսում: Նրանք նման են գազաններին: Սակայն նրանցից ավելի կույր են և մնում  են իրենց բթամտության մեջ»:

Աստծո ամենակարևոր նպատակը մարդուն ստեղծելուց, եղել է նրան կատարելագործելը: Եվ դրա համար  Աստված մարդուն ընձեռել է հնարավորություններ` ականջ, աչք, ուղեղ: Ահա ճշմարտությունը ճանաչելու միջոցները: Սակայն մարդիկ չեն օգտվում այդ միջոցներից` Աստծուն ճանաչելու համար: Նրանք մոլորված են և դժոխքի արժանի: Կենդանիները նույնպես ունեն այս միջոցները, սակայն դրանց հնարավորոթյունները սահմանափակ են: Իսկ եթե մարդը այս միջոցները  ճիշտ չօգտագործի, ոչ միայն հետ կմնա կենդանուց, այլ նրանից ավելի վատ կլինի: Այս այայի հիման վրա, ճշմարտությունը ճանաչելու համար, պետք  է ունենալ միջոցներ: Եվ մարդը այն ճանաչելու պարտավորություն ունի:

Այս այայից սովորում ենք․

1. Աստված մարդուն տվել է ընտրելու իրավունք: Որոշ մարդիկ դա մոռանում են, իսկ որոշ մարդիկ էլ ընդունում են հավատքի ճանապարհը:

2. Մարդուն ճանաչելու չափորոշիչը կախված է ճշմարտությունը ընկալելու նրա հնարավորությունից:

Այժմ կլսենք Արաֆ սուրայի 180-րդ այան․

و لله الاسماء الحسني فادعوه بها و ذرواالذين يلحدون في اسمائه سيجزونما كانوا يعملون

«Ամենագեղեցիկ անունները պատկանում են Աստծուն: Այդ բառերը գործածեք նրանից օգնություն խնդրելու համար: Հեռացեք նրանցից, ովքեր սրբապղծորեն են գործածում դրանք: Նրանք իրենց արարքների վարձքը պիտի ստանան»:

Բոլոր գեղեցիկ հատկությունները վերագրված են Աստծուն, որովհետև նա է բոլոր գեղեցկությունների ու կատարելագործությունների աղբյուրը: Ուրեմն Աստծո մասին խոսելիս, պետք է օգտվել ամենագեղեցիկ ածականներից և պահպանել Աստծո սրբությունը: Ղուրանն այս կապակցությամբ ասում է, որ ոչ միայն չպետք է Աստծուն հավասար ուժ որոշենք, այլ Աստծո անունը տալով պետք է նշենք նրա առանձնահատկությունները:

Այս այայից սովորում ենք․

1. Բոլոր  բարությունները վերաբերում են Աստծուն և բարության հասնելու համար հարկավոր է շարժվել դեպի Աստված:

2. Իսլամի համար կարևոր է գեղեցիկ և իմաստուն բառեր օգտագործել`անվանակոչության համար:

Այժմ կլսենք Արաֆ սուրայի 181-183-րդ այաները․

و ممن خلقنا امه يهدون بالحق و به يعدلون / والذين كذبوا باياتناسنستدرجهم من حيت لايعلمون / و املي لهم ان كيدي متين

«Մեր ստեղծած էակների մեջ կան մարդիկ, ովքեր ընթանում են ուղիղ ճանապարհով և որոնց արարքները արդար են: Իսկ նրանք, ովքեր սուտ են հռչակում իսլամը, պիտի պատժվեն մի պատժով, որը չեն սպասում: Իմ վրեժխնդրությունը դանդաղ է գալիս, սակայն այն ահավոր է»:

Այս այաների համաձայն, մարդիկ բաղկացած են երկու խմբից: Նրանք, որ գտել են ճշմարիտ ճանապարը և ուրիշներին էլ խրախուսում և օգնում են գտնել այն: Իսկ երկրորդ խումբը, ճշմարտությունն ընդունելու փոխարեն ժխտում է այն: Աստված վերջինների մասին ասում է. Աշխարհիկ կյանքում նրանց տրվելու է ժամանակ, որպեսզի կատարեն այն, ինչ ուզում են: Սակայն թող չկարծեն, թե այդ ժամանակն իրենց օգտին է լինելու: Որքան նրանք առաջ են գնում, այնքան ավելի շատ են մոլորվում և նրանց մեղքերն ավելի են շատանում: Աստված այս կյանքի ընթացքում է պատժում մարդկանց: Մարդը նույնիսկ չի հասկանում, որ մեղքը գնալով պարուրում է նրան:

Այս այաներից սովորում ենք․

1. Ոչ միայն պետք է փորձել մարդկանց հրավիրել դեպի ճիշտ ճանապարհ, այլ   պետք է փորձել  սեփական գործով օրինակ ծառայել մյուսներին:

2. Եթե մեղք գործեցիք և անմիջապես չպատժվեցիք, չուրախանաք, քանի որ չգիտեք, թե որտեղից է գալու  պատիժը: Ուրեմն պետք է մտածել մեղքերը փոխարինելու մասին:

3. Աստված բոլորին տվել է զղջալու ժամանակ: Այդ ժամանակը հավատացյալներն օգտագործում են: Իսկ մոլորվածները ավելի են մոլորվում:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 266-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

Parstoday.com/hy

մնացեք խաղաղությամբ